2 Samuel 2AE1994

1Դրանից յետոյ Դաւիթը հարց տալով Տիրոջը՝ ասաց. «Արդեօք գնա՞մ Յուդայի քաղաքներից որեւէ մէկը»։ Տէրն ասաց նրան. «Գնա՛»։

2Տէրն ասաց՝ «Քեբրոն»։ Դաւիթն իր երկու կանանց՝ յեզրայէլացի Աքինովամի եւ կարմեղացի Նաբաղի կին Աբիգեայի հետ եկաւ

3Դաւիթն իր հետ եկած մարդկանց, ամէն մէկին իր ընտանիքով բերեց, եւ նրանք բնակուեցին Քեբրոն քաղաքում։

4Եկան Հրէաստանի մարդիկ եւ այնտեղ Դաւթին Յուդայի տան վրայ թագաւոր օծեցին։ Դաւթին յայտնեցին, թէ Գաղաադի Յաբիս

5Դաւիթը Գաղաադի Յաբիս բնակավայրի առաջնորդների մօտ պատգամաւորներ ուղարկեց եւ ասաց նրանց. «Օրհնեալ լինէք Տիրոջից, որ

6Արդ, Տէրը ձեր նկատմամբ ողորմութիւն եւ արդարութիւն թող ցուցաբերի, իսկ ես այդ բարի գործի համար հատուցելու եմ ձեզ։

7Թող ձեր ձեռքերը զօրանան, ու դուք քաջասիրտ լինէք։ Մեռաւ ձեր տէրը՝ Սաւուղը, եւ Յուդայի տունն ինձ իր վրայ թագաւոր է

8Սաւուղի զօրավար Ների որդի Աբենները Սաւուղի որդի Յեբուսթէին առաւ տարաւ բանակատեղի

9եւ նրան թագաւոր դարձրեց Գաղաադաստանի, Թասիրի, Յեզրայէլի, Եփրեմի, Բենիամինի երկրների եւ ամբողջ Իսրայէլի վրայ։

10Սաւուղի որդի Յեբուսթէն քառասուն տարեկան էր, երբ թագաւոր դարձաւ Իսրայէլի վրայ։ Նա երկու տարի թագաւորեց։ Միայն

11Քեբրոնում, Յուդայի երկրի վրայ Դաւիթը թագաւորեց եօթը տարի վեց ամիս։

12Ների որդի Աբենները եւ Սաւուղի որդի Յեբուսթէի ծառաները բանակատեղիներից եկան Գաբաւոն։

13Շարուհիի որդի Յովաբը եւ Դաւթի ծառաները ելան Քեբրոնից եւ նրանց հանդիպեցին Գաբաւոնի աղբիւրի մօտ։ Սրանք աղբիւրի այն

14Աբեններն ասաց Յովաբին. «Թող քո կտրիճները ելնեն ու մրցեն մեր առջեւ»։

15Յովաբն ասաց. «Թող մրցեն»։ Բենիամինի ու Սաւուղի որդի Յեբուսթէի կողմից ելան տասներկու երիտասարդներ. Դաւթի կողմի՛ց էլ

16Ամէն մէկը ձեռքով բռնեց իր մրցակցի գլխից ու սուրը խրեց իր մրցակցի կողը։ Բոլորն այնտեղ ընկան ու մեռան։ Եւ այդ տեղի

17Այդ օրը սաստիկ պատերազմ եղաւ, եւ Աբենները իսրայէլացիների հետ պարտուեց Դաւթի զինուորներից։

18Այնտեղ էին Շարուհիի երեք որդիները՝ Յովաբը, Աբեսսան եւ Ասայէլը։ Ասայէլը դաշտի այծեամի պէս թեթեւաքայլ էր։

19Ասայէլը հետապնդեց Աբեններին եւ նրան հալածելիս աջ ու ձախ չխոտորուեց։

20Աբենները յետ նայեց եւ ասաց. «Դո՞ւ ես, Ասայէ՜լ»։ Սա ասաց. «Ես եմ»։

21Աբեններն ասաց. «Խոտորուի՛ր աջ կամ ձախ, բռնի՛ր կտրիճներից մէկին ու վերցրո՛ւ նրա զէնքերը»։ Ասայէլը, սակայն, չուզեց

22Աբենները մի անգամ եւս ասաց Ասայէլին. «Հեռո՛ւ մնա ինձանից, որ քեզ գետին չխփեմ, թէ չէ ի՞նչ երեսով պիտի ներկայանամ

23Գնա՛ քո եղբայր Յովաբի մօտ»։ Ասայէլը չուզեց յետ կանգնել, Աբենները նիզակով հարուածեց նրա կողին, եւ նիզակը զիստից

24Յովաբն ու Աբեսսան Աբենների յետեւից ընկած հետապնդում էին նրան, եւ երբ Գայի դիմաց, Գաբաւոնի անապատի ճանապարհի վրայ

25Բենիամինի որդիները հաւաքուելով Աբենների շուրջը՝ մի բլրի վրայ կանգ առան։

26Աբենները ձայն տուեց Յովաբին. «Մի՞թէ սուրն անդադար բնաջնջելու է, կամ մի՞թէ չգիտես, որ սրա վերջը դառնութիւն կը լինի։

27Յովաբն ասաց. «Կենդանի է Տէրը։ Եթէ դու խօսած չլինէիր, ժողովուրդը այգաբացին վեր էր կենալու, եւ ամէն մէկը հալածելու էր

28Յովաբը փող հնչեցրեց, ամբողջ ժողովուրդը կանգ առաւ, այլեւս չհալածեց իսրայէլացիներին, եւ պատերազմը դադարեց։

29Աբեններն ու նրա մարդիկ ամբողջ գիշերը շարժուեցին դէպի արեւելք, անցան Յորդանան գետը, բոլոր մօտակայ վայրերը ու եկան

30Յովաբը Աբեններին հալածելուց հրաժարուեց, հաւաքեց ամբողջ ժողովրդին, աշխարհագիր արեց ու տեսաւ,

31որ Դաւթի մարդկանցից կոտորուել էին տասնինը մարդ եւ Ասայէլը, իսկ Դաւթի զինուորները Բենիամինի որդիներից ու Աբենների

32Վերցրին Ասայէլին ու նրան թաղեցին Բեթղեհէմում, իր հօր գերեզմանի մէջ։ Յովաբն ու իր մարդիկ գնացին եւ արշալոյսին հասան

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for 2 Samuel 2.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.