1«Եթէ քեզ հասնեն իմ հաղորդած այս բոլոր պատգամները՝ օրհնութիւնները կամ անէծքները, եւ հոգուդ մէջ յիշես դրանք այն բոլոր
2դառնաս դէպի քո Տէր Աստուածը, քո ամբողջ հոգով ու էութեամբ լսես նրա խօսքը այն բոլոր գործերում, որ ես հաղորդում եմ քեզ
3ապա Տէրը կը ների քո բոլոր մեղքերը, կ՚ողորմի քեզ եւ դարձեալ ի մի կը հաւաքի քեզ բոլոր այն ժողովուրդների միջից, որոնց
4Եթէ դու ցրիւ ես եկել երկրի մի ծայրից մինչեւ միւս ծայրը, այդտեղից էլ կը հաւաքի քեզ քո Տէր Աստուածը։
5Այնտեղից կը վերցնի քեզ քո Տէր Աստուածը եւ քո Տէր Աստուածը քեզ կը բերի քո հայրերի ժառանգած երկիրը։ Կը ժառանգես այն,
6Տէրը կը մաքրի քո ու քո սերնդի սիրտը, որպէսզի քո Տէր Աստծուն սիրես քո ամբողջ հոգով ու էութեամբ, որպէսզի ապրէք դու եւ
7Այն ժամանակ քո Տէր Աստուածը այս նզովքները կը թափի քեզ հալածող քո թշնամիների ու քեզ ատողների գլխին։
8Դու շուռ կը գաս, կը լսես քո Տէր Աստծու խօսքը եւ կը կատարես նրա պատուիրանները, որոնք ես այսօր պատգամում եմ քեզ։
9Քո Տէր Աստուածը քո որովայնի ծնունդներով, քո երկրի բերքով ու քո անասունների ծնունդներով յաջողութիւն կը պարգեւի քեզ
10եթէ լսես քո Տէր Աստծու ասածը՝ պահես ու կատարես այս օրէնքների գրքում գրուած նրա բոլոր պատուիրանները, նրա օրէնքներն
11Այն պատուիրանները, որոնք այսօր ես պատգամում եմ քեզ, ո՛չ դժուար են, ո՛չ էլ՝ քեզ անմատչելի։
12Դրանք ո՛չ երկնքում են, որ ասես, թէ՝ «Մեզնից ո՞վ կ՚ելնի երկինք, որ վերցնի դրանք, որ լսենք եւ կատարենք»,
13ո՛չ էլ՝ ծովի միւս ափին, որ ասես, թէ՝ «Ո՞վ պիտի անցնի ծովի միւս կողմը, որ մեզ համար վերցնի դրանք, մեզ համար կարդայ,
14Քեզ չափազանց մօտիկ է այդ խօսքը. քո բերանում, քո սրտում է, եւ դու ի վիճակի ես կատարելու այդ։
15Այսօր, ահա, քո առջեւն եմ դնում կեանքն ու մահը, բարին ու չարը։
16Եթէ լսես մեր Տէր Աստծու պատուիրանները, որ ես այսօր պատգամում եմ քեզ՝ սիրես քո Տէր Աստծուն, ընթանաս նրա
17Իսկ եթէ քո միտքը փոխես, չհնազանդուես, մոլորուելով երկրպագես օտար աստուածների ու պաշտես դրանք,
18ապա այսօր քեզ յայտնում եմ, որ կը կորչէք, երկար չէք մնայ այն երկրում, ուր դուք կ՚անցնէք Յորդանան գետը կտրելով՝ այն
19Երդւում եմ ձեզ երկնքով ու երկրով, որ ձեր առջեւն եմ դնում կեանքն ու մահը, օրհնութիւններն ու անէծքները։ Ընտրի՛ր
20Պէտք է սիրես քո Տէր Աստծուն, լսես նրա ասածը, կապուած մնաս նրան, որովհետեւ նա է քո կեանքն ու քո երկարակեցութիւնը,