Ecclesiastes 1AE1994

1Դաւթի որդու՝ Երուսաղէմում Իսրայէլի թագաւոր Ժողովողի խօսքերը

2Ունայնութիւն ունայնութեանց, - ասաց Ժողովողը, - ունայնութիւն ունայնութեանց. ամէն ինչ ունայն է։

3Ի՞նչ օգուտ ունի մարդ իր ողջ չարչարանքից, որ տանջւում է արեգակի ներքոյ։

4Սերունդ է գնում, սերունդ է գալիս, բայց երկիրը մնում է յաւերժ։

5Արեգակը ծագում, արեգակը մայր է մտնում եւ վերադառնում է իր տեղը, որտեղից ծագել է։

6Հողմը ելնում է դէպի հարաւ եւ դառնում է դէպի հիւսիս, պտտուելով պտտւում՝ փչում է հողմը եւ վերադառնում նորից իր

7Բոլոր գետերը գնում են դէպի ծով, բայց ծովը չի լցւում, եւ նորից գետերը վերադառնում են այնտեղ, որտեղով հոսել են։

8Ամէն ինչ ջանք ու տքնանքով է լինում, եւ չի կարող մարդ այն պատմել. աչքը տեսնելով չի յագենում, եւ ականջը լսելով չի

9Այն, ինչ եղել է, նոյնն էլ պիտի լինի, եւ այն, ինչ կատարուել է, նոյնն էլ պիտի կատարուի։

10Եւ ոչ մի նոր բան չկայ արեգակի ներքոյ. որովհետեւ ոչ ոք չի կարող ասել՝ «Ահա սա նոր է, քանի որ դա եղել է վաղուց,

11Նախկինների յիշատակը չկայ, չի լինելու նաեւ դրանցից յետոյ գալիքների յիշատակը՝ ամենավերջում եկողների մէջ։

12Ես՝ Ժողովողս, Իսրայէլի թագաւոր եղայ Երուսաղէմում.

13եւ սիրտս տուի իմաստութեամբ քննելու եւ խորհելու այն ամենի մասին, ինչ եղել է արեգակի ներքոյ։ Աստուած դաժան զբաղմունք

14Ես տեսայ այն բոլոր գործերը, որ կատարուել են արեգակի ներքոյ, եւ, ահա, ամէն ինչ ունայնութիւն է եւ հոգու տանջանք։

15Ծուռն ուղղել չի լինի, եւ չեղածը՝ հաշուել։

16Սրտիս մէջ ինքս ինձ ասացի, թէ՝ «Ահա ես աւելի մեծ եղայ, քան բոլոր նրանք, որ ինձնից առաջ եղել են Երուսաղէմում». եւ ես

17Իմ սիրտը ճանաչեց բազում իմաստութիւն եւ գիտութիւն, առակներ եւ խորհուրդներ։ Ես հասկացայ, սակայն, որ դա եւս հոգու

18քանզի շատ իմաստութեան մէջ շատ գիտութիւն կայ, եւ իր գիտութիւնն աւելացնողը իր ցաւն է աւելացնում։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Ecclesiastes 1.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.