1Տիրոջ հոգին իջաւ Ադադի որդի Ազարիասի վրայ։
2Նա, կանգնելով Ասայի եւ ամբողջ Յուդայի ու Բենիամինի երկրների ամբողջ ժողովրդի առջեւ, ասաց. «Լսեցէ՛ք ինձ, ո՜վ Ասա եւ
3Երկար ժամանակ Իսրայէլը եղել է առանց ճշմարիտ Աստծու, առանց քահանայի, որ ուսուցանէր,
4եւ առանց օրէնքի, որ նրանց դարձնէր դէպի Իսրայէլի Տէր Աստուածը, բայց Տէրը նրանց մէջ էր։
5Այդ ժամանակներում չկար ապահովութիւն դուրս եկողի ու ներս մտնողի համար, քանզի Տիրոջ սարսափն էր ընկել գաւառների բոլոր
6Ազգը ազգի դէմ էր պատերազմում, եւ քաղաքը՝ քաղաքի, քանզի Աստուած ամէն տեսակ նեղութիւններով զարհուրեցրել էր նրանց։
7Արդ, դուք զօրացէ՛ք, ու ձեր ձեռքերը թող չթուլանան, քանզի ձեր գործերը վարձ են ունենալու»։
8Երբ Ասան լսեց այս խօսքերը եւ Ազարիաս մարգարէի մարգարէութիւնը, զօրացաւ եւ Յուդայի ու Բենիամինի երկրներից եւ այն
9Նա ժողովեց հաւաքեց Յուդայի ու Բենիամինի երկրների մարդկանց, ինչպէս եւ Եփրեմի, Մանասէի, Շմաւոնի ցեղերից նրանց մօտ
10Ասայի թագաւորութեան տասնհինգերորդ տարուայ երրորդ ամսին նրանք հաւաքուեցին Երուսաղէմում։
11Այդ օրը նա բերուած աւարից Տիրոջ համար զոհաբերեց եօթը հարիւր զուարակ ու եօթը հազար ոչխար։
12Նա ուխտ դրեց, որ իրենց Տէր Աստծուն պէտք է պաշտեն ամբողջ սրտով եւ ամբողջ հոգով։
13Ով չէր պաշտի Իսրայէլի Տէր Աստծուն, պէտք է մեռնէր, լինի երիտասարդ թէ ծեր, տղամարդ թէ կին։
14Նրանք բարձր ձայնով ու եղջերափող հնչեցնելով երդուեցին Տիրոջը։
15Ամբողջ Յուդայի երկիրը ուրախացաւ երդման համար, քանզի իրենց ամբողջ սրտով երդուեցին եւ յօժարակամ պաշտեցին Նրան։ Տէրը
16Ասան իր մօրը՝ Մաաքային հեռացրեց, քանզի սա Աստարտի քրմուհի էր, ու խորտակելով կուռքերը՝ այրեց դրանք Կեդրոնի
17Բարձրադիր մեհեանները, սակայն, չվերացուեցին. դրանք տակաւին կային Յուդայի երկրում ու Իսրայէլում, թէեւ Ասայի սիրտն իր
18Նա ներս տարաւ իր նախահայր Դաւթի սրբութիւնները եւ Տէր Աստծու սրբութիւնները՝ արծաթ, ոսկի ու սպասք։
19Պատերազմ չեղաւ մինչեւ Ասայի թագաւորութեան երեսունհինգերորդ տարին։