Hebrews 13AE1994

1Եղբայրասիրութիւնը թող հաստատ մնայ ձեր մէջ:

2Մի՛ մոռացէք օտարասիրութիւնը, որովհետեւ դրա շնորհիւ ոմանք հրեշտակներ հիւրընկալեցին առանց իմանալու:

3Յիշեցէ՛ք բանտարկեալներին, որպէս թէ դուք բանտարկուած լինէք նրանց հետ. յիշեցէ՛ք նաեւ չարչարուածներին, քանի որ դուք էլ

4Ամուսնութիւնն ըստ ամենայնի յարգելի է, եւ ամուսնական անկողինը՝ սուրբ: Եւ Աստուած պիտի դատի շնացողներին եւ

5Փողասիրութիւնը թող տեղ չունենայ ձեր մէջ, եւ ինչ որ ձեռք էք բերել, բաւարա՛ր համարեցէք, քանզի ինքն իսկ ասաց. «Քեզ

6Այնպէս որ, համարձակ լինենք եւ ասենք.

7Յիշեցէ՛ք ձեր առաջնորդներին, որոնք ձեզ Աստծու խօսքն ասացին: Նայելով նրանց կեանքի ընթացքի վախճանին՝ հետեւո՛ղ եղէք

8Յիսուս Քրիստոս նոյնն է երէկ, այսօր եւ յաւիտեան:

9Տեսակ-տեսակ եւ օտարոտի ուսմունքների մէջ մի՛ տարուբերուէք, քանզի լաւ է շնորհո՛վ ամրացնել սիրտը եւ ոչ թէ կերակրով,

10Մենք ունենք մի սեղան, որից ճաշակելու իրաւունք չունեն նրանք, ովքեր խորանին են ծառայում.

11քանի որ այն անասունները, որոնց արիւնը քահանայապետի ձեռքով սրբարանն էր բերւում մեղքերի քաւութեան համար, այդ

12Դրա համար էլ Յիսուս, որպէսզի իր արեամբ մաքրի ժողովրդին, չարչարուեց դռնից դուրս:

13Արդ, եկէ՛ք բանակատեղիից դուրս ելնենք նրան ընդառաջ՝ յանձն առնելով կրել նրա կրած նախատինքները.

14քանզի չունենք մի մնայուն քաղաք այստեղ, երկրի վրայ, այլ փնտռում ենք գալիք քաղաքը:

15Արդ, նրա միջոցով Աստծուն միշտ մատուցենք օրհնութեան պատարագ, այսինքն՝ նրա անունը դաւանող մեր շրթների պտուղը:

16Մի՛ մոռացէք բարեգործութիւնը եւ ձեր ունեցած բարիքներին միմեանց մասնակից դարձնելը, քանզի այդպիսի՛ պատարագներն են

17Լսեցէ՛ք ձեր առաջնորդներին եւ հնազանդուեցէ՛ք նրանց, որովհետեւ նրանք հսկում են ձեր հոգիների համար, քանի որ հաշիւ են

18Աղօթեցէ՛ք մեզ համար, որովհետեւ հաստատ գիտենք, որ մաքուր խղճմտանք ունենք. ուզում ենք ամէն ինչում բարի ընթացք ցոյց

19Եւ առաւել եւս եմ աղաչում, որ այդ բանն անէք, որպէսզի աւելի շուտ դառնամ ձեզ մօտ:

20Եւ խաղաղութեան Աստուածը, որ

21մեռելների միջից յարութիւն առնել տուեց մեր Տէր Յիսուսին, որը յաւիտենական ուխտի արիւնով ոչխարների մեծ հովիւն է,

22ձեզ հաստատ թող պահի բարի գործերի մէջ, որպէսզի կատարէք իր կամքը. եւ մեր մէջ թող կատարի իրեն հաճելի եղող բաները

23Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ անսալ յորդորի այս խօսքերին, մանաւանդ որ համառօտակի գրեցի ձեզ:

24Եւ իմացէ՛ք, որ մեր եղբայրը՝ Տիմոթէոսը, բանտից ազատուել է: Եթէ շուտով գայ, նրա հետ միասին պիտի տեսնեմ ձեզ:

25Ողջունեցէ՛ք ձեր բոլոր առաջնորդներին եւ բոլոր սրբերին. ձեզ ողջունում են նրանք, որ Իտալիայի կողմերից են:

26Շնո՜րհ ձեզ բոլորիդ:

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Hebrews 13.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.