Ecclesiastes 3AE1994

1Ամէն բանի ժամանակը կայ, եւ աշխարհում ամէն գործ ունի իր ժամանակը.

2ծնուելու ժամանակը եւ մեռնելու ժամանակը, տնկելու ժամանակը եւ տնկածը հանելու ժամանակը,

3սպանելու ժամանակը եւ բժշկելու ժամանակը, քանդելու ժամանակը եւ շինելու ժամանակը,

4լալու ժամանակը եւ ծիծաղելու ժամանակը, ողբալու ժամանակը եւ պարելու ժամանակը,

5քարեր կտրելու ժամանակը եւ քարերը հաւաքելու ժամանակը, գրկելու ժամանակը եւ գրկից հեռանալու ժամանակը,

6փնտռելու ժամանակը եւ կորցնելու ժամանակը, պահելու ժամանակը եւ դուրս նետելու ժամանակը,

7պատռելու ժամանակը եւ կարկատելու ժամանակը, լռելու ժամանակը եւ խօսելու ժամանակը,

8սիրելու ժամանակը եւ ատելու ժամանակը, պատերազմի ժամանակը եւ խաղաղութեան ժամանակը։

9Արդ, ի՞նչ օգուտ կայ մարդուն իր աշխատանքից, որի համար նա ջանք է թափում։

10Ես տեսայ այն բոլոր զբաղմունքները, որ Աստուած տուել է մարդու որդիներին, որ զբաղուեն։

11Նա ամէն ինչ լաւ է արել իր ժամանակի համար, մինչեւ իսկ յաւիտենութիւնը ճանաչելու իղձ տուեց նրանց սրտերին, բայց եւ

12Ես հասկացայ, որ մարդկանց համար չկայ ուրիշ լաւ բան, քան ուրախ լինել եւ բարիք գործել իրենց կեանքում,

13քանի որ ով որ ուտում, խմում եւ իր աշխատանքի բարիքն է վայելում, Աստծու պարգեւն է դա։

14Ես իմացայ, որ այն ամէնը, ինչ Աստուած է արել, պիտի մնայ յաւիտեան, որ ոչինչ չի կարելի աւելացնել դրանց վրայ եւ ոչինչ

15Ինչ որ եղել է, հիմա էլ կայ, եւ ինչ որ պիտի լինէր, եղել է արդէն, եւ Աստուած կը փնտռի հալածուածին։

16Արեգակի ներքոյ, ես տեսայ դարձեալ, որ, ուր դատ ու դատաստան կար, ամբարիշտն այնտեղ էր, եւ ուր արդարութիւն կար, այնտեղ

17Եւ սրտիս մէջ ասացի, թէ՝ «Աստուած պիտի դատի արդարին եւ ամբարշտին, քանի որ ամէն բանի ժամանակը կայ, եւ ժամ ու ժամանակ

18Եւ սրտիս մէջ մարդու որդիների խօսքերի համար ասացի, որ Աստուած պիտի դատի նրանց, որպէսզի ցոյց տայ, թէ իրենք էլ

19Արդարեւ, նոյն դիպուածն է պահուած թէ՛ մարդու որդիների եւ թէ՛ անասունների համար, նոյն պատահարն է լինելու նրանց բոլորի

20Ամէն բան մի տեղ է գնում, ամէն ինչ հողից է եղել, եւ ամէն ինչ հող է դառնում։

21Եւ ո՞վ գիտէ, թէ մարդու որդիների հոգին ելնում է վեր, իսկ անասունների շունչը իջնում է ցած՝ հողի մէջ։

22Տեսայ նաեւ, որ մարդուս համար չկայ ուրիշ աւելի լաւ բան, քան ուրախ լինել իր վաստակով, որովհետեւ դա է նրա բաժինը, քանի

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Ecclesiastes 3.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.