1Պատահեց այնպէս, որ Սողոմոնը Տիրոջ տունն ու իր տունը կառուցելուց քսան տարի յետոյ
2վերակառուցեց այն քաղաքները, որ Քիրամը տուել էր իրեն, եւ այնտեղ բնակեցրեց իսրայէլացիներին։
3Սողոմոնը եկաւ Սոբայի Եմաթ բնակավայրը, ամրացրեց այն,
4անապատում կառուցեց Թադմորը եւ Եմաթում շինեց ամրութիւններով քաղաքներ։
5Նա Վերին Բեթորոն ու Ներքին Բեթորոն քաղաքները վերակառուցեց ամուր պարիսպներով, դռներով ու նիգերով։
6Նա կառուցեց Բալաաթն ու իրեն պատկանող բոլոր ամրացուած քաղաքները, մարտակառքերի ու հեծեալների բոլոր քաղաքները։ Ամէն
7Ոչ իսրայէլացի բոլոր մարդկանց, որոնք մնացել էին քետացիներից, ամորհացիներից, փերեզացիներից, խեւացիներից եւ
8Իսրայէլի կազմակերպած կոտորածից յետոյ երկրում վերապրած նրանց որդիներին Սողոմոնը հարկատու դարձրեց. եւ այդպէս է մինչեւ
9Սողոմոնն իսրայէլացիներից իր թագաւորութեան համար ծառաներ չվերցրեց, որովհետեւ նրանք պատերազմողներ, հզօր իշխաններ,
10Սրանք, թուով երկու հարիւր յիսուն հոգի, Սողոմոնի թագաւորութեան գլխաւոր իշխանները՝ ժողովրդի ղեկավարներն էին։
11Սողոմոնը փարաւոնի դստերը հանելով Դաւթի քաղաքից՝ բերեց այն տունը, որ կառուցել էր նրա համար։ Նա ասում էր. «Իմ կինը
12Այն ժամանակ Սողոմոնը Տիրոջը ողջակէզներ մատուցեց տաճարի դիմաց իր շինած զոհասեղանի վրայ,
13որի վրայ, ամենօրեայ կարգի համաձայն, ըստ Մովսէսի պատուիրանների, ողջակէզ պիտի մատուցուէր շաբաթ օրերին, ամսուայ սկզբին
14Նա, Դաւթի կարգադրութեան համաձայն, քահանաների դասերը որոշեց ըստ իրենց սպասաւորութեան. ղեւտացիները նշանակուեցին իրենց
15Նրանք զանց չարեցին արքայի այն ցուցումները, որ տրուել էին քահանաների, ղեւտացիների, գանձարանի եւ ամէն ինչի
16Այսպիսով աւարտուեց Սողոմոնի՝ Տիրոջ համար տուն կառուցելու ամբողջ գործը սկզբից մինչեւ վերջ։
17Այն ժամանակ Սողոմոնը գնաց Գասիոնգաբեր եւ Ելամ, որը Հրէաստանի ծովեզերքին էր։
18Քիրամը իր ծառաների միջոցով նաւեր ուղարկեց ու մարդիկ, որ ծովի վրայ նաւարկել գիտէին։ Նրանք Սողոմոնի ծառաների հետ