1Բաբելոնում բնակուող մի մարդ կար. նրա անունը Յովակիմ էր.
2նա ամուսնացաւ Շուշան անունով մի կնոջ՝ Քեղկիայի դստեր հետ, որը շատ գեղեցիկ էր եւ աստուածավախ:
3Նրա ծնողները արդար էին եւ իրենց դստերը դաստիարակել էին Մովսէսի օրէնքներով:
4Յովակիմը շատ հարուստ էր. նա մի այգի ունէր իր ապարանքի մօտ: Հրեաները հաւաքւում էին նրա տանը, որովհետեւ նա բոլորից
5Մի անգամ երեւացին այդ ժողովրդից երկու ծերունիներ, որոնք այդ տարուայ դատաւորներն էին, եւ որոնց մասին Տէրն ասաց.
6Նրանք մշտապէս լինում էին Յովակիմի տանը, եւ բոլորը գալիս էին նրանց մօտ՝ դատաստանի:
7Եւ կէսօրին, երբ ժողովուրդը մեկնում էր, Շուշանը ներս էր մտնում եւ զբօսնում իր ամուսնու այգում:
8Երկու ծերունիները միշտ տեսնում էին նրան, որ նա այգի էր մտնում ու զբօսնում, եւ ցանկացան նրան:
9Նրանք շեղեցին իրենց միտքը ու թեքեցին իրենց աչքերը՝ երկինք չնայելու եւ չյիշելու համար արդար դատաստանները:
10Երկուսն էլ գրաւուել էին նրանով, բայց միմեանց չէին պատմում իրենց ցաւերը,
11որովհետեւ ամաչում էին խոստովանել իրենց ցանկութիւնը, քանի որ ուզում էին լինել նրա հետ
12եւ շատ յաճախ սպասում էին՝ նրան տեսնելու համար:
13Նրանք ասացին միմեանց. «Գնանք տուն, որովհետեւ ճաշի ժամ է»: Ելան, բաժանուեցին իրարից
14եւ նորից եկան նոյն տեղը միմեանց մօտ. իրար հարցնելով ետ գալու պատճառը՝ նրանք խոստովանեցին իրենց ցանկութիւնը: Ապա
15Եւ մի օր, երբ սպասում էին նրան, նա եկաւ, մտաւ այգի ինչպէս երէկ եւ նախորդ օրը՝ միայն թէ երկու աղջիկների հետ: Նա
16այնտեղ ոչ ոք չկար, բացի երկու թաքնուած ծերունիներից, որոնք սպասում էին նրան:
17Շուշանն ասաց աղջիկներին. «Գնացէ՛ք, իւղ եւ օճառ բերէ՛ք ինձ համար եւ փակեցէ՛ք այգու դռները, որպէսզի լողանամ»:
18Նրանք արեցին, ինչպէս ասաց նրանց. փակեցին այգու դռները եւ դուրս եկան՝ բերելու ինչ որ հրամայել էր նրանց: Ծերունիներին
19Եւ այնպէս եղաւ, որ երբ աղջիկները դուրս եկան, երկու ծերունիները վեր կացան, գնացին դէպի Շուշանը եւ ասացին.
20«Ահա այգու դռները փակ են, եւ չկայ ոչ ոք, որ մեզ տեսնի, իսկ մենք ցանկանում ենք քեզ. ուստի եկ համաձայնուի՛ր ու եղի՛ր
21ապա թէ ոչ քո մասին մենք կը վկայենք, որ մի պատանի կար քեզ հետ, եւ դրա համար էլ աղջիկներին հեռացրիր քեզանից»:
22Շուշանը հոգոց հանեց եւ ասաց. «Տագնապ է պատել ինձ չորս կողմից. եթէ այդպէս վարուեմ, այդ մահ է ինձ համար, իսկ եթէ
23Բայց աւելի լաւ է, որ ես այդպէս չանեմ եւ չընկնեմ ձեր ձեռքը, քան թէ մեղք գործեմ Տիրոջ առաջ»:
24Եւ Շուշանը բարձրաձայն աղաղակեց, նրա հետ աղաղակեցին եւ երկու ծերունիները,
25իսկ նրանցից մէկը գնաց ու բացեց այգու դռները:
26Երբ տնեցիները այգուց լսեցին ճիչը, դռան կողմից ներս մտան՝ տեսնելու, թէ ինչ է պատահել նրան:
27Եւ երբ ծերունիներն ասացին իրենց խօսքը, ծառաները շատ ամաչեցին, որովհետեւ երբեք այդպիսի բաներ չէին ասուել Շուշանի
28Երբ յաջորդ առաւօտեան ժողովուրդը եկաւ նրա ամուսնու՝ Յովակիմի մօտ, եկան նաեւ երկու ծերունիները Շուշանի նկատմամբ
29եւ ասացին ժողովրդի առաջ. «Մա՛րդ ուղարկեցէք կանչելու Քեղկիայի դստերը՝ Շուշանին, որ Յովակիմի կինն է: Եւ նրանք մարդ
30Եկաւ Շուշանը, եկան նաեւ նրա ծնողները, նրա որդիներն ու բոլոր ազգականները:
31Շուշանը շատ նազելի էր եւ տեսքով գեղեցիկ:
32Եւ քանի որ ծածկուած էր շղարշով, անօրէնները հրամայեցին մերկացնել նրան, որպէսզի յագենան նրա գեղեցկութեամբ:
33Լաց էին լինում իւրայիններն ու բոլոր նրանք, ովքեր ճանաչում էին նրան:
34Ժողովրդի միջից վեր կացան երկու ծերունիները եւ իրենց ձեռքերը դրին նրա գլխին.
