Ezekiel 28AE1994

1Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.

2«Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, ասա՛ Տիւրոսի իշխանին. «Այսպէս է ասում Տէր Աստուած. հակառակ նրան, որ գոռոզացաւ քո սիրտն, ու

3Մի՞թէ դու աւելի իմաստուն ես, քան Դանիէլը, կամ մի՞թէ իմաստուններ են քեզ խրատել իրենց հանճարով:

4Մի՞թէ քո իմաստութեամբ կամ խելքով ես քեզ համար հարստութիւն դիզել եւ իբրեւ գանձ ստացել ոսկի ու արծաթ:

5Կամ քո իմաստութեան եւ առեւտրիդ շատութեա՞մբ ես մեծացրել հարստութիւնդ, ու սիրտդ քո հարստութեա՞մբ է փառաւորուել»:

6Ուստի այսպէս է ասում Տէր Աստուածը. «Քանի որ քո սիրտը որպէս Աստծու սիրտ ես ներկայացրել,

7դրա համար ահա ես օտար դաժան ազգեր եմ բերելու քո դէմ, եւ նրանք իրենց թուրն են իջեցնելու քեզ վրայ, քո գեղեցիկ

8կործանելու են քեզ, ու մահացու խոցուածների մահով ես մեռնելու ծովի սրտում:

9Մի՞թէ արիւնարբուներիդ առաջ ասելու եւ կրկնելու ես՝ Աստուած եմ ես: Բայց մարդ ես դու, ոչ թէ Աստուած:

10Եւ քո սպանուածների ու անթլփատ մեռելների առաջ ես մեռնելու օտարների ձեռքով, որովհետեւ ես խօսեցի», - ասում է Ամենակալ

11Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. «Մարդո՛ւ որդի, ո՛ղբ ասա Տիւրոսի իշխանի վրայ եւ ասա՛ նրան.

12«Այսպէս է ասում Տէր Աստուած. դու կատարեալ իմաստութեան նմուշ ես եղել, գեղեցկութեան պսակ,

13եղել ես Աստծու դրախտի գգուանքներում, քեզ վրայ կապել բոլոր թանկարժէք քարերը՝ սարդիոն ու տպազիոն, զմրուխտ ու

14Այն օրից, երբ ստեղծուել ես ու զգեստաւորուել՝ քերովբէին օծելիս, քեզ Աստծու սուրբ լերանն եմ յանձնել, եւ հրէ քարերի

15Անարատ ես եղել քո օրերում, ստեղծուելուցդ ի վեր, մինչեւ որ անիրաւութիւններ են երեւան եկել քո մէջ:

16Քո առեւտրի շատութիւնից՝ անիրաւութիւններով ես լցրել շտեմարաններդ. մեղանչել ու խփուել ես: Վարսաւոր քերովբէն իջեցրել է

17Քո գեղեցկութեան մէջ՝ սիրտդ գոռոզացել է, իմաստութիւնդ ապականուել՝ քո գեղեցկութեամբ հանդերձ: Քո մեղքերի շատութեան

18Քո մեղքերի շատութեամբ ու առեւտրիդ խարդախութեամբ պղծել ես սրբավայրերդ: Կրակ եմ հանելու քո միջից, նա էլ ճարակելու է

19Ու բոլոր նրանք, որ քեզ ճանաչեն ազգերի մէջ, տրտմելու են քեզ համար, որովհետեւ կորստեան ես մատնուել ու այլեւս յաւիտեան

20Սիդոնի դէմ: Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.

21«Մարդո՛ւ որդի, երեսդ ուղղի՛ր Սիդոնի կողմը, մարգարէացի՛ր նրա մասին ու ասա՛.

22«Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. ահա ես քո դէմ եմ, Սիդո՛ն: Փառաւորուելու եմ քո մէջ: Պիտի իմանաս, որ ես եմ Տէրը, երբ

23Քեզ վրայ համաճարակ եմ ուղարկելու, քո հրապարակներին՝ արիւն: Ու սպանուածներ են ընկնելու քո մէջ, սրերով են շրջապատելու

24Իսրայէլի տանն այլեւս դառն տատասկներ չեն լինելու, ոչ էլ ցաւոտ փշեր այն բոլոր մարդկանց կողմից, որոնք չորս կողմից

25Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Հաւաքելու եմ Իսրայէլի տունն այն ազգերի միջից, ուր նրանք ցրուել էին: Սրբանալու եմ

26տներ են շինելու եւ այգիներ տնկելու, ապրելու են ապահով, երբ դատաստան տեսնեմ այն բոլորի հետ, որոնք չորս կողմից

27Եգիպտոսի ու եգիպտացիների արքայ Փարաւոնի մասին

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Ezekiel 28.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.