2 Kings 18
1 Իսրայէլի արքայ Եղայի որդի Օսէէի թագաւորութեան երրորդ տարում թագաւորեց Յուդայի երկրի Աքազ արքայի որդի Եզեկիան։
2 Նա քսանհինգ տարեկան էր, որ թագաւորեց, եւ Երուսաղէմում քսանինը տարի իշխեց։ Նրա մօր անունը Աբութ էր, որը Զաքարիայի
3 Նա իր նախնի Դաւթի նման ըստ ամենայնի ուղիղ ընթացաւ Տիրոջ առջեւ։
4 Նա վերացրեց բարձունքների մեհեանները, խորտակեց բոլոր արձանները, ջարդուփշուր արեց կուռքերի կոթողները, փշրեց Մովսէսի
5 Նա իր յոյսը կապեց Իսրայէլի Տէր Աստծու հետ, եւ նրա նմանը չեղաւ Յուդայի երկրի ո՛չ յաջորդ, ո՛չ էլ նախորդ բոլոր
6 Նա Տիրոջն ապաւինեց, նրա ճանապարհից չխոտորուեց, պահեց Մովսէսին պատգամուած պատուիրանները,
7 ուստի Տէրը նրա հետ էր, եւ Եզեկիան ինչ որ անում էր, խելամտօրէն էր անում։ Նա ապստամբեց Ասորեստանի արքայի դէմ,
8 այլազգիներին քշեց մինչեւ Գազա եւ նրա սահմանները, Պահապանների աշտարակից մինչեւ պարսպապատ քաղաքը։
9 Եզեկիա արքայի թագաւորութեան չորրորդ տարում, այսինքն՝ Իսրայէլի Եղա արքայի որդի Օսէէի թագաւորութեան եօթներորդ տարում
10 Եզեկիայի թագաւորութեան վեցերորդ տարում, այսինքն՝ Իսրայէլի արքայ Օսէէի թագաւորութեան իններորդ տարում Ասորեստանի
11 եւ սամարացիներին քշեց Ասորեստան, նրանց տեղաւորեց Ալաթում եւ Աբորում՝ Գոզան գետի եւ Մարաց լեռների մօտ,
12 որովհետեւ նրանք իրենց Տէր Աստծուն չէին անսացել, նրա ուխտը չէին պահել եւ այն, ինչ նրանց պատուիրել էր Տիրոջ ծառայ
13 Եզեկիա արքայի թագաւորութեան տասնչորսերորդ տարում Ասորեստանի Սենեքերիմ արքան յարձակուեց Յուդայի երկրի պարսպապատ
14 Յուդայի երկրի արքայ Եզեկիան Ասորեստանի արքայի մօտ դեսպաններ ուղարկելով Լաքիս՝ ասաց. «Մեղանչել եմ, յե՛տ դարձիր իմ
15 եւ Եզեկիան Տիրոջ տանը եւ թագաւորի գանձատանը ինչ որ գտաւ, տուեց։
16 Այդ ժամանակ Եզեկիան պոկեց Տիրոջ տաճարի դռների եւ դրանդիկների վրայ եղած ոսկին, որ ինքը՝ Յուդայի երկրի արքայ Եզեկիան
17 Ասորեստանի արքան Թարաթային, Ռաբսարիսին ու Ռափսակին մեծ զօրքով Լաքիսից ուղարկեց Երուսաղէմ, Եզեկիա արքայի մօտ։ Սրանք
18 կանչեցին Եզեկիային։ Նրանց մօտ եկան Քեղկիայի որդի Եղիակիմ հազարապետը, Սոմնաս դպրապետը եւ Ասափի որդի Յովաքը, որ
19 Ռափսակը նրանց ասաց. «Ասացէ՛ք Եզեկիային, որ այսպէս է ասում մեծ արքան՝ Ասորեստանի արքան. «Ի՞նչ է քո յոյսը, որին դու
