Daniel 6AE1994

1Բաղդասար արքան ընթրիք տուեց իր մեծամեծներին՝ թուով հազար հոգու, նաեւ գինի՝ հազար հոգու համար:

2Երբ Բաղդասարը հարբեց, հրամայեց բերել արծաթեայ եւ ոսկեայ այն սպասքը, որ նրա հայր Նաբուքոդոնոսորը աւար էր առել

3Բերեցին ոսկեայ եւ արծաթեայ սպասքը, որ վերցուած էր Աստծու տաճարից, որ Երուսաղէմում էր, եւ թագաւորն ու նրա

4Գինի էին խմում եւ օրհնում էին ոսկեայ, արծաթեայ, պղնձեայ, երկաթեայ, փայտէ եւ քարէ աստուածներին, իսկ յաւիտենական

5Նոյն ժամին երեւացին մարդու ձեռքի մատներ, որոնք գրում էին թագաւորի տաճարի ծեփած պատի վրայ՝ կանթեղի դիմաց: Թագաւորը

6Այն ժամանակ թագաւորը գոյնը գցեց, նրա մտքերը խռովում էին նրան, նրա մէջքի յօդերը խախտւում էին, եւ նրա ծնկերը միմեանց

7Թագաւորը ուժգին աղաղակով հրամայեց բերել մոգերին, աստղագուշակներին, գիտուններին եւ ասաց բաբելացիների իմաստուններին.

8Բաբելացիների բոլոր իմաստունները մտնում էին եւ չէին կարողանում գրութիւնը կարդալ եւ ոչ էլ նրա մեկնութիւնը յայտնել

9Բաղդասար արքան խռովուեց, եւ նրա երեսի գոյնը փոխուեց. նրա մեծամեծները նոյնպէս խռովուեցին նրա հետ:

10Թագուհին մտաւ խրախճանքի ապարանքը եւ ասաց. «Արքա՛յ, ապրի՛ր յաւիտեան. թող քո մտքերը չխռովեն քեզ, եւ քո երեսի գոյնը

11որովհետեւ քո թագաւորութեան ներքոյ կայ մի մարդ, որի մէջ Աստծու Սուրբ Հոգին կայ. քո հօր ժամանակ ուժ եւ իմաստութիւն

12որովհետեւ նրա մէջ առաւել շատ է իմաստութեան եւ հանճարի ոգին. նա մեկնում է երազները, բացայայտում առեղծուածները եւ

13Այն ժամանակ Դանիէլին ներս բերեցին թագաւորի առաջ, եւ թագաւորը ասաց Դանիէլին. «Դո՞ւ ես Դանիէլը՝ Հրէաստանի

14Քո մասին լսեցի, որ Աստծու Սուրբ Հոգին կայ քո մէջ, եւ դու ունես աւելի ուժ, հանճար եւ իմաստութիւն:

15Արդ, ահա իմ առաջ եկան իմաստուններ, մոգեր եւ հմայողներ, որպէսզի այդ գրութիւնը կարդան եւ դրա մեկնութիւնը յայտնեն ինձ,

16Ես քո մասին լսեցի, թէ կարող ես մեկնութիւններ տալ. արդ, եթէ կարողանաս այդ գրութիւնը կարդալ եւ դրա մեկնութիւնը տալ

17Եւ Դանիէլն ասաց թագաւորի առաջ. «Քո պարգեւները թող քեզ մնան, եւ քո տան պատիւը դու ուրիշի՛ն տուր, իսկ ես այդ

18Արքա՛յ, Բարձրեալը հզօրութիւն, թագաւորութիւն, պատիւ եւ փառք տուեց քո հօրը՝ Նաբուքոդոնոսորին,

19եւ այն հզօրութեան պատճառով, որ տուեց նրան, բոլոր ազգերը, ժողովուրդներն ու լեզուները զարհուրելով դողում էին նրանից.

20Երբ գոռոզացաւ նրա սիրտը, եւ նրա ոգին համարձակուեց ամբարտաւանանալ, նա ընկաւ իր թագաւորական աթոռից, պատիւը վերացաւ

21նա վտարուեց մարդկանց միջից, գազանների սիրտ տրուեց նրան, վայրի էշերի հետ էր նրա բնակութիւնը, ինչպէս արջառի՝ խոտ էին

22Արդ, դու՝ նրա որդի՛ Բաղդասար, քո սիրտը չխոնարհեցրիր Աստծու առաջ, որից այդ բոլորը ստանում էիր,

23երկնքի Աստծու դէմ գոռոզացար, նրա Տան սպասքը բերին քո առջեւ, եւ դու, քո մեծամեծները, քո հարճերն ու քո կանայք գինի

24Այդ պատճառով էլ նրա կողմից ուղարկուեց ձեռքի թաթը եւ գրեց այդ գրութիւնը.

25ահա այս է այն գրութիւնը, որ գրուած է. ՄԱՆԷ, ԹԷԿԷՂ, ՓԱՐԷՍ:

26Եւ սա է այդ բանի մեկնութիւնը. ՄԱՆԷ՝ Աստուած չափեց քո թագաւորութիւնը եւ վերջ տուեց դրան.

27ԹԷԿԷՂ՝ կշեռքով կշռուեց եւ պակաս եղաւ.

28ՓԱՐԷՍ՝ քո թագաւորութիւնը բաժանուեց եւ տրուեց մարերին ու պարսիկներին»:

29Բաղդասարը հրաման տուեց, եւ նրան ծիրանի հագցրին ու ոսկեայ մանեակ դրին պարանոցին: Ապա նրան հռչակեցին իշխան՝ լինելու

30Հէնց նոյն գիշերը սպանուեց քաղդէացիների Բաղդասար արքան:

31Իսկ Դարեհ արքան, որ վաթսուներկու տարեկան էր, գրաւեց թագաւորութիւնը:

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Daniel 6.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.