1«Արդ, Իսրայէ՜լ, լսի՛ր այն օրէնքներն ու կանոնները, որ այսօր ուսուցանում եմ քեզ։ Դրանք պէտք է կիրառէք, որպէսզի ապրէք,
2Ոչ մի բառ չաւելացնէք իմ ասածին ու ոչ մի բառ չկրճատէք դրանից։ Պահպանեցէ՛ք մեր Տէր Աստծու այն պատուիրանները, որ ես
3Դուք ձեր աչքերով տեսաք, թէ Տէրն ինչ արեց Բելփեգորին։ Մեր Տէր Աստուածը ձեր միջից վերացրեց նրանց, ովքեր հետեւում էին
4իսկ դուք, որ յարեցիք ձեր Տէր Աստծուն, բոլորդ էլ կենդանի էք մնացել մինչ այսօր։
5Տեսէ՛ք, ես ձեզ օրէնք ու կանոն սովորեցրի այնպէս, ինչպէս Տէրն ինձ պատուիրել էր, որպէսզի դրանք կիրառուեն այն երկրում,
6Պահպանեցէ՛ք ու կիրառեցէ՛ք այդ պատուիրանները, որովհետեւ դրանց մէջ է ձեր իմաստնութիւնն ու խոհեմութիւնը բոլոր ազգերի
7Որովհետեւ այդ ո՞ր մեծ ազգն է, որի Աստուածն իր մօտ, իր մէջ է, ինչպիսին մեր բոլորի Տէր Աստուածն է, որին կարող ենք
8Եւ այդ ո՞ր մեծ ազգն է, որն ունի այնպիսի արդար օրէնքներ ու կանոններ նման այս օրէնքներին, որ ես այսօր հաղորդում եմ
9«Նայի՛ր ինքդ քեզ եւ եղի՛ր չափազանց զգոյշ. մի՛ մոռացիր այն բոլոր բաները, որ տեսան քո աչքերը. քո կեանքի բոլոր օրերում
10Կը պատմես այն օրուայ մասին, երբ ձեր Տէր Աստծու առջեւ ի մի հաւաքուելու համար կանգնեցիք Քորէբում։ Այդ ժամանակ Տէրն
11Դուք, մօտենալով, կանգնեցիք լերան ստորոտին։ Լեռն այրւում էր, եւ կրակը բարձրանում էր մինչեւ երկինք։ Խաւար, մէգ ու
12Տէրը կրակի միջից խօսեց ձեզ հետ։ Դուք լսեցիք պատգամախօսի ձայնը, բայց նրա կերպարանքը չտեսաք, այլ միայն ձայնը լսեցիք։
13Նա հաղորդեց իր ուխտը, պատուիրեց, որ կատարէք տասը պատուիրանները, եւ դրանք գրեց քարէ երկու տախտակների վրայ։
14Այդ ժամանակ նա ինձ պատուիրեց, որ ձեզ ուսուցանեմ օրէնքներն ու կանոնները, եւ դուք դրանք կիրառէք այն երկրում, ուր
15Չափազանց զգո՛յշ եղէք. այն օրը, երբ Տէրը Քորէբ լերան վրայ կրակի միջից խօսում էր ձեզ հետ, դուք նրա կերպարանքը չտեսաք։
16Անօրէնութիւն մի՛ արէք, կուռքեր չստեղծէք տղամարդու կամ կնոջ կերպարանքով,
17երկրի վրայ գտնուող որեւէ անասունի կերպարանքով, երկնքի տակ թռչող որեւէ թռչունի կերպարանքով,
18երկրի վրայ սողացող որեւէ սողունի կերպարանքով, երկրի տակ՝ ջրերի մէջ գտնուող որեւէ ձկան կերպարանքով,
19կամ դէպի երկինք նայելով. արեգակը, լուսինը, աստղերն ու երկնքի բոլոր զարդերը տեսնելով չմոլորուէք, դրանց չերկրպագէք ու
20Աստուած իր հովանաւորութեամբ ձեզ հանեց երկաթէ հնոցից՝ Եգիպտոսից, որպէսզի լինէք իր սեփական ժողովուրդը, ինչ որ է՛ք
21Տէրը ձեր ասած խօսքերի համար բարկացաւ ինձ վրայ եւ երդուեց, որ ես չեմ անցնի Յորդանան գետի այն կողմը եւ չեմ մտնի այն
22Արդ, ես ահա մեռնում եմ այս երկրում՝ առանց անցնելու Յորդանան գետի այն կողմը։ Դուք, սակայն, պիտի անցնէք ու ժառանգէք
23Զգո՛յշ եղէք, չլինի թէ մոռանաք մեր Տէր Աստծու ձեզ տուած այն ուխտը, թէ՝ «Որեւէ արարածի կերպարանք ունեցող կուռք
24որովհետեւ քո Տէր Աստուածը լափող կրակ է, նախանձոտ Աստուած։
