1«Բաղդասար արքայի երրորդ տարում մի տեսիլք երեւաց ինձ:
2Ես՝ Դանիէլս, առաջին տեսիլքից յետոյ, Էլամի երկրում գտնուող Շօշ ապարանքում էի, Ուբաղ գետի մօտ:
3Բարձրացրի աչքերս եւ տեսայ, որ, ահա, մի խոյ կար Ուբաղ գետի դիմաց, եւ նրա եղջիւրները բարձր էին. մէկը բարձր էր միւսից,
4Տեսնում էի, որ խոյը ոգորում էր ծովի արեւմուտքի, հիւսիսի եւ հարաւի դէմ, ոչ մի գազան չէր կարող նրա դիմաց կանգնել,
5Ես հետեւում էի ու մտածում: Եւ ահա մի քօշ գալիս էր արեւմուտքից երկրի վրայով եւ գետնին չէր դիպչում. քօշը ունէր մի
6Նա հասաւ եղջիւրաւոր խոյին, որին ես տեսնում էի Ուբաղի դիմաց, եւ յարձակուեց նրա վրայ իր ամբողջ ուժով:
7Ես տեսայ նրան, որ հասաւ մինչեւ խոյը:Նա կատաղեց, հարուածեց խոյին եւ խորտակեց նրա երկու եղջիւրները, իսկ խոյը ուժ
8Քօշը մեծապէս հզօրացաւ, եւ հզօրանալիս խորտակուեց նրա մեծ եղջիւրը, որի տակից չորս այլ եղջիւրներ ելան՝ ուղղուած դէպի
9Դրանցից մէկից ելաւ մի հզօր եղջիւր, առաւել հզօրացաւ դէպի հիւսիս, ուժ ստացաւ,
10բարձրացաւ մինչեւ երկնքի զօրութիւնները եւ երկնքի զօրութեան ու աստղերի մի մասը նետեց երկրի վրայ եւ կոխոտեց դրանք
11մինչեւ որ զօրավարը փրկի գերութիւնը. նրանով զոհաբերումները խանգարուեցին, եւ այդպէս եղաւ, ու դա յաջողուեց նրան.
12մեղքեր բարդուեցին զոհաբերումների վրայ, եւ արդարութիւնը վերացաւ երկրից. այդպէս արեց, եւ դա յաջողուեց նրան:
13Ես լսեցի մի սրբից, որ խօսում էր. եւ մի այլ սուրբ, որ խօսում էր նրա հետ, ասաց. «Մինչեւ ե՞րբ այդ տեսիլքը պիտի մնայ.
14Եւ ասաց նրան. «Պիտի մնայ մինչեւ երեկոյ եւ մինչեւ վաղորդեան, մինչեւ հազար երկու հարիւր վաթսունութ օր, ապա պիտի
15«Եւ երբ ես՝ Դանիէլս, տեսիլքը տեսայ եւ փորձում էի խելամուտ լինել, ահա իմ առջեւ կանգնեց մի բան մարդու տեսքով,
16եւ ես Ուբաղ գետի միջից մի մարդու ձայն լսեցի, որ կանչեց եւ ասաց. «Գաբրիէ՛լ, բացատրի՛ր նրան այդ տեսիլքը»:
17Եւ նա եկաւ կանգնեց այնտեղ, ուր ես էի կանգնած: Նրա գալու ժամանակ ես ապշեցի եւ ընկայ երեսիս վրայ: Նա ասաց ինձ.
18Եւ մինչ նա խօսում էր ինձ հետ, յիմարացայ եւ երեսիս վրայ գետին ընկայ: Նա բռնեց ինձ, կանգնեցրեց ինձ ոտքերիս վրայ եւ
19«Ահա ես ցոյց կը տամ քեզ, թէ վերջում ինչ է լինելու երկրի վրայ, քանի որ տակաւին հեռու է վախճանը:
20Եղջիւրաւոր այն խոյը, որ տեսնում էիր, պարսիկների եւ մարերի թագաւորն է.
21եւ այն քօշը յոյների թագաւորն է, իսկ այն մեծ եղջիւրը, որ նրա աչքերի միջեւ էր, նոյն ինքն առաջին թագաւորն է:
22Երբ նա խորտակուի, նրա տակ գտնուող միւս եղջիւրները՝ չորս թագաւորներ, կ՚ելնեն նրա ազգից, բայց ոչ իրենց ուժով:
23Նրանց թագաւորութիւնից յետոյ, երբ իրենց լրումին հասնեն նրանց մեղքերը, ժպիրհ երեսով մի թագաւոր պիտի բարձրանայ: Այս
24եւ հզօր է նրա զօրութիւնը: Նա սքանչելի բաներ պիտի կործանի, եւ դա պիտի յաջողուի ու կատարուի, նա պիտի ոչնչացնի
25նրան յաջողուելու է լծի տակ դնել ուրիշներին, նենգութիւն նիւթել իր ձեռքով, նա պիտի մեծամտանայ իր սրտում, նենգութեամբ
26Երեկոյեան եւ առաւօտեան տեսիլքը, որի մասին ասուեց, ճշմարիտ է, եւ դու կնքի՛ր քո տեսիլքը, որովհետեւ այն շատ օրերի
27Եւ ես՝ Դանիէլս, ննջեցի եւ հիւանդացայ: Ապա ելայ ու արքունի գործը կատարեցի: Ես զարմացած էի այդ տեսիլքից, եւ չկար