1Յովաբին յայտնեցին, թէ արքան լալով ողբում էր Աբեսաղոմի մահը։
2Այդ օրը յաղթանակը սուգի վերածուեց ամբողջ զօրքի համար, քանզի զօրքն այդ օրը լսել էր, թէ արքան տխրեց իր որդու համար։
3Այդ օրը զօրքը գաղտագողի էր քաղաք մտնում այնպէս, ինչպէս ամօթահար զօրքը փախչում է պատերազմից։
4Արքան իր երեսը ծածկեց եւ բարձրաձայն ողբալով՝ ասում էր. «Որդեա՜կ իմ Աբեսաղոմ, Աբեսաղո՜մ, որդեա՜կ իմ»։
5Յովաբը մտնելով պալատ, արքայի մօտ՝ ասաց. «Դու այսօր ամօթով ես թողնում քո բոլոր ծառաներին, որոնք փրկեցին քեզ, քո
6Սիրում ես քեզ ատողներին եւ ատում՝ քեզ սիրողներին։ Դու այսօր ցոյց տուեցիր, որ քեզ համար ոչինչ են քո իշխաններն ու
7Արդ, վե՛ր կաց եւ սի՛րտ տուր քո ծառաներին, քանզի երդւում եմ Տիրոջ անունով, որ, եթէ այսօր դուրս չգաս, այս գիշեր քեզ
8Արքան ելաւ ու նստեց դարպասի մօտ։ Ամբողջ զօրքին յայտնեցին՝ ասելով. «Ահա արքան նստել է դարպասի մօտ»։ Ամբողջ զօրքը
9Ամբողջ ժողովուրդը Իսրայէլի բոլոր ցեղերի խղճմտանքին էր դիմում՝ ասելով. «Դաւիթ արքան մեզ փրկեց մեր բոլոր թշնամիներից,
10Աբեսաղոմը, որին մեզ թագաւոր օծեցինք, մեռել է պատերազմում։ Հիմա ինչո՞ւ չէք խօսում արքային յետ դարձնելու մասին»։
11Բոլոր իսրայէլացիների ասած այդ խօսքերը հասան արքային, եւ Դաւիթ արքան մարդ ուղարկեց Սադոկ եւ Աբիաթար քահանաների մօտ՝
12Դաւիթն ասաց Յուդայի ցեղին. «Դուք իմ ոսկորն ու մարմինն էք, ինչո՞ւ էք վերջինը մնում արքային իր տունը յետ բերողների
13Ամեսայիին ասացէ՛ք. «Դու իմ ոսկորն ու մարմինը չե՞ս։ Աստուած ինձ այսպէս ու աւելին անի, եթէ դու ամէն ժամանակ իմ զօրքի
14Դաւիթը Յուդայի երկրի բոլոր մարդկանց սրտերը մէկ մարդու սրտի պէս դէպի իրեն դարձրեց, եւ սրանք պատգամաւորներ ուղարկեցին
15Արքան վերադարձաւ ու եկաւ մինչեւ Յորդանան գետը։ Յուդայի երկրի մարդիկ եկան Գաղգաղա՝ արքային դիմաւորելու եւ Յորդանան
16Յեմինայի որդի Գերայի որդի բաւուրիմացի Սեմէին շտապեց ու Յուդայի երկրի մարդկանց հետ, իր հետ ունենալով Բենիամինի
17Սաւուղի տան ծառայ Սիբան իր տասնհինգ որդիների եւ քսան ծառաների հետ եկաւ, որ կազմակերպի արքայի անցումը Յորդանան
18Լաստեր պատրաստեցին, որ անցկացնեն արքայի ընտանիքը եւ նրա ողորմածութեանն արժանանան։
19Մինչ արքան Յորդանան գետն էր անցնում, Գերայի որդի Սեմէին երեսնիվայր ընկաւ արքայի առաջ։
20Նա ասաց արքային. «Թող իմ տէր արքան մոռանայ իմ անօրէնութիւնը, չյիշի, որ իր ծառան յանցանք է գործել այն օրը, երբ իմ
21Թագաւորն այն թող մոռանայ, քանզի քո ծառան գիտի, որ մեղք է գործել, եւ այսօր ահաւասիկ Յովսէփի ամբողջ տնից ես եմ
22Շարուհիի որդի Աբեսսան պատասխան տալով՝ ասաց. «Մի՞թէ Սեմէին չի մեռնելու այն բանի փոխարէն, որ նա անիծեց Տիրոջ