20 Եթէ ասես, թէ խորհուրդ ու զօրութիւն են անհրաժեշտ պատերազմի համար, թէեւ դրանք դատարկ խօսքեր են, ապա ո՞ւմ ապաւինելով
21 Դու ապաւինել ես այդ ջախջախուած եղէգի՞ն՝ Եգիպտոսի՞ն, որին եթէ մարդ յենուի, ձեռքը կը ծակի, ու նա կը խոցուի դրանից։
22 Ինձ ասացիր, թէ՝ Տէր Աստծուն ենք ապաւինում։ Դա այն չէ՞, որի բարձրադիր մեհեաններն ու զոհասեղանները Եզեկիան ոչնչացրեց
23 Արդ, իմ տիրոջ՝ Ասորեստանի արքայի հետ հաշտուեցէ՛ք, եւ նա քեզ երկու հազար երիվար կը տայ, եթէ դու կարող ես այդքան
24 Ինչպէ՞ս կարող ես դիմադրել իմ տիրոջ յետին ծառաներից որեւէ զօրականի եւ դեռ մարտակառքեր ու երիվարներ ստանալու համար
25 Կամ առանց Տիրոջ հրամանի՞ եմ ես յարձակուել այս երկրի վրայ, որ բնաջնջեմ այն։ Տէրն ինձ ասել է. «Յարձակուի՛ր այդ երկրի
26 Քեղկիայի որդի Եղիակիմը, Սոմնասն ու Ասափի որդի Յովաքը ասացին Ռափսակին. «Մեզ՝ քո ծառաների հետ ասորերէ՛ն խօսիր,
27 Բայց Ռափսակը նրանց ասաց. «Միթէ իմ տէրն այս խօսքերը քո տիրո՞ջ ու քե՞զ ասելու համար ուղարկեց ինձ. չէ՞ որ պարսպի վրայ
28 Ռափսակը ելաւ, բարձր ձայնով բղաւելով՝ եբրայերէն ասաց. «Լսեցէ՛ք մեծ արքայի՝ Ասորեստանի արքայի պատգամը։
29 Այսպէս է ասում արքան. «Թող Եզեկիան չմոլորեցնի ձեզ, քանզի նա չի կարող ձեզ իմ ձեռքից փրկել։
30 Եզեկիան ձեզ թող Տիրոջով չյուսադրի՝ ասելով, թէ ՚ Տէրը մեզ անպայման կը փրկի եւ այս քաղաքը չի մատնի Ասորեստանի արքայի
31 Մի՛ լսէք Եզեկիային, որովհետեւ այսպէս է ասում Ասորեստանի արքան. «Ինձ հետ հաշտութիւն կնքեցէ՛ք, եկէ՛ք ինձ մօտ, եւ ամէն
32 մինչեւ որ գամ, ձեզ վերցնեմ ու տանեմ մի երկիր, որ ձեր երկրի նման է՝ ցորենի ու գինու երկիր, այգիների ու հացի երկիր,
33 Միթէ ազգերի աստուածները Ասորեստանի արքայի ձեռքից փրկեցի՞ն նրանց երկրները։
34 Ո՞ւր է Եմաթի ու Արփաթի աստուածը, ո՞ւր է Սեփփարուիմ քաղաքի աստուածը, Անայի ու Աւայի աստուածը։ Միթէ նրանք փրկեցի՞ն
35 Երկրի բոլոր աստուածներից ո՞ր մէկը կարողացաւ իր երկիրն իմ ձեռքից փրկել, որ Տէրը Երուսաղէմը փրկի իմ ձեռքից»։
36 Մարդիկ լռեցին եւ պատասխան չտուեցին, որովհետեւ արքան հրաման էր տուել, թէ՝ «Նրան մի՛ պատասխանէք»։
37 Քեղկիայի որդի Եղիակիմ հազարապետը, Սոմնաս դպրապետը եւ Ասափի որդի Յովաքը՝ պատմագիրը, զգեստները պատառոտելով եկան