1«Եթէ ձեր միջից մի մարգարէ կամ երազահան երեւան գայ եւ քեզ մի նշան կամ հրաշք ցոյց տայ,
2քեզ ասած նշանը կամ հրաշքը կատարուի, եւ յետոյ նա ասի՝ «Գնանք պաշտենք ձեզ անծանօթ օտար աստուածներ»,
3ապա այդ մարգարէի կամ երազահանի խօսքերը մի՛ լսէք, որովհետեւ Տէր Աստուածը փորձում է ձեզ, իմանալու համար, թէ ձեր
4Ձեր Տէր Աստծու յետեւի՛ց գնացէք, նրանից երկնչեցէ՛ք, նրա պատուիրանները կատարեցէ՛ք, նրա ասածը լսեցէ՛ք ու նրան
5թող այն մարգարէն կամ երազահանը մեռնի, որովհետեւ աշխատում է քեզ ապստամբեցնել քո Տէր Աստծու դէմ, որը քեզ դուրս բերեց
6Եթէ քո հօր կամ մօր կողմից քո եղբայրը, քո տղան կամ քո աղջիկը, քո ծոցում պառկող կինդ կամ անձիդ պէս սիրելի բարեկամդ
7որոնք ձեր շուրջը գտնուող, քեզ մօտիկ կամ քեզանից հեռու ազգերի աստուածներ են երկրի մի ծայրից մինչեւ երկրի միւս ծայրը,
8ապա չհամաձայնուես նրա հետ, չլսես, չխնայես, չգթաս ու չպատսպարես նրան։
9Ամենուր կը յայտնես այդ մասին. նախ քո ձեռքը թող բարձրանայ նրան սպանելու համար, որից յետոյ թող բարձրանայ ամբողջ
10Քարկոծելով կը սպանէք նրան, որովհետեւ նա ուզում էր քեզ ապստամբեցնել քո Տէր Աստծու դէմ, որը քեզ դուրս բերեց
11Ամբողջ Իսրայէլն այդ լսելով թող զարհուրի, եւ ձեր միջից ոչ ոք թող չյանդգնի կատարել նման չար արարք։
12Եթէ քո Տէր Աստծու՝ բնակուելու համար քեզ տուած քաղաքներից որեւէ մէկում լսես,
13թէ՝ «Մեր միջից անօրէն մարդիկ դուրս ելան ու յեղաշրջեցին իրենց քաղաքի բոլոր բնակիչներին»՝ ասելով, թէ՝ «Գնանք ու
14ապա կը քննես, հարցուփորձ կ՚անես եւ մանրակրկիտ կը ստուգես նրանց։ Եւ եթէ իրօք հաւաստի է, որ այդ սրբապղծութիւնը տեղի է
15ապա սրի հարուածներով կը կոտորէք այդ երկրի բոլոր բնակիչներին, նզովելով կը նզովէք այդ քաղաքն ու այն ամէնը, ինչ կայ
16Նրա բոլոր աւարը կը հաւաքես այդ քաղաքի հրապարակի վրայ եւ քո Տէր Աստծու առջեւ քաղաքն ու նրա ամբողջ աւարը կը հրկիզես։
17Նրա նզովուած իրերից ոչ մի բան չպէտք է անցնի քո ձեռքը։ Տէրը կը մեղմի իր բարկութիւնը, գթառատ կը լինի քո նկատմամբ,
18Եթէ լսես քո Տէր Աստծու ձայնը, այսինքն՝ պահես նրա բոլոր պատուիրանները, որ ես այսօր պատգամում եմ քեզ, քո Տէր Աստծու