1Աստիագէս թագաւորը յաջորդեց իր հայրերին, եւ պարսից Կիւրոս թագաւորը առաւ նրա թագաւորութիւնը:
2Դանիէլը թագաւորի կեանքի ընկերն էր եւ աւելի փառք էր վայելում, քան նրա բոլոր բարեկամները:
3Բաբելացիները Բէլ անունով մի կուռք ունէին, եւ օրական նրան բաժին էր ընկնում տասներկու արդու ընտիր ալիւր, քառասուն
4Թագաւորը պաշտում էր նրան եւ միշտ գնում ու երկրպագում էր նրան: Բայց Դանիէլը իր Աստծուն էր երկրպագում: Թագաւորն ասաց
5Դանիէլն ասաց. «Որովհետեւ ձեռակերտ կուռքեր չեմ պաշտում, այլ՝ կենդանի Աստծուն, երկնքի եւ երկրի Արարչին, որ
6Թագաւորն ասաց նրան. «Իսկ Բէլը քեզ կենդանի Աստուած չի՞ թւում, չե՞ս տեսնում, թէ ամէն օր որքան է ուտում եւ խմում»:
7Դանիէլն ասաց ծիծաղելով. «Մի՛ խաբուիր, արքա՛յ, որովհետեւ նա ներսից կաւից է եւ դրսից պղնձից. նա երբեք ո՛չ կերել է,
8Եւ թագաւորը բարկանալով՝ կանչեց նրա քրմերին եւ ասաց նրանց. «Եթէ չասէք ինձ, թէ ով է ուտում այս սեղանի ուտելիքները,
9իսկ եթէ ապացուցէք, թէ Բէլն է ուտում այդ բոլորը, ապա կը մեռնի Դանիէլը, քանի որ նա հայհոյեց Բէլին»: Դանիէլն ասաց
10Բէլի քրմերը եօթանասուն հոգի էին՝ չհաշուած կանանց եւ մանուկներին: Թագաւորը Դանիէլի հետ եկաւ Բէլի կռատունը:
11Բէլի քրմերն ասացին. «Ահաւասիկ մենք դուրս ենք գալիս. իսկ դու, արքա՛յ, նրա առաջ դի՛ր այդ կերակուրները եւ այդ գինին.
12Եւ երբ առաւօտեան գաս, եթէ այդ բոլորը կերուած չլինի Բէլի կողմից, մենք կը մեռնենք, իսկ եթէ ոչ՝ Դանիէլը, որ սուտ խօսեց
13Նրանք վստահ էին, քանի որ սեղանի տակ գաղտնի մուտք էին շինել եւ միշտ նրանով մտնում եւ ուտում էին կերակուրները:
14Եւ երբ նրանք դուրս ելան, թագաւորը կերակուրները դրեց Բէլի առաջ: Դանիէլը հրամայեց իր սպասաւորին, մոխիր բերին եւ
15Քրմերը, իրենց սովորութեան համաձայն, գիշերը ներս մտան իրենց կանանցով եւ երեխաներով, կերան ամէն ինչ, խմեցին եւ ոչինչ
16Թագաւորը առաւօտ կանուխ եկաւ Դանիէլի հետ եւ ասաց.
17«Կնիքներն անխա՞խտ են, Դանիէ՛լ»: Դանիէլն ասաց. «Անխախտ են, արքա՛յ»:
18Եւ երբ դռները բացեցին, թագաւորը նայեց սեղանին, բարձրաձայն գոչեց եւ ասաց. «Մեծ ես, ո՛վ Բէլ, եւ ոչ մի նենգութիւն չկայ
19Դանիէլը ծիծաղեց, բռնեց թագաւորին, որ ներս չմտնի, եւ ասաց. «Լա՛ւ նայիր այդ յատակին եւ տե՛ս ո՞ւմ հետքերն են դրանք»:
20Թագաւորն ասաց. «Տեսնում եմ տղամարդկանց, կանանց եւ մանուկների հետքեր»:
21Այն ժամանակ թագաւորը, բարկանալով, բռնեց քրմերին, նրանց կանանց եւ որդիներին. նրան ցոյց տուեցին գաղտնի դուռը, որով
22Թագաւորը կոտորեց նրանց, իսկ Բէլին յանձնեց Դանիէլի ձեռքը, որը կործանեց նրան եւ նրա մեհեանը:
23Կար նաեւ մի մեծ վիշապ, եւ բաբելացիները պաշտում էին նրան: Թագաւորն ասաց Դանիէլին.
