1Աքաաբի որդի Յորամը Յուդայի երկրի Յոսափատ արքայի թագաւորութեան տասնեօթներորդ տարում դարձաւ Իսրայէլի թագաւոր եւ
2Նա չարիք գործեց Տիրոջ առջեւ, բայց ո՛չ իր հօր, ո՛չ էլ իր մօր նման. նա կործանեց այն արձանները, որ իր հայրն էր
3Նա, սակայն, միացաւ Նաբատի որդի Յերոբովամի գործած մեղքերին, որն Իսրայէլին մեղանչել էր տուել, եւ դրանցից չհրաժարուեց։
4Մովաբի Մոսա արքան ոչխարի հօտերի տէր էր եւ Իսրայէլի արքային հարկ էր տալիս հարիւր հազար մաքի ու հարիւր հազար նրբագեղմ
5Աքաաբի մեռնելուց յետոյ Մովաբի երկրի արքան ըմբոստացաւ Իսրայէլի արքայի դէմ։
6Այդ ժամանակ Յորամ արքան ելաւ Սամարիայից եւ գնաց Իսրայէլի բանակն աչքի անցկացնելու։
7Նա Յուդայի երկրի Յոսափատ արքայի մօտ մարդ ուղարկեց՝ ասելով. «Մովաբացիների արքան ըմբոստացել է իմ դէմ, կը գա՞ս ինձ հետ
8Նա հարցրեց. «Ո՞ր ճանապարհով գնանք»։ Սա պատասխանեց. «Եդոմի անապատի ճանապարհով»։
9Իսրայէլի արքան, Յուդայի երկրի արքան եւ Եդոմի արքան գնացին, եօթը օրուայ ճանապարհ կտրեցին, սակայն ջուր չկար ո՛չ
10Իսրայէլի արքան ասաց. «Աւա՜ղ, Տէրը պաշարել է իրար մօտ հաւաքուած երեք թագաւորներիս, որ սրանց մովաբացիների ձեռքը
11Յոսափատն ասաց. «Մի՞թէ այստեղ Տիրոջ մի մարգարէ չկայ, որ նրա միջոցով Տիրոջը հարցնենք»։ Իսրայէլի արքայի ծառաներից մէկն
12Յոսափատն ասաց. «Տիրոջ խօսքը նրա հետ է»։ Իսրայէլի արքան, Յուդայի երկրի Յոսափատ արքան եւ Եդոմի արքան եկան նրա մօտ։
13Եղիսէէն ասաց Իսրայէլի արքային. «Ի՞նչ գործ ունես ինձ հետ, գնա՛ քո հօր ու քո մօր մարգարէների մօտ»։ Իսրայէլի արքան
14Եղիսէէն ասաց. «Կենդանի է զօրութիւնների Տէրը, որի առջեւ կանգնած եմ. եթէ Յուդայի երկրի Յոսափատ արքայի նկատմամբ
15Բայց արդ, բերէ՛ք ինձ մի քնարահարի»։ Երբ քնարահարն սկսեց նուագել, Տիրոջ ձեռքը իջաւ Եղիսէէի վրայ։
16Նա ասաց. «Այսպէս է ասում Տէրը. «Այս հեղեղատը փոսերի՛ վերածեցէք»։
17Այսպէս է ասում Տէրը. «Ո՛չ հողմ էք տեսնելու, ո՛չ էլ անձրեւ, սակայն այս հեղեղատը ջրով պիտի լցուի, եւ դուք, ձեր
18Այս բոլորը դեռ չնչին բան է Տիրոջ համար։
19Նա մովաբացիներին ձեր ձեռքն է մատնելու, դուք աւերելու էք բոլոր պարսպապատ քաղաքները, բոլոր գեղեցիկ քաղաքները,
20Առաւօտեան զոհաբերութեան ժամին Եդոմի կողմից ջրեր հոսեցին, եւ շրջակայ տարածքը լցուեց ջրով։
21Երբ ամբողջ Մովաբի երկիրը լսեց, որ թագաւորները եկել են իրենց դէմ պատերազմելու, զէնք կրելու ի վիճակի եղող եւ նրանցից
22Երբ արեւը բարձրացաւ ջրերի վրայ, ջրերի դիմաց կանգնած մովաբացիներին թուաց, թէ այդ ջրերն արեան պէս կարմիր են։
23Նրանք ասացին. «Դա սրի թափած արիւն է, թագաւորներն իրար հետ կռուել են, ամէն մէկն իր ընկերոջն է սպանել։ Հիմա, ո՜վ
24Նրանք մտան Իսրայէլի բանակատեղին, իսկ իսրայէլացիները ելան ու հալածեցին մովաբացիներին։ Սրանք փախան իսրայէլացիների
25կործանեցին քաղաքները, ամէն մէկը մի քար նետեց եւ լցրեց բարեբեր դաշտերը, նրանք խցանեցին ջրի բոլոր աղբիւրները,
26Երբ Մովաբի երկրի արքան տեսաւ, որ պատերազմը տանուլ է տալիս, իր հետ վերցրեց եօթը հարիւր սուսերակիրներ, որպէսզի
27Նա իր անդրանիկ որդուն, որն իր փոխարէն պէտք է թագաւորէր, տարաւ ողջակիզեց պարսպի վրայ։ Դա մեծ կսկիծ պատճառեց