Deuteronomy 16AE1994

1«Պահի՛ր Կանխոց ամիսը, կատարի՛ր քո Տէր Աստծու զատիկը, որովհետեւ Կանխոց ամսին, գիշերով դուրս եկաք Եգիպտոսից։

2Քո Տէր Աստծու համար կը մորթես զատիկը՝ ոչխարներ ու արջառներ կը զոհես այն վայրում, որ կ՚ընտրի քո Տէր Աստուածը,

3Դրա հետ թթխմորով բան չուտես։ Դրա հետ եօթը օր բաղարջ՝ չարչարանաց հաց կ՚ուտես, որովհետեւ տագնապով դուրս եկաք

4Քո բոլոր բնակավայրերում եօթը օր թթխմորով բան չերեւայ, եւ մինչեւ յաջորդ առաւօտ չմնայ այն մսից, որ մորթել ես առաջին

5Չհամարձակուես քո զատիկը մորթել քո քաղաքներից մէկում, որոնք քո Տէր Աստուածը տալու է քեզ.

6զատիկը կը մորթես այն վայրում, որ կ՚ընտրի քո Տէր Աստուածը, որպէսզի իր անունը յայտնուի այնտեղ, կը զոհես երեկոյեան՝

7Կ՚եփես, կը խորովես ու կ՚ուտես այն վայրում, որ կ՚ընտրի քո Տէր Աստուածը, եւ վաղ առաւօտեան կը վերադառնաս քո տունը։

8Վեց օր բաղարջ հաց կ՚ուտես, իսկ եօթներորդ օրը ելքի օրն է՝ քո Տէր Աստծու տօնը։ Այդ օրը ոչ մի գործ չես կատարի, բացի

9«Եօթը շաբաթ կը հաշուես՝ սկսած քո մանգաղը գործի դնելու օրից։ Այդ օրուանից կը սկսես հաշուել եօթը շաբաթ

10եւ Շաբաթների տօնը կատարելով քո Տէր Աստծու համար՝ կը տաս քո ունեցածի չափով, ինչպէս որ քո Տէր Աստուածը օրհնեց քեզ։

11Դու, քո տղան ու քո աղջիկը, քո ծառան ու քո աղախինը, քո քաղաքներում բնակուող ղեւտացին ու ձեզ հետ բնակուող պանդուխտը,

12Յիշի՛ր, որ ստրուկ էիր Եգիպտացիների երկրում, եւ հետամո՛ւտ եղիր, որ կատարես այս պատուիրանները»։

13«Տաղաւարահարաց տօնը կը կատարես եօթը օր, երբ կը հաւաքես քո կալի ու քո հնձանի արգասիքը։

14Տօնդ կատարելիս կ՚ուրախանաք դու, քո տղան ու աղջիկը, քո ծառան ու քո աղախինը, քո քաղաքներում բնակուող ղեւտացին,

15Քո Տէր Աստծու համար եօթը օր տօն կը կատարես այն վայրում, որ կ՚ընտրի քո Տէր Աստուածը։ Եթէ քո Տէր Աստուածը օրհնի քո

16Քո բոլոր արական սեռի մարդիկ տարուայ մէջ երեք անգամ՝ Բաղարջակերաց տօնի, Շաբաթների տօնի եւ Տաղաւարահարաց տօնի ժամանակ

17Իւրաքանչիւրը թող ըստ իր կարողութեան տայ՝ քո Տէր Աստծու քեզ տուած օրհնութեան համեմատ»։

18«Քո Տէր Աստծու քեզ տուած բոլոր քաղաքներում ըստ ցեղերի դատաւորներ ու օրէնսգէտներ կը կարգես, որպէսզի ժողովրդին դատեն

19աչառութիւն չանեն ու կաշառք չվերցնեն, որովհետեւ կաշառքը կուրացնում է իմաստուն մարդկանց աչքերը, խեղաթիւրում արդար

20Արդար դատ կ՚անէք, որպէսզի ապրէք, մտնէք ու ժառանգէք այն երկիրը, որ Տէր Աստուածը տալու է ձեզ։

21Ոչ մի տեսակ ծառ մի՛ տնկիր քո Տէր Աստծու զոհասեղանի մերձակայքում, հեթանոսական նուէրներ մի՛ ընդունիր,

22քեզ համար սիւն մի՛ կանգնեցրու, մի բան, որ ատել է քո Տէր Աստուածը»։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Deuteronomy 16.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.