2 Samuel 3
1 Սաւուղի տան ու Դաւթի տան միջեւ սաստիկ պատերազմ եղաւ։ Դաւթի տունը գնալով հզօրանում էր, իսկ Սաւուղի տունը գնալով
2 Քեբրոնում Դաւիթը որդիներ ունեցաւ։ Նրա անդրանիկը յեզրայէլացի Աքինոոմայից ծնուած Ամմոնն էր,
3 երկրորդը կարմեղացի Աբիգեայից ծնուած Դաւիան էր, երրորդը Գեսուրի արքայ Թողմիի դուստր Մաաքայից ծնուած Աբեսաղոմն էր,
4 չորրորդը Ագգիթի որդի Ադոնիան էր, հինգերորդը Ամիտաղի որդի Սափատիան էր,
5 վեցերորդը Դաւթի Եգղաթա կնոջից ծնուած Յեթրամն էր։ Դաւիթը այս որդիներին ունեցաւ Քեբրոնում։
6 Երբ Սաւուղի տան եւ Դաւթի տան միջեւ պատերազմ էր տեղի ունենում, Աբենները Սաւուղի տունն էր կառավարում։
7 Սաւուղն ունէր մի հարճ, որի անունը Ռեսփա էր։ Նա Յուղի դուստրն էր։ Սաւուղի որդի Յեբուսթէն ասաց Աբեններին.
8 «Ինչո՞ւ ես պառկում իմ հօր հարճի հետ»։
9 Աբենները խիստ բարկանալով Յեբուսթէի խօսքի համար՝ նրան ասաց. «Միթէ՞ ես շան գլուխ եմ։ Քո հօր տան, նրա եղբայրներին ու
10 Աստուած Աբեններին այսպէս ու սրանից աւելին թող անի, եթէ Դաւթի նկատմամբ չանեմ այն, ինչ Տէրը երդուեց նրան՝ ասելով,
11 թէ՝ «Թագաւորութիւնը վերցնելու եմ Սաւուղից եւ Դաւթի թագաւորութիւնն եմ հաստատելու Իսրայէլի ու Յուդայի երկրի վրայ
12 Յեբուսթէն վախից այլեւս չկարողացաւ պատասխան տալ Աբեններին։
13 Աբեններն անմիջապէս պատգամաւորներ ուղարկելով Թեսաղմի երկիր, Դաւթի մօտ՝ ասաց. «Ինձ հետ քո ուխտը կնքի՛ր, եւ ես քեզ
14 Դաւիթն ասաց. «Բարի։ Ես քեզ հետ ուխտ կը կնքեմ, բայց քեզանից մի բան եմ խնդրում. ինձ չներկայանաս, եթէ ինձ տեսնելու
15 Դաւիթը Սաւուղի որդի Յեբուսթէի մօտ պատգամաւորներ ուղարկեց՝ ասելով. «Ինձ տո՛ւր իմ կին Մեղքողին, որին ես ստացել եմ
16 Յեբուսթէն մարդ ուղարկեց ու Մեղքողին առաւ իր ամուսնուց՝ Սեղղայի որդի Փաղտիէլից։
17 Նրա ամուսինը լալով գնում էր նրա յետեւից մինչեւ Բարակիմ։ Աբեններն ասաց նրան. «Յե՛տ դարձիր»։ Եւ նա յետ դարձաւ։
18 Աբենները խօսելով Իսրայէլի ծերերի հետ՝ ասաց. «Երկար ժամանակ խնդրում էիք, որ Դաւիթը թագաւորի ձեզ վրայ։
19 Հիմա իրագործեցէ՛ք, քանզի Տէրը խօսելով Դաւթի մասին՝ ասել է. «Իմ ծառայ Դաւթի ձեռքով եմ փրկելու Իսրայէլը այլազգիների
20 Աբեններն այս բանն ասաց Բենիամինին։ Աբենները գնաց Քեբրոն Դաւթին յայտնելու այն, ինչ հաճելի էր թուացել Իսրայէլին եւ
21 Աբենները քսան մարդկանցով եկաւ Քեբրոն, Դաւթի մօտ, եւ Դաւիթը Աբենների ու նրա հետ եկած մարդկանց համար խրախճանք
