2 Samuel 16AE1994

1Դաւիթը հազիւ էր հեռացել Հռոսից, երբ Մեմփիբոսթէի ծառայ Սիբան նրան ընդառաջ եկաւ երկու բեռնաւորուած էշերով։ Դրանց վրայ

2Արքան ասաց Սիբային. «Այդ ի՞նչ է»։ Սիբան ասաց. «Էշերը արքայի համար են, որ նստի, հացն ու արմաւը՝ ծառաների համար, որ

3Արքան հարցրեց. «Ո՞ւր է քո տիրոջ որդին»։ Սիբան պատասխանեց արքային. «Նա մնացել է Երուսաղէմում, քանզի ասել է.

4Արքան ասաց Սիբային. «Թող քո՛նը լինի ամէն ինչ, որ Մեմփիբոսթէին է պատկանում»։ Սիբան գլուխը խոնարհելով՝ ասաց. «Շնորհ

5Դաւիթ արքան եկաւ մինչեւ Բաւուրիմ, եւ ահա այնտեղից, Սաւուղի տան ազգականներից մի մարդ մէջտեղ ելաւ։ Դա Գերայի որդի

6Սա դուրս եկաւ անիծելով եւ քարեր շպրտելով Դաւթի ու ամենքի վրայ, որոնք Դաւթի հետ էին։ Ամբողջ ժողովուրդն ու բոլոր

7Սեմէին, նրան անիծելով, այսպէս էր ասում. «Դո՛ւրս եկ, դո՛ւրս եկ, արիւնարբո՛ւ եւ անօրէ՛ն մարդ։

8Տէրը Սաւուղի տան թափած ամբողջ արիւնը քո դէմ դարձրեց, քանի որ նրա փոխարէն դո՛ւ թագաւորեցիր։ Տէրը քո թագաւորութիւնը

9Շարուհիի որդի Աբեսսան ասաց Դաւթին. «Ինչո՞ւ է մի սատկած շուն այսպէս անիծում իմ տէր արքային։

10Թող գնամ ու կտրեմ նրա գլուխը»։ Արքան ասաց. «Դուք ինձ հետ ի՞նչ գործ ունէք, Շարուհիի՛ որդիներ։ Թողէ՛ք նա այդպէս

11Դաւիթն ասաց Աբեսսային ու իր բոլոր ծառաներին. «Եթէ ինձնից սերուած իմ որդին իմ մահն է ուզում, որչա՜փ եւս առաւել

12Թերեւս Տէրը, տեսնելով իմ տառապանքները, ինձ բարիք հատուցի այսօրուայ անէծքի փոխարէն»։

13Դաւիթը եւ իր հետ եղած մարդիկ գնացին իրենց ճանապարհով, իսկ Սեմէին գնում էր լերան կողքով, նրան մօտիկ, գնում էր ու

14Արքան ու նրան ընկերակցող ամբողջ տանջուած զօրքը եկան ու հանգստացան այնտեղ։

15Աբեսաղոմը եւ բոլոր իսրայէլացիները մտան Երուսաղէմ։ Նրանց հետ էր նաեւ Աքիտոփէլը։

16Երբ Դաւթի բարեկամ արաքացի Քուսին եկաւ Աբեսաղոմի մօտ, Քուսին ասաց Աբեսաղոմին. «Կեցցէ՜ արքան»։

17Աբեսաղոմն ասաց Քուսիին. «Ա՞յդ է բարեկամիդ նկատմամբ ունեցած սէրդ, ինչո՞ւ չես գնացել քո բարեկամի հետ»։

18Քուսին ասաց Աբեսաղոմին. «Այդպէս չէ. ում որ ընտրի Տէրը, ում որ ընտրեն իսրայէլացիները, այս ժողովուրդն ու բոլոր

19Բացի այդ, ես ո՞ւմ պիտի ծառայեմ, եթէ ոչ նրա որդուն։ Ինչպէս որ ծառայել եմ քո հօրը, այդպէս էլ կը ծառայեմ քեզ»։

20Աբեսաղոմն ասաց Աքիտոփէլին. «Խորհո՛ւրդ տուէք, թէ ի՞նչ պէտք է անենք»։

21Աքիտոփէլն ասաց Աբեսաղոմին. «Մտի՛ր քո հօր հարճերի ծոցը, որոնց նա թողել էր իր տունը պահպանելու համար, եւ ամբողջ

22Աբեսաղոմի համար վրան խփեցին տանիքում, եւ Աբեսաղոմը բոլոր իսրայէլացիների աչքի առաջ մտաւ իր հօր հարճերի ծոցը։

23Աքիտոփէլի խորհուրդը, որ նա տալիս էր այդ օրերին, այնպիսին էր, կարծես մարդ Աստծուց էր խորհուրդ հարցնում։ Այդպիսին էր

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for 2 Samuel 16.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.