1Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
2«Մարդո՛ւ որդի, երկու կանայք կային՝ մի մօր դուստրեր.
3իրենց երիտասարդ հասակում պոռնկացան Եգիպտոսում: Այնտեղ ճմռթուեցին նրանց ստինքները, այնտեղ նրանք զրկուեցին իրենց
4Աւագ դստեր անունը Ոողա էր, քրոջ անունը՝ Ոողիբա: Նրանք իմը եղան եւ տղաներ ու աղջիկներ ծնեցին. սրանց անուններն էին,
5Ոողան, իմը լինելով, պոռնկացաւ, աչքը գցեց իր հոմանիների՝ ասորեստանցիների վրայ, որոնք նրա մօտ էին.
6դրանք ծիրանի ու կարմիր հագածներ, իշխաններ ու զօրագլուխներ, երիտասարդներ, ամէն ինչով ընտրեալներ, երիվարներ հեծած
7Ոողան իր պոռնկութիւնը տարածեց նրանց վրայ, Ասորեստանի բոլոր ընտրեալ զաւակների վրայ, բոլոր նրանց վրայ, որոնց յետեւից
8Եգիպտացիների երկրից բերած իր պոռնկութիւնը չթողեց նա, որովհետեւ նրանց հետ խառնակւում էր իր երիտասարդ ժամանակից.
9Դրա համար նրան մատնեցին իր հոմանիների ձեռքը, ասորեստանցիների ձեռքը, որոնց յետեւից էր գնում նա:
10Նրանք մէջտեղ հանեցին սրա խայտառակութիւնը, վերցրին նրա տղաներին ու աղջիկներին, իրեն սրով սպանեցին: Եւ կատարուեց
11Այս բանը տեսաւ նրա քոյր Ոողիբան, իր ապականուած ցանկասիրութեան մէջ աւելի առաջ գնաց, քան քոյրը, նաեւ պոռնկութեան մէջ
12Գնաց ասորեստանցի իշխանների ու զօրավարների յետեւից, որոնք նրա մօտ էին. դրանք ազնիւ ծիրանիներ հագածներ, երիվարներ
13Տեսայ, որ պղծութիւն էին անում. երկուսի էլ ճանապարհը նոյնն էր:
14Սա խրուեց իր պոռնկութեան մէջ: Երբ պատերին քաղդէացի տղամարդկանց պատկերներ էր տեսնում՝ նկարուած քերիչներով,
15մէջքներին տեսակ-տեսակ գօտիներ, գլուխներին՝ ներկուած խոյրեր (խայտաբղէտ գոյներ էին ցոլանում բոլորից էլ, ինչպէս լինում
16աչք էր դնում նրանց վրայ՝ իր աչքերի հայեացքով, սուրհանդակներ ուղարկում քաղդէացիների երկիրը, նրանց մօտ:
17Նրա մօտ եկան Բաբելոնի զաւակները նրա անկողնում հանգչելու, պղծեցին նրան իր պոռնկութեան մէջ: Նա խառնակուեց նրանց հետ.
18Բացայայտեց իր պոռնկութիւնը եւ պատմեց իր ամօթը: Եւ ես հեռացայ նրանից, ինչպէս հեռացել էի նրա քրոջից:
19Բայց դու սաստկացրիր պոռնկութիւնդ, որ յիշեցնում էր երիտասարդութեանդ օրերը, երբ պոռնկութիւն էիր անում Եգիպտոսում:
20Աչքդ գցեցիր էշերի ու ձիերի անդամներ ունեցող քաղդէացիների վրայ:
21Պատժելու եմ քեզ այն անիրաւութիւնների համար, որոնք գործեցիր երիտասարդութեանդ օրերին քո օթեւանում, Եգիպտացիների
22«Ուստի, ո՛վ Ոողիբա, այսպէս է ասում Տէր Աստուածը. «Ահա քեզ վրայ ոտքի եմ հանելու հոմանիներիդ, որոնցից յագեցաւ ու
23նրանց բերելու եմ, շրջապատել եմ տալու քեզ, բերելու եմ նրանց՝ Բաբելոնի զաւակներին ու բոլոր քաղդէացիներին, Փակուդին,
24Բոլորն էլ քեզ վրայ են գալու հիւսիսից, ազգերի մի բազմութիւն՝ կառքերով ու անիւներով, սաղաւարտաւորներ ու վահանաւորներ:
25Քո դէմ պիտի ուղղեմ նաեւ քո հանդէպ ունեցած իմ վրէժխնդրութիւնը. նրանք քեզ հետ վարուելու են իմ զայրոյթի չափով. կտրելու
26Վրայիցդ հանելու են հագուստներդ ու քեզանից վերցնելու են պարծանքիդ զարդերը:
27Այսպիսով առջեւդ եմ դնելու ամբարշտութիւնդ ու պոռնկութիւնդ, որոնցով զբաղւում էիր Եգիպտացիների երկրում: Եւ աչքդ այլեւս
28Ուստի այսպէս է ասում Տէր Աստուածը. «Ահա քեզ մատնելու եմ ատելիներիդ ձեռքը, որոնցից յագեցաւ ու զզուեց մարմինդ:
29Քեզ հետ վարուելու են ատելութեամբ, վերցնելու են ամբողջ վաստակդ ու աշխատանքդ: Մերկ ես լինելու եւ խայտառակուած: Մեջտեղ
30մինչ պոռնկութիւն էիր անում ազգերի հետ, պղծւում նրանց մտածումներում:
31Քրոջդ ճանապարհով ընթացար, եւ նրա բաժակը քո ձեռքն եմ տալու»: Այսպէս է ասում Տէր Աստուած.