22 Աբեններն ասաց Դաւթին. «Գնամ եւ ամբողջ Իսրայէլին հաւաքեմ իմ տէր արքայի շուրջը, քեզ հետ ուխտ դնեմ, եւ դու թագաւորես
23 Դաւիթն Աբեններին յետ ուղարկեց, եւ սա գնաց խաղաղութեամբ։
24 Դաւթի մարդիկ եւ Յովաբը եկան ասպատակութիւնից՝ իրենց հետ բազում աւար բերելով։ Յովաբը Քեբրոնում, Դաւթի մօտ չէր, երբ սա
25 Յովաբն ու նրա ամբողջ զօրքը եկան։ Յովաբին յայտնեցին, թէ Ների որդի Աբենները եկել է Դաւթի մօտ, սա նրան արձակել է, եւ
26 Յովաբը մտնելով Դաւիթ արքայի մօտ՝ ասաց. «Այդ ի՞նչ ես արել. Աբենները եկել է քեզ մօտ, եւ դու ինչո՞ւ նրան խաղաղութեամբ
27 Մի՞թէ չգիտես Ների որդի Աբենների չարութիւնը։ Նա եկել է քեզ խաբելու, իմանալու քո ելումուտը եւ տեղեկանալու այն ամենին,
28 Յովաբը դուրս եկաւ Դաւթի մօտից, պատգամաւորներ ուղարկեց Աբենների ետեւից, որոնք եւ նրան վերադարձրին Սէիրմի ջրհորից։
29 Դաւիթն այդ մասին չգիտէր։ Յովաբն Աբեններին բերեց Քեբրոն, դարպասից ներս տարաւ իբր թէ նրան գաղտնի բան յայտնելու
30 Դրանից յետոյ Դաւիթն իմանալով այդ մասին՝ ասաց. «Ես եւ իմ թագաւորութիւնը Տիրոջ առաջ յաւիտեան անպարտ ենք Ների որդի
31 Թող Յովաբի եւ նրա հօր ամբողջ տան վրայ ընկնի մեղքը, եւ Յովաբի տնից անպակաս լինեն սերմը ծորողը, բորոտը, ցուպով շրջող
32 Յովաբն ու նրա եղբայր Աբեսսան հետապնդում էին Աբեններին այն բանի համար, որ նա Գաբաւոնում, պատերազմի ժամանակ, սպանել
33 Դաւիթը Յովաբին ու նրա հետ եղած ամբողջ ժողովրդին ասաց. «Պատառոտեցէ՛ք ձեր հագուստները, քո՛ւրձ հագէք ու ողբացէ՛ք
34 Դաւիթ արքան գնում էր դագաղի յետեւից։ Աբեններին թաղեցին Քեբրոնում։ Արքան բարձրաձայն լաց եղաւ նրա գերեզմանի վրայ։
35 Արքան Աբեններին ողբալով ասում էր. «Մի՞թէ Աբենները պիտի մեռնէր այնպէս, ինչպէս մի անզգամ է մեռնում։ Միթէ Նաբաղի
36 Քո ձեռքերը կապուած չէին, քո ոտքերը չէին շղթայուած։ Քեզ չբերեցին, ինչպէս անիրաւ Նաբաղին էին բերել, բայց դու ընկար
37 Ամբողջ ժողովուրդը հաւաքուեց նրան ողբալու։ Ամբողջ ժողովուրդը եկաւ Դաւթին ընթրիք տալու, քանի դեռ ցերեկ էր, սակայն
38 Ամբողջ ժողովուրդը իմացաւ այդ, նրան հաճելի թուաց այն ամբողջ բարութիւնը, որ արքան գործել էր ժողովրդի համար։
39 Նրանք՝ բոլոր իսրայէլացիներն այդ օրը իմացան, որ արքայի հրամանով չի եղել Ների որդի Աբենների սպանութիւնը։
40 Արքան ասաց իր ծառաներին. «Չգիտէ՞ք, որ այսօր Իսրայէլի մի մեծ առաջնորդ ընկաւ,
41 որ այսօր նա ինձ արիւնակից էր եւ արքայի կողմից էր նշանակուած։ Սակայն այս մարդիկ՝ Շարուհիի որդիները, ինձնից աւելի