1Մի չարիք էլ տեսայ արեգակի ներքոյ, որ շատ յաճախ է պատահում մարդկանց։
2Մարդ կայ, որին Աստուած թէ՛ հարստութիւն եւ թէ՛ ունեցուածք ու փառք է տուել, եւ ինչ ցանկանայ նրա հոգին՝ ոչ մի բանի
3Եթէ մի մարդ հարիւր զաւակ էլ ծնի եւ բազում տարիներ էլ ապրի, եւ կամ է՛լ առաւել շատանան նրա տարիների օրերը, բայց եթէ
4որովհետեւ վիժածն ունայնութեամբ գալիս եւ գնում է խաւարով, եւ խաւարում էլ ծածկւում է նրա անունը,
5որովհետեւ նա ոչ արեւ տեսաւ եւ ոչ էլ իմացաւ, թէ ինչ է հանգիստը իր կամ մէկ ուրիշի համար։
6Իսկ եթէ մէկ ուրիշն էլ ապրել է հազար տարի, բայց ոչ մի բարիք չի վայելել, մի՞թէ բոլորի նման նա էլ նոյն տեղը չի գնալու։
7Մարդու բոլոր աշխատանքներն իր բերանի համար են, բայց նրա հոգին չի յագենում։
8Ի՞նչ առաւելութիւն ունի իմաստունը յիմարից, քանի որ տնանկը գիտէ ընթանալ իր կեանքի առջեւից։
9Լաւ է աչքով տեսնել, քան հոգով ցանկալ. սակայն սա եւս ունայնութիւն է եւ հոգու տանջանք։
10Ինչ որ գոյութիւն ունի, կանխաւ սահմանուած է եղել. եւ սկզբից արդէն յայտնի է, թէ ինչ է մարդը, եւ որ երբեք նա չի կարող
11որովհետեւ շատ բաներ կան, որ բազմապատկում են ունայնութիւնը։