1Եւ ասում էր ինձ. «Մարդո՛ւ որդի, ինչ որ դրա մէջ գտնես՝ կե՛ր. մանր-մանր կե՛ր այդ մագաղաթը եւ գնա՛ ու խօսի՛ր
2Բաց արեց բերանս ու իբրեւ կերակուր դրեց այդ մագաղաթը եւ ասաց ինձ.
3«Մարդո՛ւ որդի, բերանդ թող ուտի, ու որովայնդ լցուի այդ մագաղաթով, որ քեզ տրուեց»: Կերայ այն, եւ բերանիս մեղրի
4Եւ ասաց ինձ.«Մարդո՛ւ որդի, դու գնա՛ ու մտի՛ր Իսրայէլի տուն. նրանց մօտ իմ պատգամները պիտի հաղորդես,
5որովհետեւ դու խրթնախօս եւ ծանրալեզու մի ժողովրդի մօտ չէ, որ ուղարկւում ես, այլ Իսրայէլի տուն,
6ո՛չ բազում օտար կամ այլալեզու ժողովուրդների մօտ, ո՛չ էլ խրթին լեզու ունեցողների, որոնց խօսքը չես էլ լսում: Եթէ
7Սակայն Իսրայէլի տունը պիտի չուզի քեզ լսել, որովհետեւ չի ուզում ինձ անսալ. ամբողջ Իսրայէլի ցեղը հակառակորդներ ու
8Եւ ահա ես քո դէմքը կարծրացրել եմ նրանց դէմ. քո յաղթանակն էլ պիտի զօրացնեմ ընդդէմ նրանց հակառակութեան:
9Եւ քո յաղթանակն ամէն ժամ վէմի պէս հաստատուն պիտի լինի: Մի՛ վախեցիր նրանցից ու մի՛ սարսափիր նրանց ներկայութիւնից,
10Եւ Տէրն ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, այն բոլոր խօսքերը, որ ասացի քեզ, ականջներո՛վդ լսիր ու սրտիդ մէ՛ջ պահիր:
11Եւ գնա՛ ու մտի՛ր քո ժողովրդի գերեալ զաւակների մէջ: Նրանց հետ կը խօսես ու կ՚ասես. «Այսպէս է ասում Տէր Աստուածը»,
12Եւ Հոգին ինձ բարձրացրեց, ու ետեւիցս մեծ շարժման ձայն լսեցի. ասում էին. «Օրհնեալ է Տիրոջ փառքը՝ իր բնակատեղիում»:
13Ու տեսայ, որ դա ձայնն էր միմեանց հետ սաւառնող կենդանի էակների թեւերի, ձայնը նրանց հետ պտտուող անիւների եւ ձայնը
14Տիրոջ Հոգին բարձրացրեց, բարձրացրեց ինձ, ու համբառնալով գնում էի՝ հետեւելով իմ հոգու մղումին:
15Տիրոջ ձեռքն ինձ վրայ զօրաւոր եղաւ: Վերացած՝ մտայ գերեալների մէջ ու շրջեցի Քոբար գետի բնակիչների մօտ, որոնք այնտեղ
16Եօթը օր յետոյ Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
17«Մարդո՛ւ որդի, ես քեզ դէտ կարգեցի Իսրայէլի այդ տանը. դու ինձնից պատգամներ ես լսելու եւ իմ անունից սպառնալու ես
18Երբ անօրէնին ասեմ՝ ստոյգ պիտի մեռնես, դու այլեւս չես զգուշացնելու նրան, ոչ էլ ասելու ես անօրէնին, որ զգուշանայ, յետ
19Իսկ եթէ դու անօրէնին զգուշացնես, ու նա յետ չդառնայ իր անօրէնութիւնից եւ իր ճանապարհից, - այդ անօրէնն իր
20Եւ երբ արդարն էլ իր արդար գործերից շեղուի ու յանցանքներ գործի, նրա գլխին տանջանքներ եմ բերելու. ինքը մեռնելու է,
21Ապա եթէ դու զգուշացնես արդարին, որ նա մեղք չգործի, արդարն ապրելով պիտի ապրի, որովհետեւ զգուշացրել ես նրան. դու էլ
22Այնտեղ Տիրոջ ձեռքն ինձ վրայ հանգչեց, ու նա ասաց ինձ. «Վե՛ր կաց, դու էլ այն դաշտը ելի՛ր, այնտեղ քեզ հետ խօսելու եմ»:
23Վեր կացայ ելայ այն դաշտը: Ահա այնտեղ էր իջել Տիրոջ փառքը, ինչպէս այն տեսիլքն ու փառքը, որ տեսել էի Քոբար գետի ափին:
24Եւ Հոգին եկաւ վրաս ու ինձ ոտքերիս վրայ կանգնեցրեց: Խօսեց հետս ու ասաց.
25«Մտի՛ր ու փակուի՛ր քո տանը: Մարդո՛ւ որդի, ահա քեզ վրայ կապանքներ են դրուած, ու քեզ դեռ կապելու են դրանցով. եւ դու
26Լեզուդ էլ կապելու եմ քո քիմքին, ու համր ես լինելու: Դու նրանց համար յանդիմանող մի մարդ չես լինելու, որովհետեւ նրանք
27Ու երբ հետդ խօսեմ, բաց եմ անելու քո բերանը, եւ դու ասելու ես նրանց. «Այսպէս է ասում Ամենակալ Տէր Աստուածը»: Ով որ