2 Samuel 23
1 Ահա եւ Դաւթի վերջին խօսքերը. «Հաւատարիմ է Յեսսէի որդի Դաւիթը, հաւատարիմ է նա, որին Տէրը բարձրացրեց եւ իբրեւ Աստծու
2 Գեղեցիկ են Իսրայէլի երգերը։ Տիրոջ հոգին իմ մէջ խօսեց, նրա խօսքն իմ լեզուի վրայ է։
3 Իսրայէլի Աստուածն ասաց, ինձ հետ խօսեց Իսրայէլի պահապանը. ես այլաբանութեամբ ասացի մարդկանց. « Ո՞վ կարող է դիմանալ
4 Արեգակն առաւօտեան ծագում է, եւ նրա լոյսը չի պակասում, ինչպէս անձրեւից յետոյ կանաչն է բարձրանում երկրի վրայ։
5 Մի՞թէ այդպիսին չէ իմ տունը հզօր Աստծու մօտ։ Նա ինձ հետ յաւիտենական ուխտ է դրել, որը բոլոր ժամանակներում պէտք է
6 Անօրէնները թող չբողբոջեն. նրանք նման են դուրս գցուող փշերի, որոնք ձեռքով չեն բռնւում,
7 այլ երկաթով ու նիզակի ծայրով են նետւում կրակի մէջ եւ այրւում են իրենց ամօթից»։
8 Սրանք են Դաւթի զօրավարների անունները. քանանացի Յեբուսթէ՝ նոյն ինքը ասոնացի Ադինոն մէկ երրորդ մասի հրամանատար։ Սա
9 Նրանից յետոյ գալիս է Եղեանան՝ նրա հօրեղբօրորդին, սոսացու որդին, որը Դաւթի երեք զօրավարներից մէկն էր։ Երբ սա
10 Նա վեր կացաւ ու այլազգիներին այնքան հարուածեց, որ ձեռքը կպաւ սրին։ Տէրն այդ օրը մեծ փրկութիւն պարգեւեց։ Զօրքը մնաց,
11 Սրանից յետոյ գալիս է արուկացի Սիսի որդին՝ Սամաան։ Այլազգիները հաւաքուել էին Ծնօտ կոչուող վայրում։ Այնտեղ կար մի
12 իսկ նա դաշտում ամուր կանգնեց ու փրկեց զօրքին, հարուածեց այլազգիներին, ու Տէրը մեծ փրկութիւն պարգեւեց։
13 Երեսուն զօրավարներից երեքը գնացին Կասովա, Ոդողոմի քարայրը, Դաւթի մօտ։ Այլազգիների գնդերը բանակատեղի էին դրել
14 Դաւիթն այն ժամանակ ամրոցում էր։ Այն ժամանակ այլազգիների բանակատեղին Բեթղեհէմում էր։
15 Դաւիթը ջուր խմելու ցանկութիւն ունեցաւ եւ ասաց. «Ո՞վ ինձ Բեթղեհէմի դարպասի մօտ գտնուող ջրհորի ջրից ջուր կը բերի, որ
16 Այլազգիների գնդերը Բեթղեհէմում էին։ Երեք զօրավարները ճեղքեցին այլազգիների բանակը, ջուր հանեցին Բեթղեհէմի դարպասի
17 Նա չուզեց խմել այն, այլ նուիրեց Տիրոջը։ Նա ասաց. «Քա՛ւ լիցի ինձ, ո՜վ Տէր, որ այդ բանն անեմ։ Մի՞թէ ես կը խմեմ իրենց
18 Եւ Աբեսսան՝ Յովաբի եղբայրը՝ Շարուհիի որդին, այս երեքի գլխաւորն էր։ Նա իր նիզակով երեք հարիւր հակառակորդ էր սպանել։
19 Նա անուանի էր երեքի մէջ, նրանցից աւելի փառաւորուած, նրանց գլխաւորը, բայց նա այն երեքի աստիճանին չհասաւ։
20 Բազում գործեր կատարած կաբէէղացի մի զօրաւոր մարդու՝ Յովիդայէի որդի Բանեան սպանել էր մովաբացի Արիէլի երկու որդիներին։
21 Նա էր սպանել եգիպտացի յաղթանդամ մի մարդու։ Այդ եգիպտացու ձեռքին կար կամրջի գերան յիշեցնող մի նիզակ։ Նա յարձակուելով
22 Այս բանն արել էր Յովիդայէի որդին՝ Բանեան։ Նա անուանի էր երեք զօրավարների մէջ։
23 Նա այդ երեքից ամենից փառաւորն էր, սակայն առաջին երեքին չէր հասնի։ Դաւիթը նրան իր շտեմարանների վերակացու էր
24 Յովաբի եղբայր Ասայէլ, որը երեսուն զօրավարներից մէկն էր։
25 Բեթղեհէմում ապրող նրա հօրեղբօր՝ Եղիուդի որդի Եղեանա,
26 ռուդացի Սամաա, կեղոթացի Սեղղոմ, փեղղատացի Աղղաս,
27 թեկուացի Եսկաթի որդի Իրաս, ասոթացու որդիներից անաթոթացի Աբիեզեր,
28 աղիոյացի Եղղոն, նետոփատացի Նոերէ, Փամփանի որդի Աղափ, նեփղաթացի Անտովէ,
29 եփրաթացի Բենիամինի որդիների Գաբաեթի բնակավայրից՝ Ռիբայի որդի Եթթի, Գովասի ձորից՝ Ադդայի,
30 Նաքաղայի Ադդայի դաշտավայրերից՝ Աբիեղբոն,
31 ղադաբարացի Գասբիէ,
32 բարասամացի Ասմոն,
33 սաղաբոնացի Եղիաս, Ասանի որդի Յովնաթան,
34 արոդացի Սամնան, արաթիրացի Աբեդի որդի Եղիա, ասիբացիներից Ամաքի որդի Աղիփաղեթ,
35 գաղամոնացի Աքիտոփէլի որդի Եղիաբ, կարմեղացի Ասարէ, երքացի Տուուր,
36 Նաթանի որդի Գաղա, որը մեծ ուժի տէր գաղաադացու որդին էր, ամմանացի Եղիէ,
37 Շարուհիի որդի Յովաբի կապարճակիր բեքրոթացի Գեղորէ, յեթերացի Իրաս,
38 բեթանացի Գարէի, քետացի Ուրիա։ Ընդամէնը՝ երեսունեօթը հոգի։
39 Հեղեղատից արաբոթացի Գադաբիէլից սերուած նաեւ ուրիշներ։