1Եսթերն ասաց. «Իմ այս օրը նշանաւոր է. եթէ արքան կամենայ, դու եւ Համանը կը գաք իմ խնջոյքին, որ տալու եմ այսօր»։
2Թագաւորն ասաց. «Շտապ կանչեցէ՛ք Համանին, եւ կատարենք Եսթերի ասածը»։ Նրանք երկուսով եկան Եսթերի ասած խնջոյքին։
3Եւ մինչ նրանք գինի էին խմում, արքան ասաց Եսթերին. «Ի՞նչ ես կամենում, Եսթե՛ր տիկին, ինչ էլ խնդրես՝ կը տամ քեզ»։
4Եսթերն ասաց. «Իմ աղաչանքն ու խնդրանքն այս է.
5եթէ ես շնորհ գտայ արքայի առջեւ, թող գան արքան եւ Համանը խնջոյքին, որ ձեզ համար կրկին տալու եմ վաղը»։
6Համանն արքայի մօտից ելաւ մեծ ուրախութեամբ։ Երբ Համանը թագաւորի տանը տեսաւ Մուրթքէին՝ հրեայ մարդուն, շատ բարկացաւ։
7Ապա նա մտաւ իր տունը, կանչեց իր սիրելիներին ու իր կին Զոսարրային
8եւ նրանց պատմեց իր մեծութեան ու փառքի մասին, որ իրեն տուել էր թագաւորը, եւ թէ ինչպէս իրեն դարձրել էր իր
9Համանն ասաց. «Եսթեր տիկինն իր խնջոյքին արքայի հետ չկանչեց ուրիշ մէկին, բացի ինձանից. եւ վաղը կրկին հրաւիրեց ինձ։
10Բայց ինձ համար հաճելի չէ, երբ թագաւորի տանը տեսնում եմ Մուրթքէին՝ հրեայ մարդուն»։
11Իր կին Զոսարրան եւ իր սիրելիներն ասացին նրան. «Հրամա՛ն տուր, որ յիսուն կանգուն բարձրութեամբ մի կախաղան պատրաստեն.