Hosea 9AE1994

1Մի՛ խնդար, Իսրայէ՛լ, եւ մի՛ ուրախացիր ինչպէս երկրի ժողովուրդները,որովհետեւ պոռնկացար քո Աստծու դէմ, սիրեցիր կաշառքը

2Կալերն ու հնձանները չճանաչեցին նրանց,եւ գինին խաբեց նրանց:

3Նրանք չեն բնակուի Տիրոջ երկրում. Եփրեմը կը բնակուի Եգիպտոսում, եւ նրանք ասորեստանցիների մէջ պիղծ բաներ պիտի ուտեն:

4Տիրոջը գինի չնուիրեցին եւ նրա սիրտը չքաղցրացրին իրենց վրայ, նրանց զոհերը սգոյ հոգեճաշ կը դառնան նրանց, բոլոր նրանք,

5Ի՞նչ պիտի անէք տարեկան հաւաքի օրը եւ Տիրոջ տօնի օրը:

6Դրա համար ահա կը գնան դէպի եգիպտացիների թշուառութիւնը. Մեմփիսը կ՚ընդունի նրանց, եւ Մաքմասը կը թաղի նրանց, կորստի կը

7Հասել են քո վրէժխնդրութեան օրերը, հասել են օրերը քո հատուցման, եւ Իսրայէլը կը չարչարուի ինչպէս յիմարացած մարգարէ,

8Եփրեմը դիտորդ է Աստծու հետ, մարգարէն գայթակղութեան թակարդ է նրա բոլոր ճանապարհների վրայ. նրանք մոլորութիւն

9ապականուեցին ինչպէս բարձունքի օրերին. Տէրը կը յիշի նրանց անօրէնութիւնները եւ վրէժ կը լուծի նրանց մեղքերի համար:

10Գտայ Իսրայէլին՝ ինչպէս խաղող անապատում,եւ տեսայ նրանց հայրերին՝ որպէս պահակ վաղահաս թզենու մէջ: Նրանք մտան Բելփեգոր

11Եփրեմը թռչունի պէս թռաւ, եւ փառք չի լինի նրանց ծնունդներից, երկունքից եւ յղութիւնից:

12Թէպէտեւ կը մեծացնեն իրենց որդիներին, սակայն զուրկ կը մնան մարդկանցից:Արդարեւ, վայ է նրանց, թէեւ իմ մարմինը նրանցից

13Ինչպէս Եփրեմին տեսայ, նրանք իրենց որդիներին որպէս զոհ կանգնեցրին, եւ Եփրեմն սկսեց իր որդիներին դուրս բերել սպանդի:

14Տո՛ւր նրանց, Տէ՛ր,- ի՞նչ ես տալու նրանց, - տո՛ւր նրանց անորդի արգանդ եւ ցամաքած ստինքներ:

15«Նրանց ամբողջ չարութիւնը Գաղգաղայում է, ուստի եւ այնտեղ ատեցի նրանց. իրենց չար ընթացքի համար իմ տնից կը հեռացնեմ

16Ախտահարուեցին Եփրեմի արմատները, չորացան եւ այլեւս պտուղ չեն տայ, որովհետեւ նոյնիսկ եթէ ծնեն, կ՚ոչնչացնեմ նրանց

17Աստուած կը մերժի նրանց, քանի որ չլսեցին նրան, եւ նրանք մոլորուած կը լինեն ազգերի մէջ:

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Hosea 9.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.