1Սառան դարձաւ հարիւր քսանեօթը տարեկան։
2Նա մեռաւ կիրճի մէջ գտնուող Արբոկ քաղաքում։ Սա Քանանացիների երկրում գտնուող Քեբրոնն է։ Աբրահամը եկաւ, որ ողբայ ու
3Աբրահամը հեռացաւ իր հանգուցեալի մօտից եւ դիմելով Քետի որդիներին՝ ասաց.
4«Ես ձեր մէջ պանդուխտ ու օտարական եմ։ Արդ, որպէս սեփականութիւն ինձ մի գերեզմանի հող տուէ՛ք ձեզ մօտ, որ թաղեմ իմ
5Քետի որդիները պատասխան տուեցին Աբրահամին՝ ասելով.
6«Լսի՛ր մեզ, տէ՛ր։ Դու մեր մէջ Աստծու նշանակած թագաւորն ես։ Քո հանգուցեալին թաղի՛ր մեր լաւագոյն գերեզմաններից
7Աբրահամը ելաւ եւ գլուխ տուեց այդ երկրի ժողովրդին՝ Քետի որդիներին։
8Աբրահամը նրանց դիմելով՝ ասաց. «Եթէ դուք յօժար էք, որ իմ հանգուցեալին ես անձամբ թաղեմ, լսեցէ՛ք ինձ եւ իմ մասին
9որ ինձ տայ իր ագարակի սահմաններում գտնուող զոյգ քարայրը այնքան արծաթով, որքան արժէ այն։ Թող այն ձեր ներկայութեամբ
10Եփրոնը քետացիների հետ նստած էր ժողովատեղում։ Եփրոն քետացին պատասխան տուեց Աբրահամին եւ ի լուր Քետի որդիների ու
11ասաց. «Նայի՛ր ինձ, տէ՛ր, եւ լսի՛ր ինձ։ Ագարակը տալիս եմ քեզ, քեզ եմ տալիս նաեւ այնտեղ գտնուող քարայրը։ Իմ բոլոր
12Աբրահամը գլուխ տուեց երկրի ժողովրդի առաջ,
13Եփրոնի հետ խօսեց ի լուր երկրի ժողովրդի եւ ասաց. «Քանի որ անսացիր ինձ, ուրեմն լսի՛ր ինձ։ Ես քեզ կը տամ ագարակի
14Եփրոնն Աբրահամին պատասխանեց եւ ասաց.
15«Ո՛չ, տէ՛ր իմ, լսել եմ, որ հողամասը չորս հարիւր սատեր արծաթ արժէ։ Դա ի՞նչ է որ իմ ու քո միջեւ։ Դու թաղի՛ր քո
16Աբրահամը Եփրոնին լսելուց յետոյ կշռեց եւ նրան վճարեց չորս հարիւր սատեր արծաթը, ինչպէս խոստացել էր ի լուր Քետի
17Եփրոնի ագարակը, որ Մամբրէի կաղնու հանդիպակաց զոյգ քարայրի մօտն էր, այսինքն՝ ագարակն ու նրա մէջ գտնուող քարայրը,
18Քետի որդիների ներկայութեամբ, որոնք մտնում էին քաղաքի դարպասով։
19Դրանից յետոյ Աբրահամն իր կին Սառային թաղեց ագարակի զոյգ քարայրում, որ Մամբրէի կաղնու դիմաց էր գտնւում, այսինքն՝
20Ագարակն ու նրա մէջ գտնուող քարայրը Քետի որդիների կողմից տրուեցին Աբրահամին իբրեւ նրա սեփական գերեզմանոց։