Bible

Create

Inspiring Presentations Without Hassle

Try Risen Media.io Today!

Click Here

Exodus 25

:
Armenian - AE1994
1 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
2 «Իսրայէլի որդիներին կ՚ասես, որ առնեն ինձ սահմանուած ընծաները։ Թող առնեն նրանցից, ում սրտից են բխում։
3 Սրանք են այն ընծաները, որ դուք կ՚առնէք նրանցից. ոսկի, արծաթ, պղինձ,
4 կապոյտ, ծիրանի եւ կրկնակի կարմիր կտաւ, նրբահիւս բեհեզ, այծի մազ,
5 խոյերի կարմիր ներկուած մորթիներ, կապոյտ ներկուած մորթիներ եւ կարծր փայտեր,
6 լոյսի համար ձէթ եւ օծութեան իւղի ու խնկի համար բաղադրանիւթեր,
7 սարդիոնի քարեր, վակասի վրայ ագուցուելու քարեր եւ պատմուճան։
8 Ինձ համար սրբարան կը կառուցես, եւ ես կ՚երեւամ ձեզ։
9 Դու խորանն ու նրա ամբողջ սպասքը ինձ համար կը պատրաստես ըստ այն օրինակի, որ լերան վրայ ցոյց կը տամ քեզ։ Այսպէս կը
10 Վկայութեան տապանակ կը պատրաստես կարծր փայտից։ Երկուսուկէս կանգուն թող լինի դրա երկարութիւնը, մէկուկէս կանգուն՝ դրա
11 Այն կը պատես մաքուր ոսկով՝ ներսից ու դրսից կ՚ոսկեզօծես այն։ Դրա վրայ շուրջանակի կը դնես ոսկէ պսակ։
12 Դրա համար չորս ոսկէ օղակներ կը ձուլես եւ կը դնես դրա չորս կողմերին. երկու օղակները՝ մի կողմից, եւ երկու օղակները՝
13 Կարծր փայտից լծակներ կը պատրաստես եւ դրանք կը պատես ոսկով։
14 Լծակները կ՚անցկացնես տապանակի կողքերին ամրացուած օղակների մէջ, որպէսզի դրանցով բարձրացնեն տապանակը։
15 Լծակները վկայութեան տապանակի օղակների մէջ թող մնան՝ լինեն դրան ամրացուած։
16 Տապանակի մէջ կը դնես այն պատուիրանները, որ ես պիտի տամ քեզ։
17 Քաւութեան խնկամանի կափարիչը կը պատրաստես մաքուր ոսկուց։ Երկուսուկէս կանգուն թող լինի դրա երկարութիւնը, մէկուկէս
18 Կոփածոյ երկու ոսկեայ քերովբէներ կը պատրաստես եւ դրանք կը դնես կափարիչի երկու ծայրերին։
19 Քերովբէներից մէկը թող լինի կափարիչի մի ծայրին, իսկ միւսը՝ միւս ծայրին։
20 Երկու քերովբէներ կը դնես դրա երկու ծայրերին. թող քերովբէները դէպի վեր տարածեն իրենց թեւերը եւ իրենց թեւերով հովանի
21 Տապանակի մէջ կը դնես այն պատուիրանները, որ ես պիտի տամ քեզ։
22 Ես քեզ կը յայտնուեմ այնտեղ եւ վկայութեան տապանակի կափարիչի վրայ գտնուող երկու քերովբէների արանքից քեզ հետ կը խօսեմ
23 «Սեղան կը պատրաստես կարծր փայտից։ Երկու կանգուն թող լինի դրա երկարութիւնը, մէկ կանգուն՝ դրա լայնութիւնը, եւ
24 Այն կը պատես մաքուր ոսկով։ Դրա վրայ շուրջանակի կը դնես ոսկէ պսակ։
25 Դրա չորս կողմը մէկ թզաչափ բարձրութեամբ շրջանակ կը դնես եւ այն չորս կողմից կը պատիս ոսկով։
26 Եւ չորս ոսկէ օղակներ կը պատրաստես եւ օղակները կը դնես չորս անկիւններին, ուր, պսակից ներքեւ, դրա չորս ոտքերն են։
27 Օղակները կը ծառայեն այն բանին, որ լծակները դրանց մէջ անցկացնելով՝ կը բարձրացնեն սեղանը։
28 Լծակները կը պատրաստես չփչացող փայտից եւ դրանք կը պատես մաքուր ոսկով։ Դրանցից բռնելով՝ կը բարձրացուի սեղանը։
29 Կը պատրաստես դրա խնկամաններն ու սկուտեղները, դրա գաւաթներն ու սկիհները, որոնցով գինի պիտի մատուցես։ Մաքուր ոսկուց
30 Սեղանի վրայ, իմ առաջ, մշտապէս կը դնես առաջաւորութեան հաց»։
31 «Մաքուր ոսկուց աշտանակ կը պատրաստես։ Քանդակազարդ կ՚անես աշտանակը եւ այնպէս, որ բունը, ճիւղերը, սկահակները,
32 Վեց ճիւղեր պէտք է տարածուեն նրա կողքերից. աշտանակի երեք ճիւղերը պէտք է լինեն մի կողմից, իսկ աշտանակի միւս երեք
33 Ամէն մի ճիւղ պէտք է ունենայ գնդիկից ու ծաղկից բաղկացած երեք ընկուզաձեւ սկահակներ։ Միւս ճիւղերն էլ պէտք է ունենան
34 աշտանակի բունը պէտք է ունենայ գնդիկից ու ծաղկից բաղկացած չորս սկահակներ։
35 Իրենց բնի կողքերից դուրս եկած երկու ճիւղերի տակ պէտք է լինի մի գնդիկ։ Իրենց բնի կողքերից դուրս եկած երկու միւս
36 այնպէս, որ նրանց գնդիկներն ու ճիւղերը դուրս եկած լինեն իրենց բնի կողքերից՝ ամբողջութեամբ քանդակազարդ, մէկ կտոր
37 Դրա համար կը պատրաստես եօթը կանթեղ եւ կանթեղները կը դնես աշտանակի վրայ այնպէս, որ դրանք լուսաւորեն դէմից։
38 Դրա ունելիներն ու պատուանդանը կը պատրաստես մաքուր ոսկուց։ Այս ամբողջ սպասքը մի տաղանդ մաքուր ոսկուց կը պատրաստես։
39 Ուշադի՛ր եղիր, կ՚անես ըստ այն օրինակի, որ քեզ ցոյց տրուեց լերան վրայ»։