Haggai 2AE1994

1Վեցերորդ ամսի քսանչորսին Դարեհ արքայի երկրորդ տարում, եօթներորդ ամսում, ամսի քսանմէկերորդ օրը,

2Տէրը խօսեց Անգէ մարգարէի միջոցով եւ ասաց.

3Ասա Յուդայի ազգից Սաղաթիէլի որդի Զորոբաբէլին, մեծ քահանայ Յոսեդեկի որդի Յեսուին եւ ժողովրդի բոլոր մնացորդներին.

4«Ո՞վ է ձեզանից տեսել այս Տունը իր նախկին փառքի մէջ եւ հիմա ինչպիսի՞ն էք տեսնում այն՝ կարծես ոչինչ չլինի ձեր առջեւ:

5Իսկ արդ, զօրացի՛ր դու, Զորոբաբէ՛լ, - ասում է Տէրը, - զօրացի՛ր, մեծ քահանայ Յոսեդեկի որդի Յեսո՛ւ, եւ թող զօրանայ այդ

6Քաջալերուեցէ՛ք, - ասում է Ամենակալ Տէրը, - այն խօսքով, որ ես կնքեցի ձեզ հետ եգիպտացիների երկրից դուրս գալիս, եւ իմ

7Դարձեալ պիտի սասանի երկինքն ու երկիրը, ծովն ու ցամաքը

8միաժամանակ պիտի ցնցեմ բոլոր ազգերին, այստեղ պիտի գան բոլոր ազգերի ընտիր-ընտիր ինչքերը, եւ ես պիտի լցնեմ այդ տունը

9Իմն է արծաթը, իմն է ոսկին, - ասում է Ամենակալ Տէրը, -

10որպէսզի այդ Տան վերջին փառքը լինի աւելի մեծ, քան նախկին փառքը, - ասում է Ամենակալ Տէրը: - Ես այս տեղին խաղաղութիւն

11Իններոդ ամսի քսանչորսին, Դարեհի երկրորդ տարում, Տիրոջ պատգամը հասաւ Անգէ մարգարէին եւ ասաց.

12«Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. հարցրու օրէնքը այդ քահանաներից եւ ասա՛.

13«Եթէ մի մարդ սրբագործուած միս տանի իր հագուստի քղանցքի մէջ, եւ իր հագուստը դիպչի հացին, կամ թանին, կամ գինուն, կամ

14Եւ Անգէն ասաց. «Եթէ հոգով պիղծն ու անսուրբը մօտենայ բոլոր այդ բաներին, մի՞թէ դա կը պղծուի»: Քահանաները պատասխանեցին

15Պատասխանեց Անգէն եւ ասաց. «Այդպէս էլ այս ժողովուրդը, այդպէս էլ այս ազգը իմ առաջ, - ասում է Տէրը, - այդպէս էլ նրանց

16Եւ արդ, մտածեցէք, թէ այս օրուանից եւ աւելի առաջ, երբ դեռ Տիրոջ այդ տաճարի քարը քարի վրայ չէր դրուել, ո՞վ էիք,

17երբ ձեր ամանների մէջ քսան քոռ գարի էիք լցնում, բայց տասը փոս էր լինում, ձեր հնձանների մէջ խաղող էիք լցնում՝ յիսուն

18Հարուածեցի ձեզ անպտղութեամբ, խորշակով ու կարկտով, խորտակեցի ձեր ձեռքերի բոլոր գործերը բայց դուք չդարձաք դէպի ինձ, -

19Մտածեցէ՛ք ձեր սրտում, թէ ինչ է լինելու այսօրուանից եւ յետոյ, իններորդ ամսուայ քսանչորսերորդ օրից, եւ այն օրուանից,

20Մտածեցէ՛ք ձեր սրտում, գուցէ այնպէս լինի, որ ձեր կալի, որթատունկի, թզենու, նռնենու եւ ձիթենու վրայ, բերք չլինի.

21Տիրոջ պատգամը հասաւ նորից Անգէ մարգարէին ամսի քսանչորսին եւ ասաց.

22«Ասա՛ Յուդայի ազգից Սաղաթիէլի որդի Զորոբաբէլին. դարձեալ պիտի սասանեմ երկինքն ու երկիրը, ծովն ու ցամաքը,

23պիտի կործանեմ թագաւորների գահերը, պիտի խորտակեմ թագաւորների զօրութիւնը, պիտի կործանեմ կառքերն ու հեծեալներին:

24Այն օրը, - ասում է Ամենակալ Տէրը, - Սաղաթիէլի որդի Զորոբաբէլ, ես քեզ՝ իմ ծառային, պիտի վերցնեմ եւ հաստատեմ որպէս

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Haggai 2.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.