Esther 14AE1994

1Եսթեր տիկինը մեծ նեղութիւնների մէջ ապաւինել էր Տիրոջը։

2Նա վրայից հանեց թագաւորութեան փառքի զգեստները եւ հագաւ նեղութեան ու սգի քուրձ, զանազան թանկարժէք իւղերի ու խնկերի

3Նա բազում թախանձագին աղօթքներ մատուցելով՝ Իսրայէլի Տէր Աստծուն խնդրում էր եւ ասում. «Տէ՛ր իմ եւ Թագաւո՛ր մեր, դո՛ւ

4Ես իմ ծննդից ի վեր լսում էի իմ հայրենի ազգից,

5թէ դու, Տէ՛ր, բոլոր ազգերից ընտրեցիր Իսրայէլին եւ նրանց ազգատոհմից՝ մեր հայրերին, իբրեւ յաւիտենական ժառանգութիւն

6Եւ այժմ, Տէ՛ր, մենք մեղք գործեցինք քո առջեւ, եւ դու մեզ մատնեցիր մեր թշնամիների ձեռքը

7այն բանի փոխարէն, որ մենք փառաւորեցինք նրանց աստուածներին։ Արդար ես դու, Տէ՛ր։

8Բայց նրանք չբաւարարուեցին նրանով, որ մենք ծառայում ենք իրենց, այլ իրենց ձեռքերը դրին իրենց կուռքերի վրայ՝

9երդուելով վերացնել այն, ինչ սահմանել է քո բերանը, եղծանել քո ժառանգութիւնը, փակել քեզ օրհնող բերանները, մարել քո

10բացել ազգերի բերանները՝ փառաւորելու համար իրենց աստուածներին, որ ոչնչութիւն են, փառաւորելու համար այս ժամանակի

11Արդ, Տէ՛ր Աստուած, քո ժառանգութեան վիճակը մի՛ մատնիր նրանց ձեռքը, որ ոչինչ են, որպէսզի մեր կործանման վրայ

12Յիշի՛ր, Տէ՛ր, եւ մի՛ անտեսիր մեզ մեր նեղութեան ժամանակ։ Դու, որ բոլոր թագաւորների Թագաւորն ես եւ տէրերի Տէրը,

13եւ իմ բերանում դի՛ր դիւրին խօսքեր, որ շնորհ գտնեմ թագաւորի առաջ, շրջի՛ր նրա սիրտը ատելութեամբ դէպի մեր թշնամին՝

14Իսկ մեզ փրկի՛ր քո բարձր բազկով եւ օգնի՛ր ինձ՝ միայնակիս, որը, բացի քեզնից, ուրիշ օգնական չունի, Տէ՛ր։

15Տէ՛ր, դու բոլորի սիրտը գիտես եւ ճանաչում ես. ես ատեցի այս անօրէնների փառքը, զզուած եմ այս անթլփատների անկողնուց եւ

16Դու գիտես, Տէ՛ր, իմ կարիքները, քանզի ինձ համար գարշելի է այս թագը, որ իմ գլխին է. սրանից գարշում եմ՝ ինչպէս կանանց

17Քո աղախինը չկերաւ Համանի սեղանից, ես չփառաւորեցի թագաւորի գինարբուքը եւ չխմեցի կուռքերին զոհաբերուած նրանց գինուց։

18Այն օրից, ինչ քո աղախինը մտել է թագաւորի մօտ, մինչեւ այժմ, ուրախացել է միայն քեզանով, Տէ՛ր, Տէ՛ր Աստուած Աբրահամի։

19Աստուա՛ծ, որ հզօր ես բոլորի վրայ, լսի՛ր մեր՝ անյոյսներիս ձայնը, փրկի՛ր մեզ այն ձեռքերից, որ չարչարում են մեզ,

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Esther 14.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.