23Դաւիթն ասաց. «Ի՞նչ եմ արել ես ձեզ, Շարուհիի՛ որդիներ, որ այսօր իմ դէմ դաւաճանութիւն էք անում։ Այսօր Իսրայէլից ոչ ոք
24Եւ արքան ասաց Սեմէիին. «Դու պիտի չմեռնես»։ Եւ արքան երդուեց նրան։
25Սաւուղի որդի Յովնաթանի որդի Մեմփիբոսթէն արքային ընդառաջ եկաւ։ Նա արքայի գնալու օրուանից մինչեւ նրա խաղաղութեամբ
26Երբ նա մտաւ Երուսաղէմ եւ ընդառաջ ելաւ արքային, արքան ասաց նրան. «Ինչո՞ւ ինձ հետ չեկար, Մեմփիբոսթէ՛»։
27Մեմփիբոսթէն նրան ասաց. «Տէ՛ր իմ արքայ, ծառաս ինձ խաբեց, քանզի քո ծառան ասաց նրան, թէ «Համետի՛ր էշը, որ հեծնեմ ու
28Իսկ նա՝ քո ծառան, տէ՛ր իմ արքայ, քեզ մօտ ինձ զրպարտել է։ Տէ՛ր իմ արքայ, որպէս Աստծու հրեշտակ, բարի գործեր ես արել։
29Արդ, արա՛, ինչ քո աչքին բարի է. թէեւ իմ հօր ամբողջ տունը իմ տէր արքայի առաջ մահուան արժանի մարդիկ են, բայց դու քո
30Արքան նրան ասաց. «Ինչո՞ւ ես ասում այդ խօսքերը։
31Ասել եմ, որ դու եւ Սիբան բաժանէք ագարակը»։ Մեմփիբոսթէն ասաց արքային. «Նա նոյնիսկ ամբողջը թող առնի, քանի որ արքան
32Գաղաադացի Բերզելին եկաւ Ռոգելիմից եւ արքային անցկացրեց Յորդանան գետով՝ նրան ընկերակցելով մինչեւ Յորդանան գետի միւս
33Բերզելին շատ ծեր մարդ էր, ութսուն տարեկան։ Նա էր, որ արքային կերակրել էր, երբ վերջինս բնակւում էր Բանակատեղիներում,
34Արքան ասաց Բերզելիին. «Դու ե՛կ ինձ հետ, եւ ես քո ծերութեան օրերին քեզ կը կերակրեմ Երուսաղէմում»։
35Բերզելին ասաց արքային. «Ինչքա՞ն են իմ կեանքի օրերը, որ արքայի հետ գնամ Երուսաղէմ։
36Այսօր ես ութսուն տարեկան եմ։ Միթէ կարո՞ղ եմ լաւը վատից տարբերել, կամ թէ ծառադ արդեօք կերածի ու խմածի համը կ՚առնի՞,
37Ինչո՞ւ ծառադ բեռ լինի իր տէր արքային։ Քո ծառան արքայի հետ հազիւ անցնի Յորդանան գետը։ Ինչո՞ւ արքան ինձ այդ
38Քո ծառան թող ապրի ու մեռնի իր քաղաքում, իր հօր ու մօր գերեզմանի մօտ։ Թող քո ծառայ Քամաա՛մն անցնի իմ տէր արքայի հետ,
39Արքան ասաց. «Թող Քամաա՛մն անցնի ինձ հետ, եւ ես նրան կ՚անեմ այն, ինչ բարի է իմ աչքին։ Ամէն ինչ, որ դու ինձանից
40Ամբողջ ժողովուրդն անցաւ Յորդանան գետը. անցաւ եւ արքան։ Արքան համբուրեց Բերզելիին, օրհնեց նրան, եւ սա իր տեղը
41Արքան գնաց Գաղգաղա, Քամաամն էլ անցաւ գնաց նրա հետ։ Յուդայի երկրի ամբողջ ժողովուրդը եւ Իսրայէլի ժողովրդի կէսը գնացին
42Բոլոր իսրայէլացիները եկան ու ասացին արքային. «Ինչո՞ւ մեր եղբայրները՝ Յուդայի երկրի մարդիկ, քեզ փախցրին եւ արքային
43Յուդայի երկրի մարդիկ պատասխանեցին իսրայէլացիներին՝ ասելով. «Որովհետեւ արքան մեզ աւելի հարազատ է։ Եւ ինչո՞ւ էք դժգոհ
44Իսրայէլացիները Յուդայի երկրի մարդկանց պատասխանեցին՝ ասելով. «Մենք տասն անգամ աւելի իրաւունք ունենք արքային մօտ, քան