32«Քրոջդ բաժակն ես ըմպելու, մի խոր ու լայն բաժակ: Ծաղր ու ծանակ ես դառնալու, կատարելապէս հարբելու ես:
33Բոլորովին թուլանալու ես: Ըմպելու ես քո պոռնկութեան, Շամրին քրոջդ բաժակը եւ քամելու ես ցմրուր:
34Մազերդ ես փետելու եւ ստինքներդ ծեծելու: Տօներն ու ամսագլուխները վերացնելու եմ քեզանից. այդ ե՛ս խօսեցի», - ասում է
35Ուստի այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Այն բանի համար, որ ինձ մոռացար, յետեւդ գցեցիր, դո՛ւ էլ կրիր ամբարշտութեանդ ու
36Տէրն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, երբ դատես Ոողային ու Ոողիբային, նրանց կը պատմես իրենց անօրէնութիւնները:
37Նրանք շնացան, եւ արիւն կայ նրանց ձեռքերին: Նրանք իրենց մտքում էլ էին շնանում: Իրենց ծնած զաւակներին բոցի միջով էին
38Այն աստիճան բաներ արեցին իմ դէմ, որ նոյն օրն իսկ սրբութիւններս էին պղծում, շաբաթներս ապականում՝
39կուռքերին զոհաբերելու համար իրենց որդիներին: Նոյն օրը մտնում էին իմ սրբավայրերը եւ պղծում էին դրանք: Այսպէս էին
40Հեռուից եկած մարդիկ էլ, որոնց որպէս սուրհանդակներ էին ուղարկել, հէնց որ գալիս էին, բաղնիք էիր մտնում, ծարիրով ու
41զարդեղէնով զարդարւում ու նստում էիր զարդարուած գահաւորակի վրայ: Սեղան էիր գցում նրանց առջեւ, իմ խունկն ու իւղը
42Նրանք ներդաշնակ ձայնով նուագում էին: Այդ մարդկանց կողքին՝ անապատից եկած ուրիշ բազմաթիւ գինեմոլ մարդիկ էլ կային:
43Ես ասում էի՝ «Պոռնկական գործերով թող նրանց հետ չշնանայ», բայց նա պոռնկանում էր.
44եւ նրա մօտ էին մտնում, ինչպէս պոռնիկ մի կնոջ մօտ: Նոյն ձեւով մտնում էին նաեւ Ոողայի ու Ոողիբայի մօտ՝ անօրէնութիւն
45Նրանք, որ արդար մարդիկ էին, վրէժ են լուծելու սրանցից, շնացածների հանդէպ լուծուող վրէժ եւ արեան վրէժ, որովհետեւ
46Այսպէս է ասում Տէր Աստուածը. «Զօ՛րք արձակիր, նրանց մէջ խռովութի՛ւն գցիր ու յափշտակութիւն,
47զօրքերի քարերով քարկոծի՛ր նրանց, խոցոտի՛ր նրանց իրենց սրերով: Նրանց տղաներն ու աղջիկները թող կոտորուեն: Իսկ նրանց
48Ամբարշտութիւնը վերացնելու եմ երկրից, եւ բոլոր կանայք խրատուելու են ու այլեւս չեն հետեւելու սրանց ամբարշտութեան:
49Ձեր ամբարշտութիւնը ձեր առջեւն է գալու, ապա պատիժ էք կրելու ըստ ձեր մեղքերի ու մտածումների: Ու պէտք է իմանաք, որ ես