1Նա ինձ յետ դարձրեց սրբարանի արտաքին դռնով, որ նայում էր դէպի արեւելք: Այն փակուած էր:
2Տէրն ինձ ասաց. «Այդ դուռը փակ է մնալու ու չի բացուելու, նրանով ոչ ոք չի անցնելու, որպէսզի Իսրայէլի Տէր Աստուածը
3որովհետեւ առաջնորդ իշխանն է ներսում նստելու՝ Տիրոջ առաջ հաց ուտելու համար: Նա մտնելու է դռան կամարի տակի ճանապարհով
4Նա ինձ տարաւ մի դռնով, որ դէպի հիւսիս, տաճարի դիմաց էր նայում: Տեսնում էի՝ ահա Տիրոջ տունը լի էր Տիրոջ փառքով:
5Տէրն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, սրտի՛դ մէջ դիր, աչքերո՛վդ տես ու ականջներո՛վդ լսիր այն ամէնը, ինչ որ քեզ կ՚ասեմ Տիրոջ
6Կ՚ասես Իսրայէլի տանը՝ խռովարարների այդ տանը. «Այսպէս է ասում Տէր Աստուած. թող բաւական լինեն ձեր բոլոր
7որ ձեր մէջ էք մտցրել այլազգիներին՝ սրտով անթլփատներին ու մարմնով անթլփատներին: Նրանք մտել են իմ սրբարանը եւ պղծել
8չէք պահել ու պահպանել սրբավայրերս, այլազգիներին էք պահապան կարգել իմ սրբութիւնների սրբութեան վրայ»:
9Ուստի այսպէս է ասում Տէր Աստուած. «Ոչ մի օտարածին զաւակ՝ սրտով անթլփատ ու մարմնով անթլփատ, չի մտնելու իմ սրբարանը,
10Նաեւ ղեւտացիները, որոնք ինձնից հեռացել են, երբ ժողովուրդը մոլորուել էր, մոլորուել-հեռացել իմ ճանապարհից՝ հետեւելով
11Նրանք իմ սրբարանում, այդ տան դռներին դռնապան ծառաներ են լինելու եւ տաճարի սպասաւորներ: Նրանք են մորթելու ժողովրդի
12Այն բանի համար, որ իրենք սպասաւորներ էին նրանց կուռքերի առաջ, այդ անիրաւութեան համար էլ Իսրայէլի տունը տանջանքների
13Թող ինձ չմերձենան նրանք, ինձ համար քահանայ չլինեն ու չդիպչեն ո՛չ Իսրայէլի զաւակների սրբութիւններին, ո՛չ էլ իմ
14Նրանց պահապան են կարգել այն տան, նրա բոլոր գործերի, այն ամենի վրայ, ինչ անելու են այնտեղ»:
15«Իսկ ղեւտացի քահանաները՝ Սադոկի այն որդիները, որոնք պահպանել են իմ սրբութիւնները, երբ Իսրայէլի տունը
16Նրանք մտնելու են իմ սրբարանը, մերձենալու են սեղանիս՝ ինձ պաշտամունք մատուցելու, եւ պահպանութիւն են անելու:
17Երբ նրանք ներքին գաւթի դռնով մտնեն, պէտք է կտաւէ պատմուճաններ հագած լինեն եւ իրենց պաշտամունքը մատուցելու ժամանակ
18Գլուխներին կտաւէ խոյրեր են ունենալու, սրունքներին՝ կտաւէ անդրավարտիքներ: Ծանր հագնուած չպէտք է լինեն:
19Ու երբ դուրս գան արտաքին գաւիթ՝ ժողովրդի մօտ, հանելու են իրենց պատմուճանները, որոնցով պաշտամունք են մատուցում,
20Գլուխները չեն ածիլելու, մազերը չեն նօսրացնելու. պինդ ծածկելու են իրենց գլուխները:
21Ներքին գաւիթ մտնելիս ոչ մի քահանայ գինի թող չխմի:
22Որբեւայրի կամ արձակուած կնոջն իրենց կին թող չառնեն, այլ՝ Իսրայէլի տան ծնունդ կոյսերի կամ քահանայից մնացած
23Եւ իմ ժողովրդին թող սովորեցնեն ընտրութիւն կատարել սրբի ու պղծուածի, անարատի ու արատաւորուածի միջեւ:
24Արեան դատաստանի ժամանակ նրանք քննիչ թող լինեն, ըստ իմ օրէնքների դատաստան անեն եւ ըստ իմ կանոնների իրաւունք
25Մարդու դիակի մօտ թող չգան, որ չպղծուեն, բացի հօր կամ մօր, որդու կամ դստեր, եղբօր կամ չամուսնացած քրոջ դիակից:
26Եւ այն սրբագործելուց յետոյ պէտք է հաշուել եօթը օր.
27ո՛ր օրը որ ներքին գաւիթը, սրբավայրը մտնեն՝ պաշտամունք մատուցելու, քաւութեան զոհ թող մատուցեն, - ասում է Տէր
28Նրանք ուրիշ ժառանգութիւն չեն ունենալու, քանի որ ես եմ նրանց համար ժառանգութիւն. Իսրայէլի զաւակների մէջ նրանց
29Նրանք են ուտելու զոհերը՝ մեղքերի համար լինեն դրանք թէ յանցանքի, ու Իսրայէլի բոլոր նուէրները նրանցն են լինելու:
30Բոլոր առաջին պտուղները, ձեր բոլոր պտուղների երախայրիքը քահանաներինն են լինելու: Ձեր առաջին բերքը քահանային էք
31Քահանաները չեն ուտելու որեւէ մեռելոտի, լինի գազան, յօշոտած թռչուն կամ անասուն»: