1Թագաւորն ու Համանը եկան տիկնոջ գինարբուքին։
2Երկրորդ օրն էլ, մինչ գինի էին ըմպում, արքան ասաց Եսթերին. «Ի՞նչ է պէտք քեզ, Եսթե՛ր տիկին, եւ ի՞նչ է քո խնդրանքը կամ
3Եսթերը պատասխանեց ու ասաց. «Եթէ քո առջեւ շնորհ գտայ, արքա՛յ, իմ խնդրանքը մի անձ է միայն, եւ թող իմ աղաչական խօսքն
4Արդարեւ, ես եւ իմ ժողովուրդը վաճառուեցինք կորստեան, ստրկութեան ու յափշտակութեան համար, թէ՛ մենք եւ թէ՛ մեր
5Արքան ասաց. «Ո՞վ է եւ ո՞ւր է նա, ով համարձակուեց անել այս բաները»։
6Եսթերն ասաց. «Այդ թշնամի մարդը Համանն է, որ չար է, նա՛ արեց»։ Համանն ահաբեկուեց եւ խիստ վախեցաւ արքայից ու
7Թագաւորը վեր կացաւ ճաշից ու մտաւ արքունի ծաղկանոցը, իսկ Համանը ցանկանում էր հրաժեշտ տալ տիկնոջը, քանզի մեծ վախի մէջ
8Թագաւորը վերադարձաւ ծաղկանոցից ու տեսաւ, որ Համանն ընկած էր տիկնոջ գահոյքի առջեւ եւ նրան աղաչում էր իր փրկութեան
9Ներքինիներից մէկը՝ Բուգաթանը, ասաց արքային. «Ահա Համանն արքայի սիրելի Մուրթքէի համար նաեւ յիսուն կանգուն մի կախաղան
10Եւ Համանին կախեցին այն կախաղանից, որ նա պատրաստել էր Մուրթքէի համար։ Ապա թագաւորը հանդարտուեց իր բարկութիւնից։