1Մովսէսը Մովաբի երկրի Արաբոթ վայրից բարձրացաւ Նաբաւ լեռը՝ Փոգորի գագաթը, որ գտնւում է Երիքովի դիմաց։ Տէրը նրան ցոյց
2Նեփթաղիմի ամբողջ երկիրը, Եփրեմի ու Մանասէի ամբողջ երկիրը, Յուդայի ամբողջ երկիրը մինչեւ հեռաւոր ծովը,
3անապատն ու Երիքովի շրջակայքը, արմաւենիների քաղաքները մինչեւ Սեգոր։
4Տէրն ասաց Մովսէսին. «Այս է այն երկիրը, որ երդուելով Աբրահամին, Իսահակին ու Յակոբին՝ ասել եմ. «Քո յետնորդներին եմ
5Եւ Տիրոջ ծառայ Մովսէսը վախճանուեց Մովաբի երկրում, Տիրոջ խօսքի համաձայն։
6Նրան թաղեցին Գայիում, Փոգորի տան մօտ, եւ ոչ ոք մինչեւ այսօր չգիտի, թէ որտեղ է նրա գերեզմանը։
7Երբ Մովսէսը վախճանուեց, հարիւր քսան տարեկան էր։ Այդ տարիքում ո՛չ նրա տեսողութիւնն էր վատացել, ո՛չ էլ դէմքը
8Իսրայէլացիները Մովաբի երկրի Արաբոթ վայրում, Յորդանան գետի մօտ, Երիքովի դիմաց երեսուն օր ողբացին։ Վերջացան Մովսէսի
9Նաւէի որդի Յեսուն լցուեց իմաստութեան հոգով, որովհետեւ Մովսէսն իր ձեռքը դրել էր նրա վրայ։ Իսրայէլացիները
10Իսրայէլում այլեւս Մովսէսի նման մարգարէ չելաւ։ Նա մի մարդ էր, որին Տէրը երես առ երես ճանաչեց։
11Եգիպտացիների երկրում փարաւոնի, նրա պաշտօնեաների հանդէպ կատարուող Տիրոջ առաքած բոլոր նշաններն ու զարմանահրաշ
12Մովսէսը իսրայէլացիների առջեւ կատարում էր ամուր ձեռքով եւ հզօր բազուկով։