1Ահաւասիկ Զօրութիւնների Տէր Աստուածը Հրէաստանից եւ Երուսաղէմից պիտի վերացնի հզօր տղամարդուն եւ զօրաւոր կնոջը, հացի
2հսկային, զօրեղին եւ քաջամարտիկին, դատաւորին, մարգարէին, քննիչին եւ ծերին,
3յիսնապետին եւ սքանչելի խորհրդականին, իմաստուն ճարտարապետին եւ խելամիտ ատենակալին։
4Նրանց վրայ իշխան պիտի կարգեմ մանուկներին, խաբեբաները պիտի տիրեն նրանց։
5Ժողովուրդն իրար պիտի անցնի, տղամարդը տղամարդու դէմ պիտի ելնի, ընկերն՝ ընկերոջ դէմ, մանուկը ծերի հետ պիտի ընդհարուի,
6Ու մարդ պիտի բռնի իր եղբօրը կամ իր հօր ընտանիքից մէկին եւ ասի. «Դու վերարկու ունես, մեզ իշխա՛ն դարձիր, թող մեր
7Այն ժամանակ պատասխան է տալու՝ ասելով. «Իշխան չեմ լինի, որովհետեւ իմ տանը ո՛չ հաց կայ եւ ո՛չ էլ հագուստ. ես այս
8Եւ այսպէս, Երուսաղէմը լքուեց, Հրէաստանը կործանուեց, եւ նրանց լեզուները անօրէնութեամբ ապստամբեցին Տիրոջ դէմ։
9Ահա թէ ինչու նրանց փառքը նսեմացաւ, ամօթը ծածկեց նրանց երեսը, եւ նրանք, սոդոմայեցիների նման, իրենց մեղքերը պատմեցին
10եւ ասացին. «Կապենք արդարին, քանի որ նա մեզ անհաճոյ է»։ Այսուհետեւ նրանք իրենց արարքների պտուղները պիտի ուտեն։
11Վա՜յ անօրէնին, չարիքներ պիտի գան նրա վրայ՝ ըստ իրենց կատարած չար գործերի։
12Ո՛վ իմ ժողովուրդ, ձեր հարկահանները ձեզ ճռաքաղ են անում, հարկապահանջները տիրում են ձեզ. ո՛վ իմ ժողովուրդ, նրանք,
13Բայց ահա ներկայանալու է Տէրը, որ դատաստան անի, եւ իր ժողովրդին կանգնեցնելու է ատեանում։
14Տէրն ինքը դատելու է իր ժողովրդի ծերերին եւ նրանց իշխաններին. «Դուք ինչո՞ւ հրկիզեցիք իմ այգին. տնանկից յափշտակուածը
15Դուք ինչո՞ւ էք զրկում իմ ժողովրդին եւ ամօթահար անում տնանկներին»,«ասում է Տէրը, Զօրութիւնների Տէրը։
16Այսպէս է ասում Տէրը. «Սիոնի դուստրերը հպարտացան, քայլում էին բարձրապարանոց, աչքով-ունքով էին անում, շարժուելիս
17Դրա համար էլ Աստուած պիտի խոնարհեցնի Սիոնի իշխանուհի դուստրերին, այն օրը Տէրը պսակազերծ պիտի անի նրանց։
18Տէրը նրանց վրայից պիտի հանի նրանց վայելուչ զգեստները եւ պատմուճանները,
19պիտի քանդի նրանց հիւսերը,վերացնի նրանց ծամակալները,
20նրանց պսակակալներն ու մահիկաձեւ վզնոցները, նրանց դէմքի քօղազարդերն ու վայելուչ պաճուճազարդերը, քօղէքներն ու
21նրանց մատանիներն ու ոսկեշար մանեակները, դիպակներն ու թելաւոր զարդերը,
22եզրածիրանին ու միջնածիրանին, առտնին հագուստն ու պերճաշուք լակոնականը,
23բեհեզն ու երկնագոյնը, կարմիր շղարշաքօղը, բանուածոյ, ոսկեճամուկ ու ոսկեծոպ զգեստներն ու գօտիները։
24Եւ քո արարքների պատճառով անուշահոտութիւնների փոխարէն փոշի պիտի լինի, զարդանախշ զգեստների փոխարէն՝ չուան գօտի,
25Քո գեղեցիկ զաւակը, որին դու սիրում ես, սրով պիտի մեռնի, ձեր իշխանները եւս սրով պիտի ընկնեն։
26Ձեր զարդատուփերը դատարկ պիտի մնան,պիտի մատնուեն սգի,իսկ դու պիտի մնաս մեն-մենակ ու տապալուես գետին։