25Եթէ որդիներ, որդիների որդիներ ծնես ու այդ երկրում երկար ժամանակ ապրես եւ անօրինութիւն անես՝ որեւէ արարածի
26ապա այսօր երդւում եմ ձեզ երկինքն ու երկիրը վկայ, որ կը վերանաք Յորդանան գետի այն կողմում գտնուող երկրից, ուր դուք
27Տէրը ձեզ կը ցրի բոլոր ազգերի մէջ, սակաւաթիւ կը լինէք այն ազգերի մէջ, ուր Տէրը կը տանի ձեզ։
28Այնտեղ կը պաշտէք մարդու ձեռքով կերտուած ուրիշ աստուածներ՝ փայտից ու քարից պատրաստուած, որոնք ո՛չ տեսնում են, ո՛չ
29Եթէ այնտեղ նեղութեան մէջ գտնուելով ձեր ամբողջ հոգով ու էութեամբ ցանկանաք փնտռել ու գտնել ձեր Տէր Աստծուն, ապա նրան
30Այս բոլորը իրականութիւն կը դառնայ վերջին օրերին, եւ դու կը դիմես քո Տէր Աստծուն, կը լսես նրա ձայնը,
31որովհետեւ Աստուած ողորմած է. նա քեզ չի լքի ու քեզ չի կործանի, չի մոռանայ քո հայրերին տուած եւ երդումով հաստատած
32Երկնքի մի ծայրից սկսած մինչեւ երկնքի միւս ծայրը հարցրէ՛ք ձեզանից առաջ եղած այս օրերի մասին (երբ Աստուած մարդ էր
33թէ՝ «Մի որեւէ ազգ կրակի միջից խօսող կենդանի Աստծու ձայնը լսե՞լ է», ինչպէս դու լսեցիր ու կենդանի մնացիր,
34թէ՝ «Աստուած յօժա՞ր էր մտնել ու ազգերի միջից իր համար ազգ ընտրել փորձութեամբ, նշաններով, հնարքներով, պատերազմով,
35Ուստի պէտք է իմանաս, որ նա է Տէր Աստուածը, եւ նրանից բացի այլ Աստուած չկայ։
36Երկնքից լսելի եղաւ նրա խօսքը, որպէսզի խրատի քեզ, երկրի վրայ ցոյց տուեց քեզ իր մեծ կրակը, եւ դու կրակի միջից լսեցիր
37որովհետեւ նա սիրում է քո հայրերին։ Նա բոլոր ազգերի միջից նախընտրեց նրանց յետնորդներին՝ ձեզ, եւ ինքն իր մեծ
38որպէսզի դու հալածես մեծամեծ ու քեզանից հզօր ազգեր, որպէսզի նա քեզ տանի ու իբրեւ սեփականութիւն քեզ տայ նրանց երկիրը,
39Արդ, իմացի՛ր այսօր եւ ի մտի ունեցիր, որ քո Տէր Աստուածը Աստուած է վերեւում՝ երկնքում, եւ ներքեւում՝ երկրի վրայ, եւ
40Պահպանի՛ր նրա օրէնքներն ու պատուիրանները, որոնք ես պատգամում եմ քեզ այսօր, որպէսզի լաւ լինի քեզ ու քեզանից յետոյ
41Այն ժամանակ Մովսէսը Յորդանան գետի այն կողմում, արեւելեան մասում առանձնացրեց երեք քաղաքներ,
42որպէսզի այնտեղ փախչի այն մարդասպանը, որ իր մերձաւորին սպանում է անգիտութեամբ, եւ որին չէր ատում նախապէս, որպէսզի նա
43Դրանք են՝ Ռուբէնի երկրի դաշտում գտնուող անապատային Բոսոր քաղաքը, Գադի երկրի Գաղաադում գտնուող Ռամոթ քաղաքը եւ
44Սա է այն օրէնքը, որ Մովսէսը հաղորդեց իսրայէլացիներին։
45Սրանք են այն պատուիրանները, օրէնքներն ու կանոնները, որ Մովսէսը յայտնեց իսրայէլացիներին, երբ սրանք դուրս էին գալիս
46Յորդանանի գետի այն կողմում, Փոգորի տան մօտ գտնուող ձորում, Եսեբոնում ապրող ամորհացիների արքայ Սեհոնի երկրում, եւ
47Իսրայէլացիները գրաւեցին ամորհացի երկու թագաւորների՝ Սեհոնի երկիրն ու Բասանի Օգ թագաւորի երկիրը, որոնք գտնւում էին
48Առնոնի ձորի եզերքին գտնուող Արոյերից սկսած մինչեւ Սեհոնի լեռը, այսինքն՝ Հերմոնը,
49ամբողջ Արաբան, որ գտնւում է Յորդանան գետից այն կողմ՝ արեւելեան մասում, մինչեւ Արաբայի ծովը՝ Կոփածոյ լերան ստորոտը։