1«Ղեւտացի քահանաները՝ Ղեւիի որդիները, իսրայէլացիների հետ բաժին ու ժառանգութիւն չպէտք է ունենան։ Տիրոջն արուած
2Նրանք իրենց եղբայրների մէջ բաժին չպէտք է ունենան, որովհետեւ Տիրոջը ծառայելն է նրանց բաժինը, ինչպէս որ Տէրն ասել է
3Զոհեր մատուցող ժողովուրդը իբրեւ բաժին քահանային պէտք է յատկացնի հետեւեալը. եթէ զոհը արջառ է կամ ոչխար, քահանային
4Նրանց պէտք է տաս նաեւ քո ցորենի, գինու, իւղի առաջին բերքը, քո ոչխարների առաջին խուզից ստացած բուրդը,
5որովհետեւ Տէրը քո բոլոր ցեղերի միջից Ղեւիին է ընտրել, որպէսզի նա ու նրա որդիները յաւիտեանս կանգնեն ձեր Տէր Աստծու
6Իսկ եթէ իսրայէլացիներին պատկանող մի քաղաքից գայ այնտեղ բնակուող ղեւտացին եւ ըստ իր ցանկութեան գայ Տիրոջ ընտրած
7որպէսզի Տէր Աստծու առջեւ այնտեղ կանգնած իր ղեւտացի բոլոր եղբայրների նման ծառայի քո Տէր Աստծուն,
8ապա թող ուտի իրեն հասանելիք բաժինը՝ անկախ իր հայրական ունեցուածքից ստացած եկամուտներից»։
9«Եթէ մտնես Տէր Աստծու քեզ տուած երկիրը, չիւրացնես այդտեղ ապրող ազգերի գարշելի սովորութիւնները։
10Ձեր մէջ թող չգտնուի այնպիսի մէկը, որն իր տղային կամ աղջկան կրակի բովից անցկացնի, կախարդութեամբ կամ գուշակութեամբ
11մոգութիւններով զբաղուի, վհուկ կամ սուտ մարգարէ լինի, ոգեհարցութեամբ զբաղուի,
12որովհետեւ Տիրոջ համար պիղծ է նա, ով զբաղւում է այդպիսի բաներով. այդպիսի գարշելի բաների համար է, որ Տէրը նրանց
13Քո Տէր Աստծու առջեւ կատարեալ պէտք է լինես։
14Քո ժառանգելիք երկրի մարդիկ հաւատում են հմայութիւններին ու կախարդութիւններին, բայց քո Տէր Աստուածը քեզ այդպէս
15Քո եղբայրների միջից քո Տէր Աստուածը ինձ նման մարգարէ պիտի մէջտեղ հանի, նրա՛ն կը լսէք,
16քանի որ, երբ Քորէբում հաւաքուել էիք, ձեր Տէր Աստծուն խնդրելով՝ ասում էիք. «Այլեւս չլսենք մեր Տէր Աստծու ձայնը, այդ
17Այն ժամանակ Տէրն ինձ ասաց. «Ճիշտ է այն ամէնը, ինչ նրանք ասացին.
18ես նրանց եղբայրներից քեզ նման մի մարգարէ մէջտեղ կը հանեմ, իմ պատգամները կը դնեմ նրա բերանը, եւ նա նրանց կ՚ասի այն,
19Այն մարդը, որ չի լսի իմ անունից խօսող մարգարէին, նրանից վրէժ կը լուծեմ։
20Իսկ եթէ մարգարէն յանդգնի իմ անունից ասել այնպիսի բաներ, որ ես չեմ հրամայել ասել, կամ եթէ խօսի օտար աստուածների
21Եթէ ձեր մտքում ասէք՝ «Ինչպէ՞ս իմանանք, թէ Տէրը չի ասել այդ խօսքերը»,
22ապա իմացէ՛ք. եթէ Տիրոջ անունից մարգարէի ասածը չի կատարւում, չի լինում, ապա դա Տիրոջ ասած խօսքը չէ. մարգարէն