Amos 5AE1994

1Լսեցէ՛ք Տէր Աստծու խօսքը, որով ես պիտի ողբամ ձեզ վրայ: Ընկա՜ւ Իսրայէլի տունը եւ այլեւս չի կարողանայ ոտքի կանգնել:

2Իսրայէլի կոյսը կործանուեց իր երկրում, եւ չկայ մէկը, որ կանգնեցնի նրան:

3Այսպէս է ասում Տէր Աստուածը. «Այն քաղաքից, որից հազար մարդ էր դուրս գալիս, պիտի մնայ հարիւրը, եւ որից հարիւրն էր

4Ահա այսպէս է ասում Տէրը Իսրայէլի այդ տանը. «Փնտռեցէ՛ք ինձ, եւ դուք կ՚ապրէք.

5մի՛ փնտռէք Բեթէլը եւ Գաղգաղա մի՛ մտէք, Երդման ջրհորից մի՛ ելնէք, քանի որ Գաղգաղան գերուելով պիտի գերուի, եւ Բեթէլը

6Փնտռեցէ՛ք Տիրոջը, եւ դուք կ՚ապրէք, որպեսզի կրակի պէս չբորբոքուի Յովսէփի տունը, կրակը չուտի այն եւ ոչ ոք չի լինի, որ

7Նա, ով իրաւունք է հաստատում բարձունքներում արդարութիւն է դրել երկրում,

8ով ստեղծում է ամէն ինչ եւ նորոգում, ով մահուան ստուերը այգ է դարձնում եւ ցերեկը մթնեցնում ինչպէս գիշեր, ով վերեւ է

9Ամենակալ Տէր է նրա անունը. նա, որ կոտրում է ուժեղի զօրութիւնը եւ թշուառութիւն է բերում ամրոցների վրայ:

10Դռների առաջ նրանք ատեցին յանդիմանողներին եւ սուրբ խօսքերը պիղծ դարձրին:

11Դրա համար աղքատներին նեղելով եւ նրանցից ընտրութեամբ կաշառք առնելով՝ շքեղազարդ ապարանքներ պիտի շինէք, բայց չէք

12քանի որ ես իմացայ ձեր բազում ամբարշտութիւնները, եւ սարսափելի են ձեր մեղքերը: Արդարին ոտնակոխ էիք անում՝ կաշառք

13Ահա թէ ինչու նա, ով իմաստուն է, այդ ժամանակ կը լռի, քանի որ ժամանակը չար է:

14Բարի՛ն փնտռեցէք եւ ոչ թէ չարը, որպէսզի ապրէք, եւ ձեզ հետ կը լինի Ամենակալ Տէր Աստուածը.ինչպէս որ ասում էիք, թէ՝

15Իրաւո՛ւնք հաստատեցէք ձեր դռանը, որպէսզի Տէր Աստուածը ողորմի Յովսէփի մնացորդներին:

16Դրա համար այսպէս է ասում Ամենակալ Տէր Աստուածը. «Բոլոր հրապարակներում կոծ կը լինի եւ բոլոր ճանապարհներին վա՜յ, վա՜յ

17մշակը կը կանչուի սուգի ու կոծի եւ ձայնարկու կը դառնայ, բոլոր ճանապարհներին կոծ կը լինի, որովհետեւ ես պիտի անցնեմ քո

18Վա՜յ Տիրոջ օրը ցանկացողին. ձեր ինչի՞ն է պէտք Տիրոջ օրը,այն խաւար է եւ ոչ թէ լոյս:

19Որպէս թէ մի մարդ փախչի առիւծից, մի արջ պատահի նրան, նա տուն փախչի, ձեռքը պատին յենի եւ օձը խայթի նրան:

20Չէ՞ որ խաւար է Տիրոջ օրը եւ ոչ լուսաւոր, աղջամղջային է, եւ լոյսի ճաճանչ չկայ նրա մէջ:

21«Ատեցի, մերժեցի ձեր տօները եւ ձեր տարեկան հաւաքների հոտը չեմ շնչի.

22եւ եթէ ձեր ողջակէզներն ու զոհերը մատուցէք, չեմ ընդունի դրանք եւ չեմ նայի ձեր փրկութեան նշաններին:

23Հեռացրո՛ւ ինձնից քո երգերի ձայնը, քո սրինգների նուագը ես չեմ լսի:

24Թող յորդի իրաւունքը ինչպէս ջուր,եւ արդարութիւնը՝ ինչպէս անհուն հեղեղ:

25Միթէ ողջակէզ եւ զոհեր մատուցեցի՞ք ինձ այնտեղ,անապատում, քառասուն տարի, ո՛վ տունդ Իսրայէլի:

26Սակայն դուք վերցրիք Մողոքի խորանը, ձեր Ռեմփա աստծու աստղը եւ նրանց պատկերները, որ պատրաստեցիք ձեզ համար:

27Ես ձեզ պիտի փոխադրեմ Դամասկոսից այն կողմ», - ասում է Տէրը,որի անունն է Աստուած Ամենակալ:

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Amos 5.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.