Isaiah 32AE1994

1Ահա մի թագաւոր, որ արդարութեամբ պիտի թագաւորի, եւ իշխաններ, որոնք իրաւունքով պիտի իշխեն։

2Եւ այն մարդը, որն իր մտքերն է թաքցնում, այնպէս պիտի լինի,ինչպէս յորդ ջրերի մէջ թաքնուած մէկը։ Իսկ Սիոնը նմանուելու

3Այլեւս յոյս չեն դնելու մարդկանց վրայ, այլ իրենց ականջները պահելու են լսելու համար.

4տկարների սրտերը պիտի անսան ու հնազանդուեն, թոթովախօս լեզուներն արագօրէն պիտի սովորեն բարբառել խաղաղութիւն։

5Էլ չեն դիմելու յիմարին, որ լինի իրենց իշխան, եւ ոչ էլ քո պաշտօնեաներն են ասելու, թէ՝ լո՛ւռ կաց.

6քանզի յիմարը յիմարութիւն դուրս կը տայեւ իր սրտում փուչ բաներ կը մտածի՝ անօրէնութիւն անելով, Աստծու մասին

7Չարագործերն անօրէն խորհուրդներ են խորհում՝ անիրաւ խօսքերով ապականելով խեղճերին եւ դատի ժամանակ արհամարհելով

8իսկ արդարները իմաստուն բաներ են խորհում, եւ այդ խորհուրդը կայ ու կը մնայ։

9Ո՛վ բարեկեցիկ կանայք,եկէք ակա՛նջ դրէք իմ ձայնին, եւ դուք, դուստրե՛ր, խոհե՛մ եղէք ու լսեցէ՛ք իմ խօսքերը։

10Ցաւով ու տագնապով պիտի յիշէք տարեկան տօների օրերը, քանզի այգեկութը նուազեց, ցանքսը դադարեց, եւ այլեւս յետ չեն

11Զարհուրեցէ՛ք, բարեկեցիկնե՛ր, տրտմեցէ՛ք, մեծամիտնե՛ր, հանուեցէ՛ք, մերկացէ՛ք, քո՛ւրձ հագէք,

12լա՛ց եղէք եւ կո՛ւրծք ծեծեցէք սիրելի հանդերի համար եւ այգիների բերքի համար։

13Իմ ժողովրդի հողում փուշ ու մոլախոտ պիտի բուսնի, եւ բոլոր ապարանքների միջից ուրախութիւնը պիտի վերանայ. փարթամ քաղաքի

14Պիտի լքեն այդ քաղաքի հարստութիւնը եւ ցանկալի տները, քո աւանները յաւիտենապէս քարանձաւների պիտի վերածուեն, ցիռերը

15մինչեւ որ բարձրից ձեզ վրայ գայ Հոգին, եւ Քերմէլն անապատ դառնայ, Քերմէլ լեռն անտառ համարուի,

16եւ իրաւունքը հանգրուանի անապատում, արդարութիւնը բնակուի Քերմէլում։

17Արդարութեան գործերը խաղաղութեամբ պիտի կատարուեն, արդարութիւնը անդորրութիւն պիտի հաստատի, յոյս ունեցողները յաւիտեան

18Եւ իմ ժողովուրդը պիտի բնակուի խաղաղութեան քաղաքում, պիտի բնակուի յոյսով եւ լինի ապահով ու հանգիստ։

19Եթէ կարկուտ էլ թափուի, նրանց վրայ չի գալու։ Անտառում բնակուողները նոյնպէս պիտի լինեն այնպէս ապահով, ինչպէս նրանք,

20Երանի՜ նրանց, ովքեր սերմ են ցանում այն բոլոր ջրերի մօտ, ուր ոտք են դնում եզն ու էշը։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Isaiah 32.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.