Ezekiel 39AE1994

1«Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, մարգարէացի՛ր Գոգի մասին ու ասա՛. «Այսպէս է ասում Տէր Աստուած. ահա ես քեզ դէմ եմ, Գո՛գ,

2Հաւաքելու եմ քեզ եւ առաջնորդելու եմ, հանելու եմ քեզ հիւսիսի կողմերից ու բերելու եմ քեզ Իսրայէլի լեռները:

3Դէն եմ գցելու աղեղդ քո ձախ ձեռքից, նետերդ էլ՝ քո աջ ձեռքից:

4Կործանելու եմ քեզ Իսրայէլի լեռների վրայ, եւ դու ու քո շուրջը բոլոր գտնուողներն էլ ընկնելու էք: Քեզ հետ եղած բոլոր

5եւ դու ընկնելու ես դաշտերի երեսին, որովհետեւ ես եմ խօսել, - ասում է Տէր Աստուած: -

6Հուր եմ ուղարկելու Մագոգի վրայ, եւ կղզիներն ապրելու են խաղաղութեամբ: Պիտի իմանան, որ ես եմ Տէր Աստուածը:

7Անունս էլ սուրբ է ճանաչուելու Իսրայէլի իմ ժողովրդի մէջ ու այլեւս չի պղծուելու իմ սուրբ անունը: Երկրի բոլոր ազգերը

8Ահա հասել է օրը, ու պիտի իմանաս, որ դա լինելու է, - ասում է Տէր Աստուած. - այս է այն օրը, որի մասին խօսել էի:

9Եւ պիտի ելնեն Իսրայէլի քաղաքների բնակիչները, պիտի այրեն իրենց զէնքերը, նիզակներն ու ասպարները, նետերն ու աղեղների

10եօթը տարի վառելու են իրենց կրակը. փայտ չեն վերցնելու դաշտերից, փայտ չեն կտրելու անտառներից, այլ զէնքերն են այրելու

11«Այն օրը Գոգին ես Իսրայէլում տալու եմ գերեզմանի յայտնի տեղ, ծովի կողմերից եկածների շիրիմը. ձորափերի շուրջը գերեզման

12Իսրայէլի տան զաւակներն են թաղելու նրանց, որպէսզի մաքրուի երկիրը:

13Եօթը ամիս շարունակ թաղելու են նրանց երկրի բոլոր ժողովուրդները: Եւ նրանց համար նշանաւոր է լինելու այն օրը, երբ ես

14Եւ նոյն գործով զբաղուող մարդիկ հաւաքուելու են, որ գնան շրջեն երկրով մէկ, թաղեն երկրի երեսին մնացածներին եւ եօթը

15Ամէն ոք, ով անցնի երկրով, երբ մարդու ոսկոր տեսնի, նրա մօտ մի նշան է անելու, մինչեւ որ նրանք, ովքեր թաղում են, թաղեն

16Քաղաքի անունն էլ Գերեզման է կոչուելու. ու երկիրը մաքրուելու է:

17Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, այսպէս է ասում Տէր Աստուած. «Ասա՛ բոլոր գիշատիչ թռչուններին, դաշտի բոլոր գազաններին. ՚

18Կերէ՛ք միսը հսկաների, խմեցէ՛ք արիւնը երկրի իշխանների, կերէ՛ք խոյերը, եզներն ու նոխազները, որովհետեւ բոլոր եզներն էլ

19Իմ զոհած ողջակէզների ճարպը կերէ՛ք յագենալու եւ արիւնը խմեցէ՛ք հարբելո՛ւ աստիճան:

20Դուք կը յագենաք իմ սեղանից, հեծեալներից, երիվարներից, հսկաներից ու պատերազմող բոլոր այրերից», - ասում է Տէր

21«Ես փառքս տալու եմ ձեզ, ու բոլոր ժողովուրդները տեսնելու են իմ արած դատաստանը, ձեռքս, որ դնելու եմ իրենց վրայ:

22Եւ Իսրայէլի տան զաւակները պիտի իմանան, որ ես եմ իրենց Տէր Աստուածը՝ սկսած այն օրից եւ յետագայում»:

23«Բոլոր ժողովուրդներն էլ պէտք է իմանան, որ իրենց մեղքերի պատճառով գերեվարուեցին Իսրայէլի տան զաւակները: Այն բանի

24Նրանց պղծութիւնների ու անօրէնութիւնների համար արեցի այդ բոլորը եւ երես դարձրի նրանցից:

25Դրա համար էլ այսպէս է ասում Տէր Աստուած. «Այժմ յետ եմ դարձնելու Յակոբի գերեվարուածներին, ողորմելու եմ Իսրայէլի

26Եւ երբ նրանք անարգանք, անիրաւութիւն ստանան իրենց կատարած անիրաւութիւնների դիմաց, նրանց խաղաղութեամբ վերաբնակեցնելու

27Երբ նրանց վերադարձնեմ ազգերի միջից, հաւաքեմ հեթանոսների երկրներից, սուրբ եմ լինելու նրանց մէջ, ազգերի առաջ:

28Եւ պիտի իմանան, որ ես եմ իրենց Տէր Աստուածը, երբ նրանց յայտնուեմ ժողովուրդների մէջ: Նրանց հաւաքելու եմ իրենց երկիրն

29Ոչ էլ այլեւս երես եմ դարձնելու նրանցից, որ զայրոյթս թափեմ Իսրայէլի տան վրայ», - ասում է Տէր Աստուած:

30Տաճարի շինուածքի մասին

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Ezekiel 39.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.