1Ադամը պառկեց իր կին Եւայի հետ, սա յղիացաւ, ծնեց Կայէնին ու ասաց. «Մարդ ծնեցի Աստծու զօրութեամբ»։
2Դրանից յետոյ նա ծնեց նրա եղբայր Աբէլին։ Աբէլը դարձաւ ոչխարների հովիւ, իսկ Կայէնը հող էր մշակում։
3Որոշ ժամանակ անց Կայէնը երկրի բարիքներից ընծայ բերեց Աստծուն,
4իսկ Աբէլը բերեց իր ոչխարների առաջնեկներից ու գէրերից։ Աստուած բարի աչքով նայեց Աբէլին ու նրա ընծաներին,
5իսկ Կայէնի ու նրա ընծաների վրայ ուշադրութիւն չդարձրեց։ Կայէնը շատ տրտմեց, նրա դէմքը մռայլուեց։
6Տէր Աստուած Կայէնին ասաց. «Ինչո՞ւ տրտմեցիր, ինչո՞ւ մռայլուեց դէմքդ։
7Չէ՞ որ եթէ արդար ես զոհաբերում, բայց արդար չես բաժանում, մեղանչած ես լինում։ Հանգի՛ստ եղիր, դու կարող ես մեղքից
8Կայէնն ասաց իր եղբայր Աբէլին. «Արի գնանք դաշտ»։ Երբ նրանք դաշտ հասան, Կայէնը յարձակուեց իր եղբայր Աբէլի վրայ եւ
9Տէր Աստուած հարցրեց Կայէնին. «Ո՞ւր է քո եղբայր Աբէլը»։ Սա պատասխանեց. «Չգիտեմ, մի՞թէ ես իմ եղբօր պահակն եմ»։
10Աստուած ասաց. «Այդ ի՞նչ արեցիր, քո եղբօր արեան կանչը երկրից բողոքում է ինձ։
11Արդ, անիծեալ լինես երկրի վրայ, որը բացեց իր բերանը եղբօրդ՝ քո ձեռքով թափած արիւնն ընդունելու համար։
12Դու պիտի մշակես հողը, բայց նա պիտի չկարողանայ քեզ տալ իր արդիւնքը։ Ահ ու դողի եւ երերման մէջ պիտի լինես երկրի
13Կայէնն ասաց Աստծուն. «Գործած մեղքս մեծ է թողութեան արժանի լինելու համար։
14Եթէ այսօր ինձ հանես երկրից, ես կը թաքնուեմ քեզնից, ահ ու դողի եւ երերման մէջ կը լինեմ երկրի վրայ, եւ ով հանդիպի, կը
15Տէր Աստուած ասաց նրան. «Այդպէս չէ։ Նա, ով կը սպանի Կայէնին, եօթնապատիկ վրէժի կ՚արժանանայ»։ Եւ Տէր Աստուած նշան դրեց
16Կայէնը հեռացաւ Աստծու մօտից եւ բնակուեց Նայիդ երկրում՝ Եդեմի դիմաց։
17Կայէնը պառկեց իր կնոջ հետ, սա յղիացաւ ու ծնեց Ենոքին։ Կայէնը քաղաք կառուցեց եւ քաղաքը կոչեց իր որդու՝ Ենոքի
18Ենոքը Գայերիդադ անուամբ որդի ունեցաւ։ Գայերիդադը ծնեց Մայիէլին, Մայիէլը ծնեց Մաթուսաղային, Մաթուսաղան ծնեց Ղամէքին։
19Ղամէքն առաւ երկու կին. մէկի անունը Ադդա էր, իսկ երկրորդի անունը՝ Սէլլա։
20Ադդան ծնեց Յոբէլին։ Սա խաշնարածների վրաններում բնակուողների նախահայրն է։
21Նրա եղբօր անունը Յոբաղ է։ Նա է յօրինել երգն ու քնարը։
22Սէլլան ծնեց Թոբէլին, որը պղնձի ու երկաթի հմուտ դարբին էր։ Թոբէլի քոյրը Նոյեման էր։
23Ղամէքն ասաց իր կանանց՝ Ադդային ու Սէլլային. «Լսեցէ՛ք իմ խօսքը, Ղամէքի կանայք, ակա՛նջ դրէք իմ ասածին։ Ես մի
24Եթէ սպանութեան համար Կայէնից եօթն անգամ վրէժ է պահանջւում, ապա Ղամէքից՝ եօթանասունեօթն անգամ»։
25Ադամը պառկեց իր կին Եւայի հետ, սա յղիացաւ, ծնեց որդի, նրա անունը դրեց Սէթ եւ ասաց. «Կայէնի սպանած Աբէլի փոխարէն
26Սէթն ունեցաւ որդի եւ նրա անունը դրեց Ենոս։ Նա յուսալով կանչում էր Տէր Աստծու անունը։