2 Chronicles 1
1 Դաւթի որդի Սողոմոնը հզօրացաւ իր թագաւորութեան մէջ, իր Տէր Աստուածը նրա հետ էր ու նրան շատ բարձրացրեց։
2 Սողոմոնը խօսեց բոլոր իսրայէլացիների՝ հազարապետների, հարիւրապետների, դատաւորների ու տոհմերի բոլոր իշխանների հետ։
3 Սողոմոնը բոլոր ժողովականների հետ գնաց Գաբաւոնի բարձրաւանդակը, ուր դրուած էր Աստծու վկայութեան խորանը։ Անապատում այն
4 իսկ Դաւիթը Տիրոջ տապանակը հանել էր Կարիաթարիմ քաղաքից եւ դրա համար վրան էր պատրաստել Երուսաղէմում։
5 Պղնձէ զոհասեղանը, որ պատրաստել էր Յորի որդի Ուրի որդի Բեսելիէլը, այնտեղ էր՝ Տիրոջ վրանի առջեւ։
6 Սողոմոնն ու ժողովականները փնտռեցին ու գտան այն։ Սողոմոնը զոհեր բերեց Տիրոջ վրանի առջեւ գտնուող պղնձէ զոհասեղանի
7 Այն գիշեր Տէրը երեւալով Սողոմոնին՝ ասաց նրան. «Խնդրի՛ր, ի՞նչ տամ քեզ»։
8 Սողոմոնն ասաց Աստծուն. «Դու իմ հօրը մեծ ողորմածութիւն ես արել եւ ինձ գահ ես բարձրացրել նրա փոխարէն։
9 Արդ, Տէ՛ր Աստուած, քո անունը թող հաստատուն մնայ իմ հայր Դաւթի վրայ, քանզի ինձ գահ ես բարձրացրել բազմամարդ մի
10 Արդ, ինձ իմաստնութիւն ու իմացութիւն տո՛ւր, որ կարողանամ ղեկավարել քո այս ժողովրդին, այլապէս ո՞վ պիտի ղեկավարի քո
11 Աստուած ասաց Սողոմոնին. «Քանի որ դա է քո սրտում, չխնդրեցիր ո՛չ մեծ հարստութիւն, ո՛չ փառք, ո՛չ քո հակառակորդների
12 ապա քեզ կը տամ իմաստնութիւն եւ իմացութիւն, ինչպէս եւ հարստութիւն, ունեցուածք ու փառք, որպիսին քեզանից առաջ եղած ոչ
13 Սողոմոնը Գաբաւոնի Բարձրաւանդակից, վկայութեան խորանի առջեւից եկաւ Երուսաղէմ եւ թագաւորեց Իսրայէլի վրայ։
14 Սողոմոնը հաւաքեց մարտակառքեր ու հեծեալներ եւ ունեցաւ հազար չորս հարիւր մարտակառք ու տասներկու հազար հեծեալ։ Նա
15 Արքան Երուսաղէմում ոսկին ու արծաթը այնքան առատ դարձրեց, որքան քարը, իսկ մայրիները Հրէաստանում իրենց շատութեամբ
16 Սողոմոնի ձիերը Եգիպտոսից էին բերւում։ Արքային վաճառուող ձիերի գները սահմանուած էին այսպէս.
17 Եգիպտոսից բերուած մէկ մարտակառքը վաճառում էին վեց հարիւր արծաթով, իսկ ձին՝ հարիւր յիսուն։ Դրանք բերւում էին նաեւ