1Սատկած ճանճերը ապականում են անուշ իւղերը։ Սակաւ-ինչ իմաստութիւնն աւելի յարգի է, քան մեծ ու անմիտ փառքը։
2Իմաստունի սիրտը իր աջ կողմն է, յիմարի սիրտը՝ իր ձախ կողմը։
3Երբ յիմարը ճանապարհ գնայ, պիտի երեւայ, որ խելքը պակաս է, եւ ինչի մասին էլ նա մտածի՝ ամբողջն անմտութիւն է։
4Եթէ իշխանի զայրոյթը բռնկուի քո դէմ, դու մի՛ լքիր քո տեղը. քաղցր աղաչանքը կարող է կանխել մեծ մեղքերը։
5Մի չարիք էլ տեսայ արեգակի ներքոյ, որ ակամայ լինում է իշխանի պատճառով։
6Յիմարին բարձր դիրք է տրւում, իսկ հարուստներին ցածր տեղ են նստեցնում։
7Ես ծառաներ եմ տեսել, որ ձի հեծած են շրջել, եւ իշխաններ, որոնք երկրի վրայ քայլել են ծառաների նման։
8Հոր փորողն ինքը կ՚ընկնի հորի մէջ, ցանկապատ քանդողին կը խայթի օձը։
9Քար հանողին քարը վնաս կը տայ, փայտ ճեղքողին՝ փայտից վտանգ կը գայ։
10Եթէ կացինը բթանայ, եւ մարդը չսրի նրա բերանը, ապա պիտի աւելի շատ ուժեր վատնի, մինչդեռ յաջողութեան մեծ օգուտը
11Եթէ հմայելիս օձը պիտի խայթի, դա առաւելութիւն չէ հմայողի համար։
12Իմաստունի բերանում խօսքերը շնորհ են, իսկ յիմարի շրթները կործանում են իրեն։
13Նրա խօսքերի սկիզբը յիմարութիւն է, եւ նրա խօսքի վախճանը՝ կատարեալ խենթութիւն։
14Յիմարը միայն խօսքերն է շատացնում։ Մարդը չգիտէ, թէ ինչ է եղել եւ ոչ էլ իմանալու է, թէ ինչ է լինելու, քանի որ նրանից
15Յիմարի աշխատանքը տանջում է իրեն, ինչպէս քաղաքի ճամփան՝ չիմացողին։
16Վա՜յ քեզ, քաղա՛ք, որ թագաւորդ մանուկ է, եւ իշխաններդ կերուխում են անում մինչեւ առաւօտ։
17Երանի՜ քեզ, երկի՛ր, որ թագաւորդ ազատորդի է, եւ իշխաններդ էլ ուտում են ժամանակին՝ ուժի համար եւ չեն ամաչելու։
18Ծուլութեան պատճառով շէնքի գերանները կ՚ընկնեն ցած, եւ ձեռքերի պարապութիւնից տունը կը կաթի։
19Հացը տալիս են խնդութեան համար, գինին եւ իւղն ուրախացնում են ապրողներին, բայց արծաթն է լուծում ամէն բան։
20Սակայն դու քո մտքում անգամ մի՛ նզովիր թագաւորին եւ քո ննջարանում էլ մի՛ անիծիր մեծաւորին, որովհետեւ երկնքի