1Դաւիթը կրկին հաւաքեց Իսրայէլի բոլոր երիտասարդներին՝ մօտաւորապէս եօթանասուն հազար հոգի։
2Դաւիթը, նրա հետ եղած ամբողջ ժողովուրդն ու Յուդայի երկրի իշխաններից ոմանք ելան գնացին այն զառիվերով, որով
3Դաւիթը Տիրոջ տապանակը դրեց նոր սայլի վրայ, վերցրեց այն Ամինադաբ Բլրացու տնից։
4Ամինադաբի որդիները՝ Օզան ու նրա եղբայրներն էին քշում տապանակը կրող սայլը, իսկ միւս եղբայրները ընթանում էին տապանակի
5Դաւիթն ու իսրայէլացիները Տիրոջ առաջ տաւիղներ, հնչեղ նուագարաններ, քնարներ, սրինգներ էին նուագում, թմբուկներ,
6Երբ եկան Ամինադաբի կալը, Օզան իր ձեռքը գցեց Աստծու տապանակին, որ այն բռնի։ Նա այն բռնեց, որովհետեւ լծկան զուարակն
7Տէրը բարկացաւ Օզայի վրայ եւ նրա յանդգնութեան համար հարուածեց նրան այնտեղ, եւ նա մեռաւ այնտեղ, Տիրոջ տապանակի մօտ,
8Դաւիթը տրտմեց, որ Տէրը մահացու հարուածեց Օզային նրա մեծ յանդգնութեան համար։
9Այդ տեղը մինչեւ այսօր Օզայի Հարուած է կոչւում։ Այդ օրը Դաւիթը վախեցաւ Տիրոջից եւ ասաց. «Տիրոջ տապանակը ինչպէ՞ս մտնի
10Դաւիթը չուզեց Տիրոջ ուխտի տապանակը տանել իր մօտ՝ Դաւթի քաղաքը, եւ Դաւիթը, շեղելով ճանապարհը, այն տարաւ գեթացի
11Տիրոջ տապանակը երեք ամիս մնաց գեթացի Աբեդդարի տանը։ Տէրն օրհնեց Աբեդդարին ու նրա ամբողջ տունը։
12Այդ մասին յայտնեցին Դաւթին՝ ասելով. «Տէրն Աստծու տապանակի համար օրհնել է Աբեդդարի տունն ու նրա ունեցած ամէն
13Տապանակը տանողների հետ գնում էին պարողների եօթը խմբեր, զուարակ ու գառներ էին զոհ մատուցում։
14Դաւիթը Տիրոջ առաջ տաւիղ էր նուագում։ Նա պատմուճան էր հագել։
15Դաւիթն ու Իսրայէլի ամբողջ տունը Տիրոջ տապանակը հանեցին ուրախութեան աղաղակ արձակելով ու փող հնչեցնելով։
16Երբ տապանակը Դաւթի քաղաքին մօտեցաւ, Սաւուղի դուստր Մեղքողը նայում էր պատուհանից եւ տեսնելով, որ Դաւիթ արքան Տիրոջ
17Տիրոջ տապանակը բերեցին ու դրեցին իր տեղը, վրանի մէջ, որ Դաւիթը դրա համար էր կանգնեցրել։
18Դաւիթը Տիրոջ առջեւ ողջակէզներ ու խաղաղութեան զոհեր մատուցեց։ Երբ Դաւիթն աւարտեց ողջակէզներ ու խաղաղութեան զոհեր
19Նա Իսրայէլի բոլոր բնակիչներին՝ Դանից մինչեւ Բերսաբէէ, տղամարդկանց թէ կանանց, ամէն մէկին բաշխեց հացի մի բլիթ,
20Դաւիթը յետ դարձաւ իր տունն օրհնելու. նրան ընդառաջ ելաւ Սաւուղի դուստր Մեղքողը եւ, ողջունելով նրան, ասաց. «Վայե՞լ էր
21Դաւիթն ասաց Մեղքողին. «Ես պիտի պարեմ Տիրոջ առջեւ։ Օրհնեալ է Տէր Աստուածը, որն ինձ ընտրեց եւ ոչ թէ քո հօրն ու նրա
22Ահա այդ Տիրոջ առաջ ես պիտի երգեմ ու պարեմ։ Եւ դեռ էլ աւելի պիտի մերկանամ, քո աչքին անարգ պիտի երեւամ ու դրանով էլ
23Եւ Սաւուղի դուստր Մեղքողը մինչեւ իր մահուան օրը զաւակ չունեցաւ։