Bible

Engage

Your Congregation Like Never Before

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Samuel 1

:
Armenian - AE1994
1 Սաւուղի մահուանից եւ ամաղէկացիներին կոտորելուց յետոյ Դաւիթը վերադարձաւ եւ երկու օր մնաց Սիկեղակում։
2 Երրորդ օրը Սաւուղի բանակատեղիից մարդ եկաւ, որի հագուստները պատառոտուած էին, իսկ գլխին հող էր ածուած։ Երբ նա Դաւթի
3 Դաւիթը հարցրեց նրան. «Որտեղի՞ց ես գալիս»։ Նա պատասխանեց. «Փախել եմ Իսրայէլի բանակատեղիից»։
4 Դաւիթն ասաց նրան. «Ի՞նչ է պատահել, պատմի՛ր ինձ»։ Մարդն ասաց. «Ժողովուրդը պատերազմի դաշտից փախաւ, շատերը վիրաւոր
5 Դաւիթն իրեն լուր բերող երիտասարդին հարցրեց. «Ի՞նչ գիտես, որ Սաւուղն ու նրա որդի Յովնաթանը մեռան»։
6 Լուր բերող երիտասարդն ասաց. «Դիպուածով Գեղբուա լերան վրայ էի գտնւում եւ ահա տեսայ, որ Սաւուղն ընկել էր իր նիզակի
7 Ասացի. «Ահա այստեղ եմ»։
8 Նա ասաց ինձ. «Ո՞վ ես դու»։ Ասացի՝ «Ամաղէկացի եմ»։
9 Նա ասաց ինձ. «Խոցի՛ր ու սպանի՛ր ինձ։ Խաւարն է պատել ինձ, բայց շունչս դեռ վրաս է»։
10 Խոցեցի ու սպանեցի նրան, որովհետեւ գիտէի, որ նիզակի վրայ ընկնելուց յետոյ չէր ապրելու։ Առայ նրա գլխից թագը,
11 Դաւիթն իր հագուստները բռնելով՝ պատառոտեց։ Իրենց հագուստները պատառոտեցին նաեւ նրա մօտ գտնուող մարդիկ։
12 Նրանք ողբացին, լաց եղան ու մինչեւ երեկոյ ծոմ պահեցին սրով ընկած Սաւուղի, նրա որդի Յովնաթանի, Յուդայի երկրի ժողովրդի
13 Դաւիթն ասաց իրեն լուր բերող երիտասարդին. «Որտեղի՞ց ես դու»։ Մարդն ասաց. «Մի պանդուխտ ամաղէկացու որդի եմ ես»։
14 Դաւիթն ասաց նրան. «Ինչպէ՞ս չվախեցար ձեռք բարձրացնել ու սպանել Տիրոջ օծեալին»։
15 Դաւիթն իր ծառաներից մէկին կանչելով՝ ասաց. «Մօտեցի՛ր ու սպանի՛ր սրան»։ Նա հարուածեց, ու մարդը մեռաւ։
16 Դաւիթն ասաց նրան. «Քո արիւնը թող քո գլխին լինի, քանզի քո բերանը քո մասին վկայութիւն տուեց՝ ասելով. «Ես սպանեցի
17 Դաւիթը Սաւուղի ու նրա որդի Յովնաթանի վրայ այս ողբը յօրինեց եւ պատուիրեց այս ողբը ուսուցանել Յուդայի երկրի
18 Այն գրուած է Արդարութեան գրքում։
19 Բլուրների բարձունքներում իբրեւ արձան կանգնի՛ր, Իսրայէ՜լ, վիրաւոր ընկած քո զօրաւոր որդիների համար։
20 Մի՛ յայտնէք Գէթում եւ լուր մի՛ տարածէք Ասկաղոնի փողոցներում, որ այլազգիների դուստրերը երբեք չհրճուեն,եւ անթլփատների
21 Ո՜վ Գեղբուայի լեռներ, թող ձեզ վրայ ցօղ չիջնի, անձրեւ չգայ ձեզ վրայ, եւ ոչ էլ պտղատու այգիներ լինեն։
22 Քանզի այստեղ է, որ հզօրների վահանը ջարդուեց, Սաւուղի վահանը չօծուեց իւղով։ Յովնաթանի աղեղը զուր յետ չքաշուեց
23 Սաւուղն ու Յովնաթանն իրենց կենդանութեան ժամանակ միմեանց սիրելի էին, գեղեցիկ ու վայելուչ, իրենց մահուան ժամանակ էլ
24 Իսրայէլի դուստրե՜ր, լա՛ց եղէք Սաւուղի վրայ, լա՛ց եղէք նրա վրայ, ով ձեզ զարդարուն կարմիր զգեստներ էր հագցնում, ձեր
25 Հզօրներն ինչպէ՞ս ընկան պատերազմի մէջ։ Յովնաթա՜ն, քո բարձունքների վրայ խոցուեցիր։
26 Ցաւում եմ քեզ համար, եղբա՜յր իմ Յովնաթան։ Ինձ շատ սիրելի էիր, քո սէրը կանանց սիրուց բարձր էր։
27 Ինչպէ՞ս ընկան հզօրները, եւ ջարդուփշուր եղան ռազմի գործիքները։