Hosea 2AE1994

1«Ձեր եղբօրն ասացէ՛ք՝ «Իմ ժողովո՛ւրդ», եւ ձեր քրոջը՝ «Ողորմած»:

2Դա՛տ արէք ձեր մօր հետ, դա՛տ արէք, քանի որ նա իմ կինը չէ, եւ ես նրա ամուսինը չեմ:Ես կը վերացնեմ նրա պոռնկութիւնը իմ

3որովհետեւ նրան կը մերկացնեմեւ նրան կ՚անեմ այնպէս, ինչպէս ծնուած օրը.նրան անբնակ կը դարձնեմ,կը վերածեմ անջուր հողի

4եւ կը սպանեմ նրան ծարաւից:

5Նրա որդիներին չեմ գթայ, քանի որ պոռնկութեան որդիներ են,

6քանի որ չափից դուրս պոռնկացաւ նրանց մայրըեւ ամօթի մէջ թողեց ում որ ծնեց, քանի որ ասաց. «Կը գնամ իմ սիրածների

7Դրա համար ես կը փակեմ նրա ճանապարհները,կը պատնէշեմ նրա ուղիները, եւ նա իր շաւիղները չի գտնի:

8Նա կը գնայ իր սիրածների յետեւից եւ չի հասնի նրանց, կը փնտռի, բայց չի գտնի նրանց եւ կ՚ասի. «Կը գնամ եւ կը վերադառնամ

9Եւ նա չիմացաւ, որ ե՛ս տուեցի նրան ցորենը, գինին եւ ձէթը, բազմացրի նրա դրամը, իսկ նա շատ արծաթէ եւ ոսկէ արձաններ

10Դրա համար ես կը դառնամ եւ յետ կ՚առնեմ իմ ցորենն իր ժամանակին,իմ գինին եւ իմ ձէթն իրենց ժամանակին եւ կը հանեմ նրա

11Եւ արդ, կը պարզեմ նրա պղծութիւնը իր սիրածների առաջ, եւ ոչ ոք չի ազատի նրան իմ ձեռքից:

12Կը խափանեմ նրա բոլոր ուրախութիւնները, նրա տօները, ամսագլուխներն ու շաբաթները եւ նրա բոլոր տօնախմբութիւնները:

13Կը կործանեմ նրա այգիներն ու թզենիները, որոնց համար մի անգամ ասաց, թէ՝ «Իմ վարձն են սրանք, որ տուեցին ինձ իմ

14Կը պատժեմ նրան Բահաղիմի օրերի համար, երբ զոհ էր մատուցում նրանց, ականջօղեր էր դնում, իր քառամանեակներն էր գցում,

15«Դրա համար ահա կը մոլորեցնեմ նրան եւ կը դարձնեմ նրան ինչպէս անապատ, կը խօսեմ նրա սրտին,

16ապա կը տամ նրան իր ունեցուածքը եւ Աքորի հովիտը՝ բացելու նրա միտքը, եւ նա խոնարհ կը դառնայ այնտեղ, ինչպէս իր

17Այն օրը, - ասում է Տէրը, - ինձ կ՚անուանի՝ «Իմ ամուսին» եւ Բահաղիմ չի կոչի ինձ:

18Կը վերացնեմ Բահաղիմի անունները նրա բերանից, եւ այլեւս չեն յիշուի նրանց անունները:

19Այն օրը ուխտ կը կնքեմ նրանց հետ՝ անապատի գազաններով, երկնքի թռչուններով եւ երկրի սողուններով հանդերձ. եւ աղեղը,

20Քեզ կը նշանեմ ինձ յաւիտեան, քեզ կը նշանեմ ինձ արդարութեամբ եւ իրաւունքով,ողորմութեամբ եւ գթութեամբ:

21Քեզ կը նշանեմ ինձ հաւատով,եւ դու կը ճանաչես Տիրոջը:

22Այն օրը, - ասում է Տէրը, - ես կ՚ունկնդրեմ երկնքին, երկինքը կ՚ունկնդրի երկրին,

23երկիրը կ՚ունկնդրի ցորենին, գինուն ու ձէթին,եւ նրանք կ՚ունկնդրեն Յեզրայէլին:

24Ես նրան կը սերմանեմ երկրի վրայ ինձ համար, կը գթամ Չողորմածին, կ՚ասեմ ինձ օտար ժողովրդին՝

25«Իմ ժողովուրդն ես դու», եւ նա կ՚ասի՝ «իմ Տէր Աստուածն ես դու»:

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Hosea 2.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.