2 Chronicles 4AE1994

1Նա պղնձէ զոհասեղան պատրաստեց քսան կանգուն երկարութեամբ, քսան կանգուն լայնութեամբ ու տասը կանգուն բարձրութեամբ։

2Ձուլածոյ մեծ աւազանը շինեց տասը կանգուն տրամագծով, շրջանաձեւ, հինգ կանգուն բարձրութեամբ եւ երեսուն կանգուն

3Դրա տակ շուրջանակի կային ձուլածոյ եզներ, որոնք տասը կանգուն տրամագծով շրջապատել էին այն։ Զուարակները միաձոյլ էին։

4Զուարակները տասներկու հատ էին. երեքը նայում էին հիւսիս, երեքը նայում էին արեւմուտք, երեքը նայում էին հարաւ, երեքը

5Մեծ աւազանի խորութիւնը մէկ թիզ էր, նրա շուրթը բաժակի շրթի նման էր, վրան շուշան ծաղիկներ էին քանդակուած, եւ երեք

6Նա պատրաստեց տասը աւազան. հինգը դրեց աջ կողմը, հինգը՝ ձախ կողմը, որ նրանց մէջ լուանան ու ողողեն ողջակիզման

7Նա պատրաստեց տասը ոսկէ աշտանակներ ըստ եղած նմուշի եւ դրանք դրեց տաճարում. հինգը՝ աջ կողմը, հինգը՝ ձախ։

8Նա պատրաստեց տասը զոհասեղաններ ու դրեց տաճարի մէջ. հինգը՝ աջ կողմը, հինգը՝ ձախ։ Պատրաստեց հարիւր ոսկէ տաշտեր։

9Նա պատրաստեց քահանաների սրահը, մեծ սրահն ու սրահի դռները եւ դրանց փեղկերը պատեց պղնձով։

10Մեծ աւազանը զետեղեց տաճարի աջ անկիւնը՝ ուղղուած դէպի արեւելք։

11Քիրամը պատրաստեց զոհասեղանի մեծ պատառաքաղները, կաթսաները, կասկարաներն ու զոհասեղանի ամբողջ սպասքը։ Նա վերջացրեց այն

12Քիրամը պատրաստեց երկու սիւներն ու նրանց վրայի խոյակները, սիւների խոյակների վրայի երկու վերնախարիսխները, երկու

13Նա պատրաստեց նաեւ չորս հարիւր ոսկէ զանգակներ երկու վանդակապատ ցանցերի համար եւ նռան ծաղկաբողբոջների երկու շարքեր

14Նա պատրաստեց տասը խարիսխներն ու խարիսխների վրայ դրուած աւազանները,

15մի աւազանն իր տակ գտնուող տասներկու զուարակներով,

16կասկարաները, վերցնելու ձողերը, կաթսաները, մեծ պատառաքաղներն ու դրանց ամբողջ սպասքը, որ Քիրամն էր պատրաստել, եւ

17Այդ բոլորն արքան ձուլել տուեց մաքուր պղնձից Յորդանան գետի հովտում գտնուող մի ընդարձակ վայրում, Սոքոթի տանը, Սարեթի

18Սողոմոնն այս ամբողջ սպասքը մեծ քանակութեամբ պատրաստեց, քանի որ պղինձը չափ ու սահման չունէր։

19Սողոմոնը պատրաստեց Տիրոջ տան ամբողջ սպասքը, ոսկէ զոհասեղանն ու այլ սեղաններ, որոնց վրայ առաջաւորութեան հաց պէտք է

20աշտանակները, լոյսի ճրագները, որոնք, ըստ ընդունուած կարգի, վառւում էին սրբարանի դիմաց եւ մաքուր ոսկուց էին

21Նա պատրաստեց նաեւ կանթեղները, ունելիները, տաշտերը, խնկամաններն ու բուրվառները, որոնք նոյնպէս մաքուր ոսկով էին

22Սրբութիւնների սրբութեան դահլիճի ներսի դռներն ու տաճարի դռները, որոնք ոսկուց էին։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for 2 Chronicles 4.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.