2 Chronicles 17AE1994

1Ասայի փոխարէն թագաւորեց իր որդին՝ Յոսափատը։ Յոսափատը իր իշխանութիւնը զօրացրեց Իսրայէլի դէմ։

2Նա զօրքեր դրեց Յուդայի երկրի բոլոր ամրացուած քաղաքներում, հրամանատարներ նշանակեց Եփրեմի երկրի բոլոր քաղաքներում,

3Տէրը Յոսափատի հետ էր, քանզի նա ընթացաւ իր նախահօր՝ Դաւթի իշխանութեան սկզբում որդեգրած ճանապարհով. կուռքեր չպաշտեց,

4այլ իր նախահօր Տէր Աստծուն պաշտեց, իր նախահօր պատուիրաններով առաջնորդուեց եւ ոչ թէ Իսրայէլի թագաւորութեան նման

5Նրա թագաւորութիւնը բարգաւաճեց նրա ձեռքում, եւ ամբողջ Յուդայի երկիրը Յոսափատին ընծաներ էր տալիս. նա ձեռք բերեց մեծ

6Նրա սիրտը նուիրուեց Տիրոջ ճանապարհներին, եւ նա եւս Յուդայի երկրից վերացրեց բարձրադիր մեհեաններն ու կուռքերը։

7Իր թագաւորութեան երրորդ տարում նա իր իշխաններին ու զօրականներին՝ Աբդիասին, Զաքարիասին, Նաթանայէլին ու Միքէասին

8Նրանց հետ էին ղեւտացիներ Սամուիասը, Նաթանաասը, Զաբդիասը, Ասիէլը, Սեմիրամոթը, Յովնաթանը, Ադոնիասը եւ Տաբադոնիասը՝

9Նրանք ուսուցանում էին Յուդայի երկրում՝ իրենց մօտ ունենալով Տիրոջ Օրէնքների գիրքը։ Նրանք անցնում էին Յուդայի երկրի

10Տիրոջ սարսափն էր պատել Յուդայի երկրի շուրջը գտնուող երկրների թագաւորներին, ու նրանք ոչ մի պատերազմ չէին մղում

11Այլազգիները Յոսափատին բերում էին ընծաներ՝ ոսկի, արծաթ ու նուէրներ, իսկ արաբները նրան բերում էին եօթը հազար եօթը

12Յոսափատը գնալով աւելի մեծ հարստութեան էր տիրանում։ Նա Հրէաստանում շինեց տներ ու ամրացուած քաղաքներ։

13Նա բազում գործեր կատարեց Հրէաստանում։ Հզօր պատերազմիկներ կային Երուսաղէմում։

14Նրանց թիւը, ըստ նրանց տոհմատների, այս էր. Յուդայի ցեղի հազարապետներն էին Եդնաս իշխանը, որն ունէր երեք հարիւր հազար

15Նրանից յետոյ Յովնան իշխանն էր, որն ունէր երկու հարիւր ութսուն հազար զինուոր։

16Նրանից յետոյ Զաքարիայի որդի Մասէասն էր, որը Տիրոջ նուիրեալն էր։ Նա ունէր երկու հարիւր հազար ուժեղ զինուոր։

17Բենիամինի ցեղից էր հզօր Եղիադան, որն ունէր երկու հարիւր հազար աղեղնաւորներ ու պարսաւորներ։

18Նրանից յետոյ Յոզաբադն էր, որն ունէր հարիւր ութսուն հազար հզօր պատերազմող մարդիկ։

19Սրանք էին արքային ծառայութիւն անողները, բացի նրանցից, որոնց կարգել էր արքան ամբողջ Հրէաստանի ամրացուած քաղաքներում։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for 2 Chronicles 17.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.