1Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
2«Դրա համար մարգարէացի՛ր, մարդո՛ւ որդի, ու դէմքդ ուղղի՛ր Երուսաղէմի վրայ, նայի՛ր նրանց սրբավայրերին: Մարգարէութիւն
3եւ կ՚ասես Իսրայէլի երկրին. «Այսպէս է ասում Տէրը, Ամենակալն Աստուած. ահա ես քո դէմ եմ: Մերկացնելու եմ սուրս իր
4Եւ քանի որ քո միջից ոչնչացնելու եմ անիրաւին ու անօրէնին, ուստի իմ սուրն իր պատեանից դուրս է գալու բոլոր մարդկանց
5Եւ ամէն մարդ պէտք է իմանայ, որ ես՝ Տէրս եմ մերկացրել սուրս իր պատեանից, ու յետ տեղը չի դրուելու:
6Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, մէջքդ խոնարհած՝ հեծեծի՛ր, ցաւագի՛ն հեծեծիր նրանց առաջ:
7Եւ եթէ քեզ հարցնեն՝ «Ինչո՞ւ ես հեծեծում», կ՚ասես. «Որովհետեւ մի բօթ լսեցի, եւ այն վրայ է հասնելու. բոլոր սրտերը
8Աստուած դարձեալ խօսեց ինձ հետ ու ասաց.
9«Մարդո՛ւ որդի, կը մարգարէանաս ու կ՚ասես. «Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. Սո՛ւր, սո՛ւր, սրուի՛ր ու զայրացի՛ր,
10որպէսզի մեծ կոտորած անես: Սրուի՛ր ու սրբուի՛ր, պատրաստուի՛ր կոտորելու, կոտորի՛ր, արհամարհի՛ր, որդեա՛կ իմ, կտրի՛ր
11Եւ Տէրը տուեց սուրը՝ ձեռքում պատրաստ բռնելու: Սուրը սրուած է եւ պատրաստ՝ ջարդարարի ձեռքը տալու համար:
12Աղաղակի՛ր, ճի՛չ բարձրացրու, մարդո՛ւ որդի, որովհետեւ այն սուրը կախուել է իմ ժողովրդի, Իսրայէլի իշանների վրայ: Նրանք
13Եւ ի՞նչ է, փրկուելո՞ւ է ազգը: «Դա չի՛ լինելու», - ասում է Տէր Աստուածը:
14Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, մարգարէացի՛ր, ձեռքերովդ ծա՛փ զարկ: Դո՛ւ էլ սուր վերցրու, որովհետեւ երրորդ սուրն
15որպէսզի նրանց սրտերը թուլանան, նրանց բոլոր դռներին տկարները բազմանան, որովհետեւ մատնուած են սրի քաշուելու: Սուրը
16Շրջի՛ր, աջ ու ձա՛խ պտտուիր, միեւնոյնն է, ո՛ւր էլ որ շուռ գաս՝
17ես էլ այնտեղ եմ լինելու, ծափ եմ զարնելու եւ թռչկոտելու եմ, բարձրացնելու եմ ձայնս. ես՝ Տէրս խօսեցի»:
18Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
19«Մարդո՛ւ որդի, քեզ համար երկո՛ւ ճանապարհ ընտրիր, ուր պիտի մտնի բաբելացիների արքայի սուրը, որովհետեւ երկուսն էլ նոյն
20Ճանապարհի սկզբին հաստատուի՛ր, պատրաստի՛ր, ճանապա՛րհ հարթիր, որ սուրը հասնի Ռաբոթ, ամոնացիներին, նաեւ Հրէաստանի
21Բաբելացիների արքան գալու կանգնելու է հին ճանապարհի վրայ, երկու ճանապարհների գլխին՝ գաւազան գցելու, կուռքերին հարցեր
22Նրա աջ ձեռքից հմայութիւններ են դուրս եկել՝ Երուսաղէմի դէմ պատնէշներ կանգնեցնելու, լիաբերան գոչելու, աղաղակ
23«Եւ դա երուսաղէմացիներին այնպէս է երեւալու, կարծես մէկն իրենց առաջ հմայութիւններ է անում. շաբաթուայ ընթացքում եօթն
24Ուստի այսպէս է ասում Տէրը, Ամենակալն Աստուած. «Նրա համար, որ սպառնացել էք ձեր անիրաւութիւններով, յայտնի են դարձել
25Դու էլ, Իսրայէլի պիղծ ու անօրէն իշխանդ, որի վախճանը եկել է անիրաւութեան ժամանակ, -
26այսպէս է ասում քեզ Տէր Աստուած. «Վերցրո՛ւ խոյրդ, հանի՛ր պսակդ, որովհետեւ այդ այդպէս չի վերջանալու: Դու բարձրացածին
27Եւ հիմա ես անիրաւութիւնը միւս անիրաւութիւնների վրայ եմ բարդելու: Այդ այդպէս չի մնալու, մինչեւ որ գայ նա, ում վայել
28Ամոնացիներին: «Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, մարգարէացի՛ր ու ասա՛. «Այսպէս է ասում Տէրը, Ամենակալն Աստուած ամոնացիներին՝
29Զարթնի՛ր, որովհետեւ փայլում ես սին տեսիլքով, սուտ հմայութիւններ ես անում՝ նրանց դէպի քեզ, անօրէն վիրաւորների վզին
30Յե՛տ դարձիր, մի՛ իջեւանիր այնտեղ, ուր ծնուել ես. դարձեալ քո երկրում եմ քեզ դատելու,
31քեզ վրայ թափելու եմ բարկութիւնս: Իմ զայրոյթի հուրը փչելու եմ քեզ վրայ, մատնելու եմ քեզ ձեռքը բարբարոս մարդկանց,
32Եւ հրոյ ճարակ ես դառնալու, արիւնդ թափուելու է քո երկրում, յիշատակդ էլ չի գտնուելու: Ես՝ Տէրս խօսեցի»:
33Իսրայէլացիներին