1 Thessalonians 3AE1994

1Ի վերջոյ, չհամբերեցինք այլեւս, որովհետեւ բարւոք թուաց մեզ միայնակ մնալ Աթէնքում.

2բայց ուղարկեցինք Տիմոթէոսին՝ մեր եղբօրն ու Աստծու եւ Քրիստոսի Հօր Աւետարանի մեր գործակցին՝ ամրապնդելու ձեզ եւ

3որպէսզի չսասանուէք այս նեղութիւնների մէջ. դուք ինքներդ իսկ գիտէք, որ այս բանի համար ենք սահմանուած,

4քանի որ, մինչ ձեզ մօտ էինք, առաջուց ասում էինք ձեզ, թէ նեղութիւններ են հասնելու մեր վրայ. ինչպէս որ եղաւ իսկ. եւ

5Դրա համար էլ ես այլեւս չկարողանալով համբերել, մարդ ուղարկեցի՝ իմանալու ձեր հաւատի մասին, այն մտավախութեամբ, որ

6Բայց հիմա, երբ Տիմոթէոսը ձեր մօտից մեզ մօտ եկաւ եւ ձեր հաւատի ու սիրոյ աւետիսը տուեց մեզ, որ միշտ մեր բարի յիշատակն

7դրա համար, եղբայրնե՛ր, մխիթարուեցինք ձեզնով, ձեր ունեցած հաւատով մեր բոլոր վշտերի եւ նեղութիւնների մէջ.

8եւ այժմ կենդանի կը լինենք, եթէ դուք հաստատ մնաք Տիրոջով:

9Ի՞նչ գոհութիւն կարող ենք մատուցել Աստծուն ձեզ համար այն ամբողջ ուրախութեան պատճառով, որով ուրախանում ենք ձեզ համար

10գիշեր-ցերեկ թախանձագին աղօթում ենք, որ տեսնենք ձեր երեսը եւ լրացնենք ձեր հաւատի պակասը:

11Եւ ինքն Աստուած ու մեր Հայրը եւ մեր Տէրը Յիսուս Քրիստոս թող ուղղի մեր ճանապարհները դէպի ձեզ.

12եւ ինքը Տէրը թող աճեցնի եւ առատացնի ձեր սէրը, որ ունէք միմեանց հանդէպ եւ բոլորի հանդէպ, ինչպէս եւ մենք՝ ձեր հանդէպ:

13Թող նա ամրացնի ձեր սրտերը, անարատ սրբութեամբ, Աստծու եւ մեր Հօր առաջ, մեր Տէր Յիսուս Քրիստոսի գալստեան ժամանակ՝ իր

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for 1 Thessalonians 3.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.