24«Մի՞թէ դրա մասին էլ կ՚ասես, թէ պղնձից է. ահա դա կենդանի է, ուտում է եւ խմում, եւ չես կարող ասել, թէ դա կենդանի
25Դանիէլն ասաց նրան. «Ես իմ Տէր Աստծուն եմ երկրպագում, որովհետեւ նա է կենդանի Աստուածը,
26բայց դու, արքա՛յ, իրաւո՛ւնք տուր ինձ, եւ ես առանց սրի ու գաւազանի կը սպանեմ այդ վիշապին»: Թագաւորն ասաց. «Թոյլ եմ
27Դանիէլը վերցրեց իւղ, ձիւթ, ճարպ եւ մազ, եփեց միասին, գնդեր շինեց եւ գցեց վիշապի բերանը: Երբ վիշապը կերաւ՝ պայթեց:
28Եւ երբ բաբելացիները լսեցին այդ, շատ բարկացան, եկան հաւաքուեցին թագաւորի մօտ եւ ասացին. «Թագաւորը հրեայ է դարձել,
29Եւ երբ նրանք եկան, ասացին թագաւորին. «Դանիէլին մեր ձե՛ռքը տուր, ապա թէ ոչ կը սպանենք քեզ եւ քո տոհմը»:
30Երբ թագաւորը տեսաւ, թէ շատ են տագնապեցնում իրեն, ստիպուած Դանիէլին տուեց նրանց ձեռքը:
31Եւ նրանք նրան նետեցին առիւծների փոսը. Դանիէլն այնտեղ մնաց վեց օր:
32Փոսի մէջ եօթը առիւծներ կային: Ամէն օր նրանց երկու մարդ եւ երկու անասուն էին տալիս ուտելու, բայց այդ օրը նրանց առջեւ
33Հրէաստանում կար Ամբակում անունով մի մարգարէ. սա թան եփեց, հաց բրդեց կերակուրի մէջ եւ հանդ էր գնում՝ իր մշակներին
34Տիրոջ հրեշտակն ասաց Ամբակումին. «Այդ ճաշը որ դու ունես, տա՛ր Բաբելոն՝ Դանիէլին, որը առիւծների փոսի մէջ է»:
35Ամբակումն ասաց. «Տէ՛ր, ես Բաբելոնը չեմ տեսել եւ չգիտեմ, թէ ո՛ւր է փոսը»:
36Հրեշտակը ձեռքը գցեց նրա գագաթին, բռնեց նրա գլխի մազերից եւ իր հոգու ամբողջ ուժով նրան տարաւ Բաբելոն, դրեց փոսի
37Ամբակումն աղաղակեց եւ ասաց. «Դանիէ՛լ, Դանիէ՛լ, արի վերցրո՛ւ այդ ճաշը, որ Աստուած ուղարկեց քեզ համար»:
38Դանիէլն ասաց. «Յիշեցի՛ր ինձ, Աստուա՛ծ, եւ ամօթով չթողեցիր քո սիրելիներին»:
39Դանիէլը վեր կացաւ եւ կերաւ: Եւ Աստծու հրեշտակը նոյն ժամին Ամբակումին նորից տարաւ իր տեղը:
40Թագաւորը եօթներորդ օրը եկաւ ողբալու Դանիէլի վրայ. եւ երբ եկաւ փոսի բերանի մօտ, նայեց եւ տեսաւ, որ Դանիէլը նստած էր.
41«Մեծ ես, Դանիէլի Տէ՛ր Աստուած, եւ չկայ այլ աստուած քեզանից բացի»:
42Նա Դանիէլին դուրս հանեց, իսկ վնասարարներին, որ ուզեցել էին կորստի մատնել նրան, նետեցին փոսի մէջ, եւ իսկոյն նրանք