35նա լաց լինելով նայեց դէպի երկինք, որովհետեւ նրա սիրտը ապաւինել էր Տիրոջը:
36Երկու ծերունիներն ասացին. «Մինչ մենք մենակ զբօսնում էինք այգում, նա այնտեղ մտաւ երկու աղջիկների հետ, փակեց այգու
37Մի պատանի, որ թաքնուած էր, եկաւ նրա մօտ ու եղաւ նրա հետ,
38իսկ մենք այգու անկիւնում էինք. երբ տեսանք անօրէնութիւնը, մօտեցանք նրանց եւ տեսանք նրանց իրար հետ լինելը:
39Պատանուն չկարողացանք բռնել, որովհետեւ մեզանից աւելի ուժեղ էր. նա բացեց դուռը եւ դուրս փախաւ:
40Սրան, որ բռնեցինք, հարցրինք, թէ ո՞վ էր պատանին: Նա չուզեց պատմել մեզ: Ահա այս ենք վկայում»:
41Ատեանը հաւատաց նրանց՝ որպէս ժողովրդի աւագների եւ դատաւորների, եւ մահուան դատապարտեցին Շուշանին:
42Շուշանը բարձրաձայն աղաղակեց եւ ասաց. «Ո՛վ դու յաւիտենական, ծածկագէ՛տ Աստուած, որ գիտես ամէն ինչ՝ նախքան դրանց տեղի
43Դու գիտես, որ սուտ են վկայում իմ մասին. ահա ես մեռնում եմ, ես, որ չեմ արել այն, ինչով նրանք ամբաստանում են ինձ:
44Եւ Տէրը լսեց նրա ձայնը:
45Մինչ նրան տանում էին սպանելու, Աստուած Սուրբ Հոգին արթնացրեց մի պատանու մէջ, որի անունն էր Դանիէլ:
46Սա բարձր ձայնով աղաղակեց եւ ասաց. «Ես անպարտ եմ դրա արեան մեղքից»:
47Ամբողջ ժողովուրդը շրջուեց դէպի նա. ասացին. «Այդ ի՞նչ խօսք է, որ դու ասացիր»:
48Եւ նա կանգնեց նրանց մէջ ու ասաց. «Այդպէս անխե՞լք էք, Իսրայէլի՛ որդիներ. չէք քննում, ճշմարտութեանը հասու չէք լինում
49Վերադարձէ՛ք ատեան, որովհետեւ դրանք սուտ վկայութիւն տուին նրա մասին»:
50Եւ ժողովուրդը անմիջապէս վերադարձաւ: Ծերունիներն ասացին պատանուն. «Ե՛կ, նստի՛ր մեր մէջ եւ պատմի՛ր մեզ, որովհետեւ
51Դանիէլը ասաց նրանց. «Բաժանեցէ՛ք դրանց իրարից եւ քննեցէ՛ք դրանց»:
52Երբ նրանք հեռացան իրարից, կանչեց նրանցից մէկին եւ ասաց նրան. «Այ դո՛ւ, որ ծերացել ես չարութեան մէջ, այժմ քո
53քանի որ դատերը անիրաւութեամբ էիր վարում, դատապարտում էիր անմեղներին եւ վնասարարներին ազատ արձակում, մինչդեռ Աստուած
54Իսկ արդ, եթէ դրանց տեսար, ո՞ր ծառի տակ հասար դրանց, մինչ խօսում էին իրար հետ»: Եւ նա ասաց. «Հերձենու տակ»:
55Դանիէլն ասաց. «Սուտդ գլխի՛դ դիպչի, լաւ ստեցիր: Ահա Աստծու հրեշտակը հրաման ստանալով՝ քեզ կը հերձի մէջտեղից»:
56Եւ դուրս արեց նրան: Հրամայեց բերել միւսին եւ ասաց նրան. «Զաւա՛կ Քանանի եւ ոչ Յուդայի. նրա գեղեցկութիւնը հրապուրեց
57Դուք այդպէս էիք վարւում Իսրայէլի դուստրերի հետ, եւ նրանք վախից տրւում էին ձեզ. Յուդայի այդ դուստրը, սակայն, յանձն
58Իսկ արդ, ճի՛շտն ասա, երբ նրանք խօսում էին միմեանց հետ, ո՞ր ծառի տակ հասար նրանց»: Եւ նա ասաց. «Սղոցենու տակ»:
59Դանիէլն ասաց նրան. «Քո սուտն էլ քո գլխին դիպչի, լաւ սուտ խօսեցիր: Ահա մերկ սուրը ձեռքին կանգնած է Աստծու հրեշտակը՝
60Ամբողջ ժողովուրդը աղաղակեց բարձր ձայնով, օրհնեց Աստծուն, որ փրկում է իր վրայ յոյս դնողներին:
61Եւ յարձակուեցին երկու ծերունիների վրայ, քանի որ Դանիէլը իրենց իսկ բերանով, որպէս սուտ վկաների, խայտառակեց նրանց: Եւ
62եւ սպանեցին նրանց: Այդ օրը արդար արիւնը փրկուեց:
63Իսկ Քեղկիան եւ նրա կինը, Շուշանի ամուսին Յովակիմի եւ բոլոր ազգականների հետ, օրհնեցին Աստծուն իրենց դստեր՝ Շուշանի
64Եւ Դանիէլը այդ օրը ու դրանից յետոյ մեծ եղաւ ժողովրդի առաջ: