Bible

Say Goodbye

To Clunky Software & Sunday Tech Stress!

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Chronicles 13

:
Armenian - AE1994
1 Յերոբովամի թագաւորութեան տասնութերորդ տարում Յուդայի երկրի վրայ թագաւորեց Աբիասը։
2 Նա Երուսաղէմում թագաւորեց երեք տարի։ Նրա մայրը Աբեսաղոմի դուստրն էր, անունը՝ Մաաքա։ Պատերազմ էր տեղի ունենում
3 Աբիասը պատերազմի պատրաստուեց հզօր մարտիկներով՝ չորս հարիւր հազար զօրեղ մարդկանցով։ Յերոբովամը նրա դէմ պատերազմի
4 Աբիասը վեր բարձրացաւ Սոմորոնի լեռից, որը Եփրեմի լեռներից մէկն էր,
5 եւ ասաց. «Լսեցէ՛ք, Յերոբովա՛մ եւ բոլո՛ր իսրայէլացիներ, մի՞թէ ձեզ յայտնի չէ, թէ Իսրայէլի Տէր Աստուածը Իսրայէլի
6 Նաբատի որդի Յերոբովամը՝ Դաւթի որդի Սողոմոնի ծառան, սակայն, վեր կացաւ եւ ապստամբեց իր տիրոջ դէմ։
7 Նրա մօտ հաւաքուեցին չար եւ անօրէն մարդիկ եւ ընդդիմացան Սողոմոնի որդի Ռոբովամին։ Ռոբովամը դեռ երիտասարդ էր եւ երկչոտ
8 Արդ, դուք ասում էք, որ դէմ կը կանգնէք Տիրոջ թագաւորութեանը, որը Դաւթի որդիների ձեռքին է, որ չափազանց շատ զօրք
9 Մի՞թէ դուք չվռնդեցիք Տիրոջ քահանաներին՝ Ահարոնի որդիներին ու ղեւտացիներին, եւ ձեզ համար քրմեր ընտրեցիք մի այլ երկրի
10 Մենք մեր Տէր Աստծուն չլքեցինք. նրա քահանաները՝ Ահարոնի որդիներն ու ղեւտացիները, ծառայում են Տիրոջը։
11 Նրանք ամէն օր խունկ են ծխում Տիրոջ համար, առաւօտեան ու երեկոյեան ողջակէզներ են մատուցում, անուշաբոյր խնկեր են
12 Ահաւասիկ մեզ հետ են եւ մեզ իշխան են Տէրն ու նրա քահանաները, եւ ազդարարող փողերը պատրաստ են հնչելու, որ մեզ մարտի
13 Յերոբովամը դարանակալներ էր դրել, որ Աբիասի զօրքի յետեւն անցնեն։ Ինքը կանգնեց Յուդայի երկրի մարդկանց առաջ, իսկ
14 Յուդայի երկրի մարդիկ յետ նայեցին ու տեսան, որ թշնամին կանգնած է իրենց ե՛ւ առջեւը, ե՛ւ յետեւը։ Նրանք աղաղակեցին
15 Երբ Յուդայի երկրի մարդիկ գոչեցին, Տէրը Աբիասի ու Յուդայի երկրի մարդկանց առջեւ կոտորեց Յերոբովամին ու
16 Իսրայէլացիները փախան Յուդայի երկրի մարդկանց առջեւից, եւ Տէրը սրանց մատնեց նրանց ձեռքը։
17 Աբիասն ու նրա զօրքը նրանց ծանր հարուածներ հասցրին։ Իսրայէլացիներից հինգ հազար ուժեղ մարդ կոտորուեց։
18 Այդ օրը իսրայէլացիները ընկճուեցին, իսկ Յուդայի երկրի մարդիկ զօրացան, քանզի իրենց հայրերի Տէր Աստծուն էին ապաւինել։
19 Աբիասը Յերոբովամին հալածեց ու նրանից գրաւեց քաղաքներ՝ Բեթէլն ու նրա գիւղերը, Անան ու նրա գիւղերը, Եփրոնն ու նրա
20 Աբիասի օրօք Յերոբովամն այլեւս չկարողացաւ զօրութեամբ ոտքի կանգնել։ Տէրը հարուածեց նրան, եւ նա մեռաւ։
21 Աբիասը հզօրացաւ. նա տասնչորս կին առաւ։ Նա ունեցաւ քսաներկու տղայ եւ տասնվեց աղջիկ։
22 Աբիասի մնացեալ արարքները, գործերն ու խօսքերը գրուած են Ադդով մարգարէի գրքում։