Bible

Engage

Your Congregation Like Never Before

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Kings 19

:
Armenian - AE1994
1 Երբ Եզեկիան լսեց արքայի պատգամը, պատառոտեց իր զգեստները, քուրձ հագաւ ու մտաւ Տիրոջ տունը։
2 Նա Եղիակիմ հազարապետին, Սոմնաս դպրապետին եւ քահանաներից ծերերին քրձեր հագած ուղարկեց Ամոսի որդի Եսայի մարգարէի մօտ,
3 որոնք նրան ասացին. «Այսպէս է ասում Եզեկիան. «Այս օրը նեղութեան, կշտամբանքների ու նախատինքի օր է, որովհետեւ
4 Թերեւս քո Աստուածը լսի Ռափսակի պատգամները, որին իր տէրը՝ Ասորեստանի արքան է ուղարկել, որպէսզի անարգի կենդանի
5 Եզեկիա արքայի ծառաները եկան Եսայի մարգարէի մօտ. Եսային նրանց ասաց.
6 «Այսպէ՛ս ասացէք ձեր տիրոջը. այս է ասում Տէրը. «Մի՛ վախեցիր այն խօսքերից, որոնցով Ասորեստանի արքայի ծառաները ինձ
7 Ես նրան այնպիսի մի ոգի կը ներշնչեմ, որ նա մի գոյժ լսելով՝ իր երկիրը կը վերադառնայ, եւ ես սրով նրան կ՚ոչնչացնեմ իր
8 Ռափսակը վերադարձաւ ու տեսաւ, որ Ասորեստանի արքան Ղոբնայի դէմ պատերազմի մէջ է, թէեւ լսել էր, որ նա չուել է Լաքիսից։
9 Նա լսել էր եթովպացիների արքայ Թարակայի մասին. նրան ասել էին, թէ՝ «Նա քո դէմ պատերազմի է ելել»։ Նա այնտեղից
10 «Այսպէ՛ս ասացէք Յուդայի երկրի արքայ Եզեկիային. «Թող քո Աստուածը, որին ապաւինել ես, քեզ չամբարտաւանացնի՝ մտածելով,
11 Դու ինքդ լսել ես, թէ ինչպէս Ասորեստանի արքաները կործանել են բազմաթիւ երկրներ, իսկ դու պիտի փրկուե՞ս։
12 Միթէ ազգերի աստուածները փրկեցի՞ն Գոզանի, Քառանի, Ռափաթի մարդկանց, ծովեզերքի մօտ բնակուող եդոմացիներին, որոնց
13 Ո՞ւր են Եմաթի արքան, Արփաթի արքան, Սեփփարուիմ քաղաքի, Անայի ու Աւայի արքան»։
14 Եզեկիան հրովարտակներն առաւ դեսպանների ձեռքից, ընթերցեց դրանք, ապա գնաց Տիրոջ տուն եւ դրանք բաց վիճակում ցոյց տուեց
15 Եզեկիան Տիրոջն աղօթելով՝ ասաց. «Տէ՛ր Աստուած Իսրայէլի, դու, որ նստած ես քերովբէների վրայ, աշխարհի բոլոր
16 Տէ՛ր, ակա՛նջ դիր ու լսի՛ր, բա՛ց աչքերդ ու տե՛ս, լսի՛ր Սենեքերիմի խօսքերը, որ մարդ էր ուղարկել նախատելու կենդանի
17 Արդարեւ, Տէ՛ր, Ասորեստանի թագաւորները ազգեր ու երկրներ ոչնչացրին,
18 հրի մատնեցին նրանց աստուածներին, որոնք աստուածներ չէին, այլ իրեր, որ փայտից ու քարից պատրաստուած էին մարդկանց
19 Արդ, Տէ՛ր Աստուած մեր, փրկի՛ր մեզ նրանց ձեռքից, թող աշխարհի բոլոր թագաւորութիւններն իմանան, որ միայն դո՛ւ ես Տէր
20 Ամոսի որդի Եսային մարդ ուղարկեց Եզեկիայի մօտ՝ ասելով. «Այսպէս է ասում զօրութիւնների Տէր Աստուածը՝ Իսրայէլի
21 Նրա մասին Տիրոջ ասած խօսքն այս է. « Սիոնի կոյս դուստրը քեզ արհամարհեց, անգոսնեց, Երուսաղէմի դուստրը շարժեց քո դէմ
22 Դու ո՞ւմ նախատեցիր ու հայհոյեցիր, ո՞ւմ վրայ նախատալից ձայնդ բարձրացրիր, հայեացքդ յառեցիր Իսրայէլի սրբի վրայ։
23 Դեսպաններիդ միջոցով Տիրոջը կշտամբեցիր՝ ասելով. ՚ Իմ բազմաթիւ կառքերով ես ելայ լեռների բարձունքը՝ Լիբանանի լանջերը,
24 փորեցի եւ խմեցի օտար աղբիւրների ջրեր, իմ ոտքի թաթով ցամաքեցրի ջրառատ գետեր»։
25 Միթէ չե՞ս լսել, Սենեքերի՛մ, որ ես դա նախօրօք էի պատրաստել ու հասցրել այն վիճակի, որ պատերազմում, նոյնիսկ պարըսպապատ
26 այնտեղ բնակուող մարդիկ տկարանան ու զարհուրեն, ամաչեն ու դառնան նման վայրի խոտի, դալար բանջարի, տանիքին բուսած խոտի
27 Ես գիտեմ, թէ դու երբ ես նստում,երբ ես վեր կենում,երբ ես մտնում ու ելնում.
28 Գիտեմ նաեւ քո զայրոյթն իմ դէմ։ Քո խռովքը հասել է ականջիս։ Ես կարթ կը գցեմ քո քթին, սանձ կը դնեմ քո բերանին, քեզ յետ
29 Ահա թէ ինչը քեզ համար նշան կը լինի, Եզեկիա՛. այս տարի կ՚ուտես ինքնաբոյս ցորենը, երկրորդ տարին նոյնպէս՝ ինքնաբոյս
30 Յուդայի երկրում կենդանի մնացածները բազմանալու են, ներքեւից արմատ են արձակելու, վերեւից պտուղ են տալու,
31 քանզի Երուսաղէմից են ելնելու կենդանի մնացածները, եւ Սիոն լեռից՝ փրկուածները։ Զօրութիւնների Տիրոջ նախանձախնդրութիւնն
32 Դրա համար այսպէս է ասում Տէրը. ՚ Ասորեստանի արքան չի մտնի այս քաղաքը, նետեր չի արձակի դրա վրայ, քաղաքը չի պաշարի
33 յետ կը գնայ այն ճանապարհով, որով եկել էր, եւ այս քաղաքը չի մտնի»։ Այսպէս է ասում Տէրը.
34 ՚ Այս քաղաքը պիտի հովանաւորեմ, որպէսզի այն ազատեմ ինձ ու իմ ծառայ Դաւթի համար»։
35 Երբ որ գիշերը վրայ հասաւ, Տիրոջ հրեշտակը եկաւ եւ Ասորեստանի բանակից հարիւր ութսունհինգ հազար մարդ սպանեց։ Երբ
36 Ասորեստանի Սենեքերիմ արքան չուեց ու գնաց բնակուեց Նինուէում։
37 Երբ նա երկրպագում էր իր Նեսրաք աստծու տանը, նրա որդիներ Ադրամելէքն ու Սարասարը նրան սրով հարուածեցին եւ Արարատի